Պորտսմութի հաշտության պայմանագիր (1905)
Պորտսմութի հաշտության պայմանագիր, կնքվել է 1905 թվականի օգոստոսի 23-ին (սեպտեմբերի 5), Պորտսմութի (Նյու Հեմփշիր նահանգ, ԱՄՆ) ռազմածովային նավաշինարանում, Ռուսաստանի և ճապոնիայի միջև, ռուս-ճապոնական պատերազմից հետո։
Պորտսմուտի հաշտության պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1905 օգոստոսի 23 (սեպտեմբերի 5) Պորտսմուտ, (ԱՄՆ) |
Ուժը կորցրել է | 1945 թ. 2 սեպտեմբերի |
Ստորագրել են | Ս. Վիտտե, Ռ. Ռոզեն (Ռուսաստան), Կ. Ձյուտարո, Տ. Կոգորո (Քապոնիա) |
Կողմեր | Ռուսական կայսրություն
|
Լեզուներ | ճապոներեն, ռուսերեն |
Վիքիդարան պարունակում է տեքստը. ru:Портсмутский мирный договор |
Պայմանագրով Ռուսաստանը ճանաչեց Կորեան որպես ճապոնիայի ազդեցության ոլորտ, ճապոնիային զիջեց Լյաոդունի թերակղզու (Պորտ Արթուրով և Դալնիով) իր վարձակալական իրավունքները, Չինական Չանչունյան երկաթուղին (Պորտ Արթուրից մինչև Չանչուն), Հարավային Սախալինը, համաձայնեց ճապոնիայի հետ կնքել ձկնորսական կոնվենցիա։ Ճապոնիան հրաժարվեց ամբողջ Սախալինի նկատմամբ ռազմատուգանքի, Հեռավոր Արևելքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի սահմանափակման և իր նախնական այլ պահանջներից։ Կողմերը պրտավորվեցին դուրս բերել զորքերը Մանջուրիայից, ինչպես նաև մանջուրական երկաթուղուց օգտվել միայն առևտրով նպատակներով և այլն։ 1925 թվականին, խորհրդաճապոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատվելու ժամանակ, խորհրդային կառավարությունն ընդունեց Պորստմութի հաշտության պայմանագիրը, սակայն վերապահումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապոնիայի պարտությունից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո պայմանագիրը կորցրեց իր ուժը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 391)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտսմութի հաշտության պայմանագիր (1905)» հոդվածին։ |