Ջելալ Բայար

թուրք քաղաքական գործիչ

Մահմուդ Ջելալ Բայար (թուրքերեն՝ Celâl Bayar, մայիսի 16, 1883(1883-05-16)[1][2], Umurbey, Գեմլիք, Բուրսայի մարզ, Թուրքիա - օգոստոսի 22, 1986(1986-08-22)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական և պետական գործիչ, Թուրքիայի երրորդ նախագահը։

Ջելալ Բայար
Celâl Bayar
Ջելալ Բայար
Դրոշ
Դրոշ
(3-րդ) Թուրքիայի նախագահ
Դրոշ
Դրոշ
24 մայիս, 1950 - 27 մայիս, 1960
Նախորդող Իսմաթ Ինոնու
Հաջորդող Ջեմալ Գուրսել
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Թուրքիայի վարչապետ
25 հոկտեմբեր, 1937 - 25 հունվար, 1939
Նախորդող Իսմաթ Ինոնու
Հաջորդող Մահմուդ Ռեֆիկ Սայդամ
 
Կուսակցություն՝ Թուրքիայի Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Թուրք
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 16 մայիս, 1883
Ծննդավայր Ումուրբեյ
Վախճանի օր 22 օգոստոս, 1956
Վախճանի վայր Ստամբուլ
Թաղված Բուրսայի մարզ
Քաղաքացիություն  Թուրքիա
Ամուսին Ռեշիդե Բայար (1903-1962)
Զավակներ Տուրգուտ (1911-1983), Ռաֆի (1904-1941), Նիլյուֆեր Գյուրսեյ (1921)
 
Կայք՝ Celalbayar.org
 
Ինքնագիր
 
Պարգևներ
«Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով

Վաղ տարիներ

խմբագրել

Ջելալ Բայարը ծնվել է 1883 թվականին Բուրսա նահանգի Գերմիկ քաղաքի մոտ գտնվող Ումուրբեյ գյուղում՝ Լոմ (Բուլղարիա) քաղաքից տեղափոխված կրոնական գործչի և ուսուցչի ընտանիքում[4]։ Դպրոցն ավարտելուց հետո Բայարը աշխատել է որպես գրագիր Գեմլիկի դատարանում, իսկ հետո Ziraat Bankası բանկում և Deutsche Orientbank-ի Բուրսեում գտնվող մասնաճյուղում։

Քաղաքական գործունեություն

խմբագրել
 
Ջեմալ Բայարը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, 1937

1908 թվականին Բայարը միանում է «Միաիանության և առաջխաղացման կոմիտե» («İttihad Terakki Cemiyeti») խմբին, որը երիտթուրքերի քաղաքական կազմակերպությունն էր։ Որոշ ժամանակ անց նա դառնում է կազմակերպության գլխավոր անդամներից մեկը՝ զբաղեցնելով կուսակցության նոր բացված իզմիրյան բաժամունքի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աջակցեց կանանց և երկաթուղային դպրոցների կառուցմանը։

1919 թվականին Բայարը Սարուխանից ընտրվել է պատգամավոր օսմանյան պառլամենտում։ Չհամաձայնվելով Սուլթանի առաջարկած սահմանադրության նոր տարբերակի հետ՝ 1920 թվականին նա գնում է Անկարա՝ որպեսզի միանա Մուստաֆա Քեմալին և Թուրքական ազատագրական շարժմանը։

Բայարը դառնում է Առաջին աշխարհամարտից հետո կազմավորված Անատոլիի և Ռումելիի իրավունքների պաշտպանման հասարակության ակտիվ անդամ։ Նա Բուրսից ընտրվում է Թուրքիայի գերագույն ազգային հավաքի պատգամավոր։ Նույն թվականին նա սկսում է աշխատել որպես էկոնոմիկայի նախարարի տեղակալ, իսկ 1921 թվականի փետրվարի 27-ին դառնում է էկոնոմիկայի նախարար։ Բայարը ղեկավարում է բանակցող հանձնաժողովը Չերքեզ Էթհեմի ապստամբության ժամանակ։ 1922 թվականին Բայարը Լոզանյան հանձնաժողովում Թուրքիայի պատգամավորության անդամ էր, որպես Իսմաթ Ինոնուի խորհրդատու։ Ընտրություններից հետո, 1923 թվականին, նա ընտրվում է պատգամավոր Իզմիրից:1924 թվականի օգոստոսի 26-ին Բայարը Անկարայում հիմնադրում է գործադիր բանկ, որի գլխավոր կառավարիչն է եղել մինչև 1932 թվականը։

1937 թվականի հոկտեմբերի 25-ին Իսմաթ Ինոնուի հեռանալուց հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Բայարին նշանակում է 9-րդ կառավարության վարչապետ։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է մինչև Աթաթուրքի մահը, քանի որ նրա մահվանից հետ դառնում է նախագահ։ Սակայն Ինոնուի հետ տարաձայնությունները բերում են նրան, որ 1939 թվականի հունվարի 25-ին Բայարը իր լիազորություններից հրաժարվում է։

Մինչև 1945 թվականը Բայարը ժողովրդա-հանրապետական կուսակցության, (тур. Cumhuriyet Halk Partisi) անդամ էր։ 1946 թվականի հունվարի 7-ին Բայարը Ադնան Մենդերսի, Ֆուատ Քյուպուրլյուի և Ռեֆիկ Քորալթանի հետ մեկտեղ հիմնում է Դեմոկրատական կուսակցությունը։

1950 թվականի մայիսի 4-ին, Թուրքիայի պատմության մեջ առաջին ազատ համամասնական ընտրությունների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը ստանում է ամենաշատ տեղերը պառլամենտում (487-ից 408)։ Պառլամետը ընտրում է Բայարին, Դեմոկրատակն կուսակցության ներկայացուցչին, որպես նախագահ։ 1954 և 1957 թվականներին Բայարը հաջորդաբար ընտրվում է նախագահի պաշտոնում ընդհանուր 10 տարի ժամկետով։ Այդ ամբողջ ընթացքում վարչապետի պաշտոնում եղել է Ադնան Մենդերեսը։

Պետական հեղաշրջում

խմբագրել

1960 թվականի մայիսի 27-ին Ջեմալ Գյուրսելի ղեկավարությամբ զինված ուժերը կատարեցին պետական հեղաշրջում։ Ջեմալ Բայարը, Ադնան Մենդերեսը և այյլ պետական ու կուսակցական գործիչներ նույն թվականի հունիսի 10-ին ներկայացան ռազմական տրիբունալի առջև, որը տեղի էր ունենում Մարմարա ծովում գտնվող Յասսիադա փոքրիկ կղզու վրա։

Բայարը և կուսակցության 15 այլ գործիչներ մեղադրվեցին սահմանադրությունը խախտելու մեջ և 1961 թվականի սեպտեմբերի 15-ին դատապարտվեցին մահվան Արդարադատության բարձր դատարանի կողմից։ Կառավարող ռազմական կոմիտեն հաստատեց Մենդերեսի, Զորլուի և Փոլաթքանի մահապատիժները, սակայն Բայարի և 12 այլ կուսակցական գործիչների մահապաըիժը փոխարինվեց ցմահ ազատազրկությամբ։ Բայարը ուղարկվեց Կայսերի բանտ, սակայն արդեն 1961 թվականի նոյեմբերի 8-ին առողջական խնդիրների պատճառով ազատ արձակվեց։

1966 թվականին Բայարը ռեաբիլիտացիայի է ենթարկվում[5]։ 1974 թվականին ամբողջովին վերականգնվում են նրա քաղաքական իրավունքները, սակայն նա մերժում է Սենատի ցմահ անդամ դառնալու առաջարկը։

Ջելալ Բայարը մահացավ 1986 թվականի օգոստոսի 22-ին, Ստամբուլում, 103 տարեկան հասակում։ Ունեցել է 3 երեխա։

1958 թվականին Բեռլինի ազատ համալսարանը նրան տալիս է պատվավոր դոկտորական աստիճան։ Իսկ 1992 թվականին հիմնված Մանիսի համալսարանը կրում է նրա անունը։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Մտնում է 14 պետական և քաղաքական գործիչների մեջ, ովքեր ապրել են 100 տարուց ավելի։
  • Ջելալ Բայարը երկար ժամանակ երկար ապրած քաղաքական գործիչների մեջ եղել է ռեկորդակաիր։ Նա մահացել է 103 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. Frank W. Thackeray; John E. Findling; և այլք: (2001). The History of Turkey. Westport, CT: Greenwood Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Celâl Bayar Encyclopedia Britannica. Retrieved 20 December 2013.

Գրականություն

խմբագրել
  • Kayseri Cezaevi Günlüğü (Kayseri Prison Diary), Yapı Kredi yayınları/Tarih dizisi.
  • Ben De Yazdım – Milli Mücadeleye Gidiş (And so I wrote – Going to the War of National Independence) 8 volumes., Sabah kitapları/Türkiyeden dizisi, 1965–1972.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 264