Ջեյմս Դեյվիդ «Ջեյ Դի» Վենս (անգլ.՝ James David "JD" Vance, օգոստոսի 2, 1984(1984-08-02), Միդլթաուն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, գրող, քաղաքական գործիչ, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ հանրապետական կուսակցության անդամ, փոխնախագահի թեկնածու:

Ջեյմս Դեյվիդ Վենս
JD Vance
Դրոշ
Դրոշ
ԱՄՆ սենատոր
Նախագահ Ջո Բայդեն
Փոխնախագահ Քամալա Հարիս
 
Կուսակցություն՝ Հանրապետական
Կրթություն՝ Միդլթաունի ավագ դպրոց (2003), Օհայո նահանգի համալսարան (2009), Եյլի իրավունքի դպրոց (2013) և Եյլի համալսարան
Գիտական աստիճան՝ Իրավագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ գրող, ֆինանսիստ, հեռուստամեկնաբան, քաղաքական գործիչ, corporate lawyer, փիլիսոփա և վաճառական
Դավանանք կաթոլիկություն[1][2][3]
Ծննդյան օր օգոստոսի 2, 1984 (40 տարեկան)
Ծննդավայր Միդլթաուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ James Donald Bowman
Ամուսին Ուշա Վենս[4]
 
Կայք՝ jdvance.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վենսը հաղթել է 2022 թվականին Օհայոյում կայացած Միացյալ Նահանգների Սենատի ընտրություններում՝ հաղթելով դեմոկրատ թեկնածու Թիմ Ռայանին։

2016 թվականի ընտրություններում դեմ է եղել Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն դարձել է Թրամփի աջակիցը նրա նախագահությունից ի վեր[5]:

Վենսը ունի ազգային պահպանողական գաղափարներ[6], նա իրեն ներկայացնում է որպես հետլիբերալ աջերի անդամ[7]։ Նա դեմ է աբորտի իրավունքին, նույնասեռական ամուսնություններին և Ուկրաինային տրամադրվող շարունակական ռազմական օգնությանը, քանի որ կարծում է, որ առաջին հերթին պետք է կենտրոնանալ հարավային սահմանի ամրապնդման և անօրինական ներգաղթի դեմ պայքարի, ինչպես նաև Չինաստանի դեմ պայքարի վրա[8]: Վենսը նաև անզավակության բացահայտ քննադատ է[9][10]:

Անձնական կյանքը

խմբագրել

Նրան մեծացրել են տատիկն ու պապիկը, քանի որ ծնողներն ամուսնալուծվել էին, իսկ մայրը բուժվում էր թմրամոլությունից:

Ավագ դպրոցից հետո անցել է ԱՄՆ ռազմուժի ծովային հետևակի շարքերը, իսկ զինվորական ծառայությունից հետո՝ ընդունվել ու ավարտել է Օհայոյի պետական համալսարանը և Եյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Աշխատել է Սան Ֆրանցիսկոյում՝ Սիլիկոնային հովտի ձեռնարկատեր Փիթեր Թիելի համար, ով այնուհետև 10 միլիոն դոլար է նվիրաբերել՝ աջակցելով, որպեսզի Վենսը ընտրվի ԱՄՆ Սենատոր:[11]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. López-Arias C. J.D. Vance, el católico «hillbilly» bautizado ante Rod Dreher, rumbo al Senado con el apoyo de Trump (իսպ.) — 2022.
  2. J.D. Vance Becomes Catholic | The American Conservative — 2021.
  3. How JD Vance’s Catholic Faith Influenced His Politics — 2024.
  4. https://americankahani.com/lead-stories/meet-usha-chilukuri-vance-the-indian-american-wife-of-ohios-gop-senate-primary-winner-j-d-vance/
  5. «Թրամփը հայտնել է փոխնախագահի իր թեկնածուի անունը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024-08-14-ին. Վերցված է 2024-08-14-ին.
  6. Orr, James (2024-07-16). «JD Vance's nomination proves Trumpism is here to stay». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2024-08-14-ին.
  7. Syed, Ismail. «The Rise of JD Vance and the Postliberal Movement». www.thegnosi.com (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  8. «Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Թրամփի թեկնածությունը. նրա փոխնախագահի թեկնածուն կլինի սենատոր Ջեյ Դի Վենսը». Hetq.am. 2024-07-16. Վերցված է 2024-08-14-ին.
  9. Corn, David. «JD Vance attacked AOC for promoting a "sociopathic attitude" about children». Mother Jones (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  10. Kilgore, Ed (2021-07-26). «J.D. Vance: How About We Give Parents Extra Votes?». Intelligencer (անգլերեն). Վերցված է 2024-08-14-ին.
  11. «Ջեյմս Դևիդ Վենսն է ընտրվել որպես Թրամփի փոխնախագահի թեկնածու». «Ամերիկայի Ձայն». 2024-07-17. Վերցված է 2024-08-14-ին.