Պուդինգ
Պուդինգ (անգլ.՝ pudding), ձվով, շաքարավազով, կաթով և ալյուրով պատրաստված անգլիական աղանդեր, որը պատրաստված է գոլորշու վրա։ Պուդինգի վրա ավելացնում են մրգեր կամ քաղցրավենիք։ Պուդինգի սառեցումն իրականանում է հատուկ տարաների մեջ, չնայած դա պարտադիր չէ։ Սովորաբար մատուցվում է սառեցված վիճակում։
Տեսակ | սննդատեսակ |
---|---|
Ենթատեսակ | կերակուր և աղանդեր |
Puddings Վիքիպահեստում |
Անգլիայում պուդինգը համարվում է սուրբծննդյան սեղանի ուտեստ։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում բրիտանական կղզիների բնակիչներն Սուրբ ծննդի սեղանին դնում էին հատուկ շիլա՝ «պլամ պորիջ» (plum - սալոր + porridge - շիլա), եփած մսային արգանակի վրա։ Նրա վրա ավելացնում էին հացի նշխարներ, չամիչ, նուշ, սև սալորաչիր, մեղր և մատուցում շատ տաք վիճակում։ 13-րդ դարի սկզբին այդ անվանումը փոխակերպվեց պլամ պուդինգի՝ սուրբծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից մեկը։ Նրան նաև անվանում են «պուդինգ կրակի մեջ»- մինչ մատուցումը, վրան կոնյակ են լցնում և այրում։
Պուդինգը համարվում է ինքնուրույն աղանդերային ուտեստ, բայց և այնպես կարող է օգտագործվել ուրիշ աղանդերների պատրաստման համար, օրինակ՝ «Այերշեքե» կամ «Դանուբի ալիքներ»։
Պուդինգը մշակույթում
խմբագրելՈրպես անգլիական խոհանոցի ավանդական ուտեստ՝ պուդինգը միշտ հայտնվեւմ է անգլերեն դասական գրականությունում։
- Լուիս Քերոլի «Ալիսը հայելու աշխարհում»-ի 9-րդ գլխում Ալիսին ծանոթացնում են պուդինգին։
- Ագաթա Քրիսթիի պատմվածքների շարքը կրում է «Սուրբծննդյան պուդինգի արկածները» վերնագիրը։
- Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի 2-րդ գլխում հերոսին ստիպում են պուդինգի խմորը 1 ժամ հունցել։
- Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» վեպի 16-րդ գլխում գլխավոր հերոսուհին դիտում է Գրեյս Փուլին, երբ վերջինս ասում է, որ պինտայով և մի կտոր պուդինգեվ ճաշ կունենա։
- Ջեյմս Գրինվուդի «Փոքրիկ շրջմոլիկը» պատմվածքում գողերը՝ գայթակղելով գլխավոր հերոսին մի կտոր պուդինգով, ստիպում են նրան գողություն անել։
- Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր» վիպաշարում շատ հաճախ է նշվում տարբեր տեսակի պուդինգի անուններ (օրինակ՝ սուրբծննդյան պուդինգ այլն)։
- «Նանանայի գանձը» անիմե-ադապտացիայում գլխավոր հերոսուհին սիրում է տարբեր տեսակի պուդինգներ։
- «Մերլին» անգլիական սերիալի 5-րդ եթերաշրջանի 2-րդ սերիայում բժիշկ Գայուսն իր սիրած պուդինգն առաջարկում է երիտասարդ կախարդ Մերլինին։
- Հարլի Քուինը Ջոկերին անվանում է «Պուդինգ»։
- Ավստրալիական մանկական գրականության առավել հայտնի ստեղծագործություններից մեկի՝ Նորման Լինդսիի (1918) «Կախարդական պուդինգ»-ի գլխավոր հերոսներից մեկը պուդինգ Ալբերտն է, որը չի վերջանում, ինչքան էլ որ նրան ուտեն։
Աղբյուրներ
խմբագրել- «Պուդինգ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - 1911 wikisource Encyclopedia Britannica // Pudding
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պուդինգ» հոդվածին։ |