Պորտալ:Կենսագրություն/Ընտրված անձ
Դմիտրի Դմիտրիևիչ Շոստակովիչ (ռուսերեն՝ Дмитрий Дмитриевич Шостакович, սեպտեմբեր 25, 1906 - օգոստոս 9, 1975), լեհական ծագումով ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ և հասարակական գործիչ։ Դիմիտրի Շոստակովիչը 20-րդ դարի ամենախոշոր կոմպոզիտորներից է և հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային երաժշտության վրա։
Իր ստեղծագործական կյանքում անդրադարձել է գրեթե բոլոր երաժշտական ժանրերին։ Մստիսլավ Ռոստրոպովիչը Շոստակովիչի երաժշտությունը համարում էր «Ռուսաստանի գաղտնի պատմություն»։
Դիմիտրի Շոստակովիչը ծնվել է 1906 թվականի սեպտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մանրամասն...