Պրեքեսթուլեն
Պրեքեսթուլեն (նորվ.՝ Preikestolen), անգլերեն կոչվում է նաև Preacher’s Pulpit (քարոզչի լսարան) կամ Pulpit Rock (ժայռ-լսարան), հսկայական ուղղաբերձ քարաժայռ Նորվեգիայի Ֆորսան կոմունայում։ Այն 604 մ բարձրությամբ վեր է խոյանում Լյուսե-ֆյորդի վրա` Կյերագ սարահարթի դիմաց։
Պրեքեսթուլեն | |
---|---|
Տեսակ | promontory? և քարափ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածքային միավոր | Ֆորսան և Ստրանդ |
Աշխարհագրական տեղադրություն | Լյուսե-ֆյորդ |
Լեռնաշղթա | Սկանդինավյան լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 604 մետր[1] |
Երկարություն | 25 մետր[1] |
Լայնություն | 25 մետր[1] |
Նյութ | գրանիտ |
58°59′10″ հս․ լ. 06°11′19″ ավ. ե.HGЯO |
Ժայռի բարձունքը 25×25 մ մակերեսով քառակուսի, գրեթե հարթ մակերևույթ է։ Ֆյորդի վրա կախված ժայռից հիասքանչ տեսարան է բացվում, ինչի շնորհիվ` այն Նորվեգիայի բնության կարևոր տեսարժան վայրերից մեկն է։ 2006 թվականին առավել տաք 4 ամիսների ընթացքում մոտ 95.000 մարդ է այցելել Պրեքեսթուլեն` կտրելով 8-կիլոմետրանոց ճանապարհ։
Աշխարհագրություն
խմբագրելՔարաժայռը ձևավորվել է սառցադաշտային շրջանում` մոտ 10.000 տարի առաջ, երբ սառցադաշտի եզրերը հասել են ժայռի եզրերին։ Ջրերը սառել են լեռան մոտ` հետագայում մեծ ուղղանկյուն կտորներով բեկորներ տանելով։ Հենց դա էլ անկյունային ձևի պատճառն է։ Սարահարթի մոտ մինչ օրս գոյություն ունեն խոր ճաքեր, ինչի հետևանքով ժայռը կարող է փլուզվել։ Սակայն այդ վտանգը մոտ ապագայում չի սպառնում, և երկրաբանների կարծիքով այն ապահով է[2]։
Հասնելու հնարավորություն
խմբագրելՊրեքեսթուլեն տանող ճանապարհն անցնում է լեռնային տարբեր լանդշաֆտների միջով։ Դեպի ժայռ վերելքը ավտոմոբիլային մոտակա կանգառից և Լեռնային զբոսաշրջության նորվեգական կազմակերպության կայանակետից, որոնք գտնվում են Ստավանգեր նավահանգստից մեկ ժամ հեռավորության վրա, հետդարձի հետ կարող է կազմել 3-4 ժամ[3]։
Պրեքեսթուլեն տանող ճանապարհը բարդ է, արահետը` տեղ-տեղ կտրուկ թեքվող։ Այն սկսվում է «Preikestolhytta Youth Hostel» -ի մոտից 270 մ բարձրության վրա և ավարտվում 604 մ բարձրության վրա։ Սովորաբար վերելքը կամում է 2 ժամ, սակայն առավել փորձառու ճանապարհորդները այն կարող են հաղթահարել 1 ժամում։ Չնայած այն բանին, որ բարձրության տարբերությունը կազմում է 330 մ և 3.8 կմ (1 կողմը), վերելքն ավելի դժվար ու երկար է, քանի որ արահետը բազմիցս բարձրանում և իջնում է ոլորաններում։ Ճանապարհը, ձգվելով տարբեր բարձրություններում, անցնում է բուսական տարբեր գոտիներով` սկսած անտառներից ներքևի հատվածում մինչև քարաքոսերն ու մամուռները վերին հատվածում։ Քարաժայռ կարելի է հասնել նաև Լյուսե-ֆյորդով, սակայն տարվա ցուրտ եղանակներին, երբ եղանակը խոնավ է, ամպերը կարող են խոչընդոտել ժայռից բացվող տեսարաններին։
Պրեքեսթուլեն ուղևորվել խորհուրդ չի տրվում ձմռանը և գարնանը, երբ ճանապարհին ձյուն ու սառույց է։ Ուղևորության լավագույն շրջանը ապրիլ-հոկտեմբեր ամիսներն են։
Անվտանգություն
խմբագրելԻշխանությունները որոշել են անվտանգության նկատառումներով չտեղադրել արգելապատնեշներ` գտնելով, որ դրանք կարող են խաթարել բնական գեղեցկությունները։ Չնայած դրան` մահվան ելքով պատահարները քարաժայռին խիստ սակավ են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան Պրեքեսթուլեն է այցելում մոտ 200.000 մարդ[4]։ Կա նաև մտավախություն, որ արգելապատնեշները կարող են վտանգավոր վարվելակերպ խթանել։ Դա նաև նորվեգական իշխանությունների գործելակերպն է, որոնք որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն` իրենք չեն կարող այդ երկրում ողջ բնության մեջ արգելապատնեշներ անցկացնել։ Այս գաղափարը արդարացված է նորվեգական հասարակության կողմից, որը սովոր է «վտանգավոր բնությանը»։
Մինչև 2013 թվականը քարաժայռին չի եղել դժբախտ պատահարի և ոչ մի դեպք, սակայն գրանցվել են ինքնասպանություններ և ինքնասպանությունների փորձեր։ 2000 թվականին ավստրիացի մի կին և նորվեգացի տղամարդ միասին ինքնասպանություն են գործել` քարաժայռից ցած նետվելով[5]։ 2013 թվականին իսպանացի մի զբոսաշրջիկ կարող էր նախադեպը դառնալ դժբախտ պատահարի, սակայն այն կանխվել է. եղել են նշաններ, որ այն ևս նախապես ծրագրված ինքնասպանության փորձ կարող էր լինել, և ոչ թե դժբախտ պատահար[6]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.stavanger-web.com/Pulpit-Rock.php
- ↑ Mikalsen, Knut-Erik (17 July 2012). "Kan Preikestolen falle ned?" (in Norwegian). Aftenposten. Retrieved 23 July 2012
- ↑ Karlsen, Gard (May 2003). "Trip to Preikestolen (Pulpit Rock)". Retrieved 2008-08-18
- ↑ Knutsen, Håvard T.; Stenberg, Inger Johanne (9 October 2013). "– Vi har alltid fryktet at dette kunne skje" (in Norwegian). NRK. Retrieved 10 October 2013
- ↑ "Inngikk dødspakt". VG
- ↑ Aol travel. "Spanish tourist first to die at Norway's Pulpit Rock - AOL Travel UK". AOL Travel UK
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեքեսթուլեն» հոդվածին։ |