Պողոս Բրուտյան
Պողոս (Տիգրան) Բրուտյան (Կարին - 1915, Մելիտինե), հայ դեղագործ։
Ծննդավայր | Կարին |
---|---|
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Մելիտինե |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դեղագործ |
Աշխատավայր | Կարինի Սանասարյան վարժարան |
Ծնվել է Կարինում։ Ստացել է դեղագործական կրթություն։ 1890-ական թվականներին Մելիտինեում (Վանում) աշխատել է որպես քաղաքապետարանի դեղագործ։
1894 թվականին եղել է Կարինի Սանասարյան վարժարանի դեղագործը։ 1894 թվականին բուժել է Սանասարյան վարժարանի դասատու Հրաչյա Աճառյանի աղիների բորբոքումը։
Սպանվել է 1915 թվականին Մելիտինեի մոտ։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Աճառյան Հրաչյա, Կյանքիս հուշերից, Երևան, 1967։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։