Նյու Հեմփշիր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)
Նյու Հեմփշիր[4] (անգլ.՝ New Hampshire), ոչ մեծ նահանգ[5] ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Նոր Անգլիա շրջանում։ Բնակչությունը կազմում է 1 318 194 մարդ (2011 թ.)։ Ոչ պաշտոնական անվանումը «Գրանիտե նահանգ» է։ Նահանգի մայրաքաղաքը Կոնկորդն է, ամենախոշոր քաղաքը՝ Մանչեսթերը։ Մեծ Բրիտանիայից անկախացած առաջին նահանգն է երկրում։ Նահանգի նշանաբանն է. «Ապրիր ազատ կամ մահացիր։» (անգլ.՝ Live free or die)։
Նյու Հեմփշիր անգլ.՝ New Hampshire | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Նոր Անգլիա | |||
Հիմն | Old New Hampshire? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Կոնկորդ | |||
Ամենաբարձր կետ | Վաշինգտոն լեռ | |||
ԲԾՄ | 305 մետր | |||
Օրենսդրական մարմին | New Hampshire General Court? | |||
Դատական մարմին | New Hampshire Supreme Court? | |||
Միության մուտք | հունիսի 21 1788 (9-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն[1] | |||
Բնակչություն | ▲1 377 529 մարդ (ապրիլի 1, 2020)[2] (42 տեղ) | |||
Տարածք | 24 214 կմ² (46 տեղ) | |||
Հիմնադրված է | հունիսի 21, 1788 թ. | |||
Սահմանակցում է | Մասաչուսեթս, Վերմոնտ, Քվեբեկ և Մեն | |||
Ժամային գոտի | EDT? և Ամերիկա/Նյու Յորք | |||
Հապավում | NH և N.H. | |||
Փոխարինեց | Province of New Hampshire? | |||
ISO 3166-2 կոդ | US-NH | |||
Անվանված է | Հեմփշիր | |||
Մականուն | The Granite State[3] | |||
Միության մուտք | հունիսի 21 1788 (9-րդ) | |||
nh.gov(անգլ.) | ||||
Պատմություն
խմբագրելՆյու Հեմփշիր գավառը հիմնվել է 1623 թվականին բրիտանացի կապիտան Ջոն Մեյսոնի կողմից։ Նահանգն իր անունն ստացել է ի պատիվ անգլիական Հեմփշիր կոմսության։ Անկախության համար պատերազմի ժամանակ Նյու Հեմփշիրը դարձավ 13 սյուներից մեկը, որոնք դրվեցին բրիտանական տիրապետության դեմ, և առաջին նահանգը, որը անկախ հռչակվեց։ Նահանգի մայրաքաղաք Կոնկորդն անցյալում հայտնի էր Ռամֆորդ և Պենակուկ անուններով։
Աշխարհագրություն
խմբագրելՆյու Հեմփշիրն ավանդաբար մտցնում են Նոր Անգլիա պատմա-մշակութային շրջանի կազմի մեջ։ Հյուսիսից նահանգը սահմանակից է կանադական Քվեբեկ գավառին, արևելքից՝ Մեն նահանգին և Ատլանտյան օվկիանոսին, հարավից՝ Մասաչուսեթսին, արևմուտքից՝ Վերմոնտին։ Նյու Հեմփշիրի մակերեսը 24 217 կմ² է (46-րդը երկրում)։ Նահանգի՝ Ատլանտյան օվկիանոսին ափամերձ հատվածը 29 կիլոմետր է։
Հյուսիսում են գտնվում Սպիտակ լեռները, որը հայտնի զբոսաշրջական կենտրոն է, իսկ Նյու Հեմփշիրի միջնամասում տեղակայված է Նորանգլիական բարձրությունը, հարավ-արևելքում՝ մերձօվկիանոսյան ցածրավայրը։ Կլիման ունի մայրցամաքային բնույթ՝ տաք, կարճատև ամառ, և ցուրտ, բավականին խստաշունչ, ձնառատ ու քամոտ ձմեռ։ Նահանգի գլխավոր գետերն են Կոնեկտիկուտը և Մերիմակը, որոնց էներգիան օգտագործվում է ՋԷԿ-երի կողմից։
Խոշորագույն լիճը Ուիննիպեսոկին է։
Տնտեսություն
խմբագրելԱվանդույթի համաձայն՝ նահանգի արդյունաբերությունը հիմնվում է ՋԷԿ-երի էներգիայի վրա։ 19-րդ դարում, երբ Նյու Հեմփշիրում սկսվեց ինտենսիվ արդյունաբերությունը, խոշոր կապիտալն ուղղվեց դեպի ալրաղացը, տեքստիլ և կաշվե կոշկեղենի արտադրությունը։ 20-րդ դարի վերջին դրանց փոխարինեց մեքենաշինությունը, ինչպես նաև էլեկտրոնիկայի արտադրությունը։ Այսօր Նաշուա քաղաքը մասնագիտանում է օպտիկայի, Պորթսմութը` ավտոմասերի և ծովային նավերի արտադրության վրա։
Գյուղատնտեսության մեջ գերակշռում են անասնաբուծությունը, թռչնաբուծությունը, ջերմոցային տնտեսությունը` մասնագիտանալով լոռամրգիի և հապալասի արտադրությամբ։
Միակ օվկիանոսային նավահանգիստը Պորթսմութն է։ Բնակչության զգալի մասը (մինչև 15 %) զբաղված է սպասարկման և զբոսաշրջության ոլորտում։
Բնակչություն
խմբագրելՌասայական կազմ
խմբագրելԲնակչության բաշխումն ըստ ռասայական հատկանիշի.
- Սպիտակներ - 93,9 %
- ֆրանսիական և ֆրանկոկանադական ծագում ունեցողներ - 24,5 %
- իռլանդական ծագում ունեցողներ - 21,5 %
- անգլիական ծագում ունեցողներ - 17,6 %
- իտալական ծագում ունեցողներ - 10,3 %
- գերմանական ծագում ունեցողներ - 8,4 %
- աֆրոամերիկացիներ — 1,1 %
- հնդկացիներ — 0,2 %
- ազիաթներ — 2,2 %
Կրոնական կազմ
խմբագրելՆյու Հեմփշիրում ապրողների գրեթե 72%-ն իրեն համարում է քրիստոնյա, բացի այդ այստեղ բավականին մեծ թիվ են կազմում բապտիստները (6 %), մեթոդիստները (3 %), Քրիստոնեական միացյալ եկեղեցու ծառաները (6 %) և այլ կրոնական ճյուղավորումներ՝ ներառյալ մորմոնները, ադվենտիստները և այլն։ Ապրողների մոտ 17%-ն իրենց համարում են աթեիստ։
Բնակչության աճ
խմբագրելՆահանգի բնակչությունը տարիներով[6]
Տարեթիվ | Թվաքանակ |
---|---|
1790 | 141885 |
1800 | 183858 |
1810 | 214460 |
1820 | 244155 |
1830 | 269328 |
1840 | 284574 |
1850 | 317976 |
1860 | 326073 |
1870 | 318300 |
1880 | 346991 |
1890 | 376530 |
1900 | 411588 |
1910 | 430572 |
1920 | 443083 |
1930 | 465293 |
1940 | 491524 |
1950 | 533242 |
1960 | 606921 |
1970 | 737681 |
1980 | 920610 |
1990 | 1109252 |
2000 | 1235786 |
2010 | 1316470 |
Կրթություն և գիտություն
խմբագրելՀանովերում է գտնվում ԱՄՆ-ի ամենահին բուհերից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Section 3-C:1 // https://www.gencourt.state.nh.us/rsa/html/I/3-C/3-C-1.htm
- ↑ 2,0 2,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ https://www.nh.gov/almanac/fast-facts.htm — New Hampshire State Library.
- ↑ Атлас мира. Карта «Соединённые Штаты Америки» (масштаб 1:11 400 000). — Роскартография, 2010. — С. 168-169. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Атлас мира. Указатель географических названий. — Роскартография, 2010. — С. 233. — ISBN 978-5-85120-295-7
- ↑ Resident Population Data. «Resident Population Data – 2010 Census». 2010.census.gov. US Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official State Website/ Նահանգի կառավարության պաշտոնական կայքը (անգլ.)
- New Hampshire Historical Society/ Նյու Հեմփշիրի պատմաբանների միություն (անգլ.)
- The New Hampshire Almanac/ Նյու Հեմփշիրի ալմանախ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեմփշիր» հոդվածին։ |