Ջակոմո Լոզի
Ջակոմո Լոզի (իտալ.՝ Giacomo Losi, սեպտեմբերի 10, 1935[1], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն - փետրվարի 4, 2024[2], Հռոմ, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Ջակոմո Լոզի իտալ.՝ Giacomo Losi | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | |||||||||||
Մականուն | "Core de Roma" (Ռոմայի սիրտ) | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 10, 1935[1] | |||||||||||
Ծննդավայր | Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն | |||||||||||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 4, 2024[2] (88 տարեկան) | |||||||||||
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա | |||||||||||
Հասակ | 168 սմ | |||||||||||
Քաշ | 72 կգ | |||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ջակոմոն ծնունդով Հռոմից չէր, սակայն 15 մրցաշրջան Ռոմայում անցկացնելուց հետո, նրան տրվեց "Core de Roma" (Ռոմայի սիրտ) մականունը։ Նա Ռոմայի կազմում ացկացրել է 450 հանդիպում, որը ռեկորդային եղավ, Ջակոմոյի ռեկորդը անհաղթահարելի մնաց 38 տարի, մինչև 2007 թվականի հունվարի 31-ը, երբ Ֆրանչեսկո Տոտտին անցկացրեց իր 451-րդ հանդիպումը[4]։
Կարիերա
խմբագրելԼոզին իր ֆուտբոլային կարիերան սկսել է հարազատ քաղաքի համանուն թիմում՝ Սոնչինոյում։ 1951 թվականին տեղափոխվել է Կրեմոնեզե, այնուհետև 1955 թ.-ին մայրաքաղաքային Ռոմա, որտեղ իր առաջին հանդիպումը անցկացրեց նույն թվականի մարտի 20-ին ընդդեմ Միլանի Ինտերի։
Նա ստացավ իր "Core de Roma" մականունը, այն բանից հետո, երբ 1961 թվականի հունվարի 8-ին Սամպդորիայի հետ հանդիպման ժամանակ Լոզին վնասվածք ստացավ, հաշիվն էր 2։ 2, իսկ Ռոման արդեն սպառել էր փոփոխություն կատարելու բոլոր 3 հնարավորությունները, Ջակոմոն ոչ միայն մինչև վերջ մնաց խաղադաշտում, այլ նաև անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխով դարձավ գոլի հեղինակ հաղթանակ պարգևելով հռոմեացիներին։
Ջակոմո Լոզին համարվում է Ռոմայի Փառքի Սրահի 11 ֆուտբոլիստներից մեկը։
Նվաճումներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Էգիդիո Գուարնակկի |
Ռոմա ֆուտբոլային ակումբի ավագներ Ջակոմո Լոզի 1959 - 1968 |
Հաջորդող Խոակին Պեյրո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Addio a Giacomo Losi, bandiera della Roma (իտալ.)
- ↑ «Losi, Giacomo». National Football Teams. 2008. Վերցված է 2013 թ․ Հունիսի 23-ին.
- ↑ http://www.corederoma.net/brevissime.asp?ID=5839(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Լոզի» հոդվածին։ |