Պրոկլետիե
Պրոկլետիե (սերբ.՝ Bjeshkët e Nemuna, սերբ.՝ Проклетије, բառացի՝ անեծք), լեռնազանգված Բալկաններում՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի ու Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Գտնվում է Դինարյան բարձրավանդակի հարավային մասում, արևելքից արևմուտք ջգվում է 100 կմ։
Պրոկլետիե | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Սերբիա, Չեռնոգորիա, Ալբանիա և Կոսովո |
Լեռնաշղթա | Դինարյան բարձրավանդակ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2694 մետր[1] |
Երկարություն | 100 կմ |
Բարձրագույն գագաթ | Մաժա Եզերցա |
Նյութ | նստվածքային ապար |
Ամենաբարձր գագաթը Մաժա Եզերցա լեռն է (2692 մ)[2]։ Մյուս գագաթներից են Ռադոխինան (2750 մ), Ջյարավիցան()(2656 մ, Կոսովոյի ամենաբարձր գագաթն է[2]), Շկելնեզին (2366 մ)։ Լեռնազանգվածը գտնվում է երեք երկրների՝ Ալբանիայի, Չեռնոգորիայի և Սերբիայի (Կոսովո) սահմանին։ Լեռնազանգվածի մոտ տեղակայված են Պեչ, Ջյակովիցա (Կոսովո), Բայրամ Ցուրին (Ալբանիա), Պոդգորիցա և Գուսինե (Չեռնոգորիա) քաղաքները։
Լեռնազանգվածը սկսվում է Շկոդեր լճի հյուսիսարևմտյան վերջավորությունից։ Հարավային լանջերը ողողվում են Դրին գետի, հյուսիսային լանջերը՝ Լիմ գետի, իսկ հյուսիսարևմտյան լանջերը՝ Մորաչա գետի ջրերով։
Լեռնազանգվածը բազկացած է կրաքարի, թերթաքարերի, դոլոմիտի շերտերից, տարածված է կարստը։ Լանջերը կտրատված են. ծովի մակարդակից մինչև 1700-1800 մ բարձրության վրա կան անտառներ, որտեղ աճում են կաղնի, հաճարենի, թխկի, շագանակենի, եղևնի։ Ավելի բարձր ալպյան մարգագետիններն են՝ տեղ-տեղ ձյան ծածկույթով[3][4]։
2009 թվականին այստեղ 1980-2440 մ բարձրության վրա հայտնաբերվել են չորս սառցադաշտեր։ Դրանք գտնվում են հյուսիսարևելյան հատվածի խոր հատվածներում՝ ձյան սահմանից զգալիորեն ցածր՝ շնորհիվ բքի ու ձնահյուսի, որն այստեղ կուտակվում է 4-5.5 մ ջրին համարժեք[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Gjeografia fizike e Shqipërisë (ալբ.) / Akademia e Shkencave e Shqipërisë — Akademia e Shkencave e Shqipërisë, 1990. — Vol. Vëprimi 1, Vëprimi 2.
- ↑ 2,0 2,1 Карта Албании, масштаб 1:600 000, ГУГК, 1978 год, 1982 год.
- ↑ Պրոկլետիե հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Prokletije Արխիվացված 2009-01-04 Wayback Machine — BirdLife
- ↑ «Twenty-first Century Glaciers and Climate in the Prokletije Mountains, Albania». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Little Ice Age glaciers in the Balkans: low altitude glaciation enabled by cooler temperatures and local topoclimatic controls».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Prokletije — summitpost.org
- «Peace parks of Prokletije» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկլետիե» հոդվածին։ |