Ջաֆար Փանահի (պարս.՝ جعفر پناهی, հուլիսի 11, 1960(1960-07-11)[1][2][3], Միանե (Իրանական Ադրբեջան), Արևելյան Ադրբեջան, Իրան), իրանցի կինոռեժիսոր և սցենարիստ, իրանական կինեմատոգրաֆի «նոր ալիքի» հայտնի ներկայացուցիչներից մեկը։

Ջաֆար Փանահի
պարս.՝ جعفر پناهی
Ծնվել էհուլիսի 11, 1960(1960-07-11)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրՄիանե (Իրանական Ադրբեջան), Արևելյան Ադրբեջան, Իրան
ԿրթությունUniversity of Islamic Republic of Iran Broadcasting? և Թեհրանի համալսարան
Քաղաքացիություն Իրան
ԱզգությունԱդրբեջանցի
Կրոնշիա իսլամ
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, մոնտաժող, սցենարիստ, դերասան և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0070159

Կենսագրություն

խմբագրել

Ջաֆար Փանահին ծնվել է 1960 թվականի հուլիսի 11-ին Արևելյան Ադրբեջանում (Իրանի պրովինցիա)՝ Միայնեհ քաղաքում։ Ծագմամբ ադրբեջանցի է[5]։ Երիտասարդ տարիքում նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, ապա ծառայել բանակում, մասնակցել իրան-իրաքյան պատերազմին, 76 օր անցկացրել գերության մեջ քուրդ ապստամբների մոտ։ Ծառայությունից հետո Փանահին ընդունվել է համալսարան, նկարահանել մի քանի վավերագրական սիրողական ֆիլմեր, աշխատել որպես ռեժիսորի օգնական մի քանի գեղարվեստական ֆիլմերի նկարահանման ժամանակ, որոնց թվում է եղել Աբաս Քիառոստամիի «Ձիթապտուղների միջով» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1994 թվականին։ Մեկ տարի անց Քիառոստամին օգնել է գրել «Սպիտակ գունդ» ֆիլմի սցենարը, որի ռեժիսորը եղել է Փանահին[6]։

Փանահիի ֆիլմերն ստացել են հեղինակավոր միջազգաին կինոմրցանակներ, այդ թվում՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե տեսախցիկ» (1995 թվական, «Սպիտակ գունդ» ֆիլմ), Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե ընձառյուծ» (1997 թվական, «Հայելին» ֆիլմ), Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» (2000 թվական, «Շրջան» ֆիլմ) և Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» (2006 թվական, «Օֆսայդ» ֆիլմ)[7]։

2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության և 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ և հարցազրույց տալ քսան տարվա ընթացքում[8][9]։ Բանտարկության փոխարեն Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ, սակայն դա չի խանգարել նրա աշխատանքին։ Ջաֆարը նկարահանել է «Սա ֆիլմ չէ» (2011) կինոնկարը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմն Իրանի սահմաններից դուրս է բերվել խմորեղենի մեջ թաքցված ֆլեշ կրիչով։ Դրանից հետո ռեժիսորն իրավունք է ունեցել տեղաշարժվել Իրանում, սակայն նրա անձնագիրը մնացել է իշխանությունների մոտ, և նա չի կարողացել մեկնել արտասահման։ Չնայած նկարահանումների արգելքին՝ 2013 թվականին Բեռլինում տեղի է ունեցել «Փակ վարագույր» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել էր ռեժիսորի ամառանոցում։ Ֆիլմն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակի լավագույն սցենարի համար։ 2015 թվականին նրա նոր աշխատանքը՝ «Տաքսի» ֆիլմը[10], նույն կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի», ինչպես նաև ստացել հեղինակավոր մրցանակ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի կողմից[11]։ Այն նկարագրվել է որպես «Իրանի մայրաքաղաք Թեհրանի դիմանկար»[12] և «վավերագրականի նմանվող ֆիլմ, որ նկարահանվել է Թեհրանի տաքսու մեջ, որը վարում է Փանահին»[13]։

2012 թվականի հոկտեմբերին Ջաֆար Փանահին դարձել է Սախարովի անվան մրցանակի դափնեկիր[14]։

2018 թվականի մայիսին Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում Ջաֆար Փանահիին շնորհվել է մրցանակ լավագույն սցենարի համար («Երեք դեմք» ֆիլմ), սակայն այդ ժամանակ նա գտնվել է Իրանում տնային կալանքի տակ[15]։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1992 – «Վերջին քննությունը» / The Last Exam (Akharin emtehan)
  • 1995 – «Սպիտակ գունդ» / The White Balloon (Badkonake sefid)
  • 1997 – «Հայելի» / The Mirror (Ayneh)
  • 2000 – «Շրջան» / The Circle (Dayereh)
  • 2003 – «Բոսորագույն ոսկի» / Crimson Gold (Talaye sorkh)
  • 2006 – «Օֆսայդ» / Offside
  • 2010 – «Սա ֆիլմ չէ» / This Is Not a Film (In film nist)
  • 2013 – «Փակ վարագույր» / Pardé
  • 2015 – «Տաքսի» / Taxi
  • 2018 – «Երեք դեմք» / سه رخ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.unistra.fr/universite/notre-histoire/personnalites-prestigieuses-1/docteur-honoris-causa/docteur-honoris-causa-2013
  5. Денис Корсаков (22 сентября 2015). «В прокат вышло «Такси» Джафара Панахи — фильм (или не фильм), победивший в Берлине» (ռուսերեն). «Ведомости». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  6. «The Case of Jafar Panahi». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Awards for Jafar Panahi». IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  8. «Знаменитый иранский режиссёр осужден на 6 лет». Lifenews.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Свободу магии искусства!». seance.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Jafar Panahi's New Film in Competition. Sebastian Schipper, Werner Herzog, Benoit Jacquot and Further Titles Added to the Selection». Berlinale. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  11. Денис Корсаков (2015 թ․ սեպտեմբերի 22). «В прокат вышло «Такси» Джафара Панахи — фильм (или не фильм), победивший в Берлине». Ведомости.
  12. «Banned Iranian filmmaker part of the Berlin Film Festival lineup». Haaretz.com. 2015 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  13. «Berlinale to screen "Atom-Heart Mother"». Tehran Times. 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.
  14. «Иранские оппозиционеры стали лауреатами премии Сахарова за 2012 год». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. Interfax: Жюри Каннского кинофестиваля поприветствовало находящихся под арестом режиссеров

Գրականություն

խմբագրել
  • Dönmez-Colin, Gönül. Cinemas of the other: a personal journey with filmmakers from the Middle East and Central Asia. Intellect Books, Bristol, UK, 2006. 1-84150-143-3, pp. 90–96.
  • Dabashi, Hamid, Masters & Masterpieces of Iranian Cinema, Mage Publishers (15 May 2007) 0-934211-85-X
  • Stone, Judy. Eye on the World: Conversations with International Filmmakers. Silman-James Press, Los Angeles, 1997, 1-879505-36-3, pp. 385–387.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաֆար Փանահի» հոդվածին։