Ջեյն Լինչ

ամերիկացի դերասանուհի

Ջեյն Մարի Լինչ (անգլ.՝ Jane Marie Lynch, հուլիսի 14, 1960(1960-07-14)[1][2][3][…], Evergreen Park, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[6]), ամերիկացի դերասանուհի, հաղորդավարուհի, երգչուհի, սցենարիստ և կոմիկ։ Հինգ «Էմմի» մրցանակի (2010, 2014, 2015, 2017, 2019 թվականներ), «Ոսկե գլոբուս» մրցանակի (2011 թվական) և «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակներ» (2010 թվական) դափնեկիր։ Հոլիվուդյան «Փառքի ծառուղի» անվանական աստղի սեփականատեր[7]։

Ջեյն Լինչ
անգլ.՝ Jane Lynch
Ծնվել էհուլիսի 14, 1960(1960-07-14)[1][2][3][…] (64 տարեկան)
ԾննդավայրEvergreen Park, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԿրթությունThornridge High School?, Իլինոյս նահանգի համալսարան և Կոռնելի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ[4][5]
Մասնագիտություներգչուհի, գրող, ձայնային դերասանուհի, բնավորության դերասան, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, ինքնակենսագիր և Խաղային շոուի հաղորդավար
Պարգևներ և մրցանակներ

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

Էմմի մրցանակ Կատակերգայկան հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի անվանակարգում

Primetime Emmy Award for Outstanding Actress in a Short Form Comedy or Drama Series?

«Էմմի փրայմ-թայմ» մրցանակ ռեալիթի շոուի կամ մրցութային ծրագրի ականավոր հաղորդավարի համար

«Էմմի փրայմ-թայմ» մրցանակ ռեալիթի շոուի կամ մրցութային ծրագրի ականավոր հաղորդավարի համար

և

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

janelynchofficial.com

Կենսագրություն

խմբագրել
 
Ջեյն Լինչը, Քեթի Գրիֆինը, Լիլի Թոմլինը և Մեթյու Մորիսոնը 2010 թվականին

Ջեյն Լինչը ծնվել է 1960 թվականի հուլիսի 14 Էվերգրին Պարկում[8], մեծացել է Դոլթոնում (Իլինոյս), նա բանկիր Ֆրենկ Լինչի և տնային տնտեսուհի Այլին Լինչի դուստրն է[9][10][11]։ Նրա հայրն ունի իռլանդական, իսկ մայրը՝ իռլանդական և շվեդական արմատներ[12][13][14]։ Նա մեծացել է կաթոլիկ հավատքով և սովորել է Thornridge դպրոցում[15]։ Լինչը բակալավրի կոչում է ստացել Իլինոյս նահանգի համալսարանում, ինչպես նաև մագիստրոսի կոչում Կոռնելի համալսարանում։

Ջեյն Լինչը սկսել է իր կարիերան «The Second City» կատակերգական խմբի կազմում։ Նա եղել է սցենարիստ և գլխավոր դերակատար բարենպաստ արձագանքներ ստացած «Օ, քույր, իմ քույր» («Oh Sister, My Sister») պիեսում։

1988 թվականից Ջեյն Լինչը խաղացել է ավելի քան 200 դերակատարումներ կինոյում և հեռուստատեսությունում։ Նա հայտնվել է «Ամուսնացած... երեխաների հետ», «Արեգակից երրորդ մոլորակը», «Գիլմոր աղջիկներ», «Դոուսոնի խորշը», «Լավագույները», «Գաղտնի նյութեր», «Դետեկտիվ Մոնք», «Ընկերներ», «Հուսահատ տնտեսուհիները», «Իմ անունն է Էռլ», «Մտածել ինչպես հանցագործ», «Զարմանահրաշ տիկին Մեյզելը» սերիալներում, «Քառասուն տարեկան կույս», «Չափահաս անակնկալ», «Էլվինը և բուրունդուկները», «Պոլ», «Գարնանային ընդմիջում», «Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով», «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» և այլ ֆիլմերում։

Դերասանուհուն առավել մեծ ճանաչում են բերել դոկտոր Լինդա Ֆրիմանի դերը «Երկուսուկես մարդ» սիթքոմում (2004—2014 թվականներ), Ջոյսի դերը «Սեռական հարաբերություններ այլ քաղաքում» (2005—2009 թվական) և Սյու Սիլվեստրը «Glee» սերիալում (2009—2015 թվականներ)։

2011 թվականի սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում լույս է տեսել Ջեյն Լինչի «Happy Accidents» գիրքը։ Նա նաև «Էմմի» մրցանակաբաշխության 63-րդ մրցանակաբաշխության հաղորդավարն էր։ 2013 թվականի սեպտեմբերին ստացել է անվանական աստղ Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Լինչը արժանացել է քննադատների հիացական արձագանքներին «Glee» հեռուստասերիալում Սյու Սիլվեստրի դերի համար (2009—2015 թվականներ)։ Լոս Անջելես Թայմս ամսագրի Մերի Մաքնամարան գրել է. «Լինչն այս սերիալում հիասքանչ է, նրանից անհնար է աչք կտրել»[16]։

2013 թվականի մայիսի 15-ից հուլիսի 14-ը Ջեյն Լինչին փոխարինել Է Քեթի Ֆիններանը խաղալով «Էննի» մյուզիքլում[17]։

Խաղացել է գլխավոր դերեր «Կուսակցության վարպետներ» (2009—2010) և «Հրեշտակը դժոխքից»(2016) սիթքոմներում։

2017 թվականին խաղացել է Ջենեթ Ռենոյի դերը «Ունաբոմբերի որսը» հեռուստասերիալում։

Անձնական կյանք

խմբագրել

Լինչը բաց լեսբուհի է, 2005 թվականին նա Power Up ամսագրի կողմից ճանաչվել է «Շոու բիզնեսի 10 զարմանալի կանանցից» մեկը։ 2010 թվականի մայիսի 31-ին Սանդերլենդում՝ Մասաչուսեթսում, Լինչն ամուսնացել է հոգեբան Լարա Էմբրիի հետ, ում հետ նա առաջին անգամ հանդիպել է հարսանիքից մեկ տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում բարեգործական երեկոյի ժամանակ[18][19]։ 2013 թվականի հունիսին Լինչը հրատարակել է, որ նա և Էմբրին ամուսնալուծվում են երեք տարվա ամուսնությունից հետո[20][21]։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2014 թվականի հունվարին[22]։ Լինչի աջ ականջը խուլ է[23]։

Աշխատանքներ

խմբագրել
Տարեթիվ Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դերակատարում
1988 ֆ Տաքսի մարդասպան Taxi Killer աղջիկ
1988 ֆ Ընդհակառակը Vice Versa միսս Լինդսթրոն
1992 ֆ Անկեղծ զրույց Straight Talk Գլեդիս
1993 ֆ Փախածը The Fugitive բժիշկ Քեթի Վալունդ
1993 ֆ Ճակատագրական բնազդ Fatal Instinct լրագրող
1997 ֆ Հպիր ինձ Touch Me խորհրդական
2000 ֆ Ո՞ր մոլորակից ես What Planet Are You From? Դորին
2000 ֆ Շոուի լավագույնը Best in Show Քրիստի Քամինգս
2001 ֆ Ուղեկցող վնաս Collateral Damage գործակալ Ռուսո
2003 ֆ Ուժեղ քամի A Mighty Wind Լորի Բոներ
2003 ֆ Ենթարկվել Exposed Ջուլի Գրոս
2004 ֆ Գիշերային հավաքույթ Sleepover Գաբբի
2004 ֆ Գոյատևեք դրախտում Surviving Eden Մոդ
2005 ֆ Քառասուն տարեկան կույս The 40 Year Old Virgin Պաուլա
2005 ֆ Բամ-Բամ և Սելեստ Bam Bam and Celeste Դարլին
2005 ֆ Կալիֆոռնիացիներ The Californians Սիբիլ Պլատ
2006 ֆ Հիսուն հաբեր Fifty Pills Դորին
2006 ֆ Ռիկի Բոբի։ Ճանապարհի արքան Talladega Nights: The Ballad of Ricky Bobby Լյուսի Բոբի
2006 ֆ Ձեր քննարկմանը For Your Consideration Սինդի
2006 ֆ Դելֆինի աչքը Eye of the Dolphin Էլիզաբետ
2007 կարճ Սերը սեր է Love Is Love սրբազան Գրիլի
2007 ֆ Ծիծաղկոտ Smiley Face քասթինգի տնօրեն
2007 ֆ Արյունոտ հատուցում Suffering Man's Charity Ինգրիդ
2007 մֆ Էլվինը և բուրունդուկները Alvin and the Chipmunks Գեյլ
2008 ֆ Փաուերի արկածները  (англ.)рус. Adventures of Power Ջոնի
2008 ֆ Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին Another Cinderella Story Դոմինիկ Բլատ
2008 ֆ Սիրո ճշմարտությունը Tru Loved միսս Մեյպլ
2008 ֆ Մերկ թմբկահար The Rocker Լիզա
2008 մֆ Շիմպանզեները տիեզերքում Space Chimps բժիշկ Պուլ
2008 ֆ Չափահաս անակնկալ Role Models Գեյլ Սուինի
2009 ֆ Գարնանային ընդմիջում Spring Breakdown սենատոր «Քեյ Բի» Հարթման
2009 ֆ Եղանակի տեսության աղջիկ Weather Girl Դ․Ժ․
2009 մֆ Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան Ice Age: Dawn of the Dinosaurs Դիատրիմայի մայրը
2009 ֆ Ջուլի և Ջուլիա։ Պատրաստենք երջանկություն բաղադրատոմսով Julie & Julia Դորոտի Մակ Ուիլյամս
2009 ֆ Շրջանավարտների գոյատևման դպրոց Post Grad Կարմելա Մոլբի
2010 մֆ Հավերժ Շրեկ Shrek Forever After Գրեթխեն
2010 մֆ Շիմպանզեները տիեզերքում։ Պատասխան հարված Space Chimps 2: Zartog Strikes Back բժիշկ Պուլ
2011 ֆ Պոլ։ Գաղտնի նյութ Paul Պետ Սթիվենս
2011 մֆ Ռիո Rio Ալիսա
2012 ֆ Երեք խամաճիկներ The Three Stooges մայր-վանական
2012 մֆ Ռալֆ Wreck-It Ralph սերժանտ Թամորա Ժան Կալհուն
2012 մֆ Դինոմամա Dino Time Սյու Ֆիցպատրիկ
2012 մֆ Սուրբ Ծննդյան արկածներ Abominable Christmas Մարգարեթ Նոուհաու
2013 ֆ Կեսօրվա երանություն Afternoon Delight բժիշկ Լենոր
2013 ֆ Ամուսնալուծության չափահաս երեխաները A. C. O. D. բժիշկ Ջուդիտ
2013 մֆ Փախուստ Երկիր մոլորակից Escape from Planet Earth Իո
2014 մֆ Դրախտի թռչուններ Birds of Paradise Ռոզի
2016 ֆ Թալիսմաններ Mascots Գաբբի Մոնքհաուս
2016 ֆ Ուշ ծաղիկ The Late Bloomer Քերոլայն Չեմբերս
2016 մֆ Փետուրներով եռյակը Richard the Stork Օլգա
2018 մֆ Ռալֆ 2 Ralph 2 սերժանտ Թամորա Ժան Կալհուն

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարեթիվ Հայկական անվանում Բնօրինակ անվանում Դերակատարում
1992 հֆ Երեխաների լավագույն շահերից ելնելով In the Best Interest of the Children Գվեն Հեթչեր
1993 ս Դատարկ բույն Empty Nest Թեմմի
1994 ս Ամուսնացած և երեխաների հետ Married with Children Գրետա
1994 ս Մենք հինգ ենք Party of Five բժիշկ Վեմել
1994 ս Ջոն Լարոկետի Շոուն The John Larroquette Show գնահատող
1995 ս Տանը In the House Ռուտ
1995 ս Լրատվական ռադիո NewsRadio Կերոլ
1996 ս Սիբիլ Cybill միսիս Սուինի
1996 ս Արեգակից երրորդ մոլորակը 3rd Rock from the Sun միսս Կոպել
1996 ս Ֆրեյզեր Frasier Սինտիյա
1996—1998 ս Կարոլինան Նյու Յորքում Caroline in the City բորտուղեկցորդուհի
1999 ս Դարման և Գրեգը Dharma & Greg Շերիլ
1999—2000 ս Արդար Էմին Judging Amy միս Պերկինս
2000 ս Ռազմա-իրավաբանական ծառայություն JAG Սենդիի ընկերուհին
2000 ս Գիլմոր աղջիկներ Gilmore Girls բուժքույր
2000—2001 ս Արևմտյան թև The West Wing լրագրող
2001 ս Դոուսոնի խորշը Dawson's Creek միսիս Ուիթեր
2001 ս Անիծված Cursed Կարլա
2001 ս Լավագույնները Popular Սյուզի Կլայն
2001 ս Բոստոնի դպրոցը Boston Public Ջեյն Մորել
2001 ս Ընտանեկան օրենք Family Law Շերիլ Բոուման
2001 ս Գաղտնի նյութեր The X-Files միսիս Էնն Տեյբոր
2001 ս Քվինսի Թագավոր The King of Queens բժիշկ Ֆորման
2002 տֆ Հաջողություն The Big Time միս Ռաշ
2002 ս Ընտանեկան տղա Family Guy Դոտի Քեմփբել
2002 ս Յոթերորդ երկինք 7th Heaven բուժքույր
2002 ս Տիտղոս։ Ավտոտնակի տիրակալ Titus դատախազ
2002 ս Ֆելիսիթի Felicity պրոֆեսոր Կարնս
2003 ս Դիտելով Էլլիին Watching Ellie Ռոման
2003 ս Մեռյալ գոտի The Dead Zone Ֆլո Մաքմերթի
2003 ս Ինչպես ասաց Ջիմը According to Jim Ջենիս
2004 ս Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue Սուսաննա Հոու
2004 ս Դետեկտիվ Մոնք Monk դոկտոր Ջուլի Ուոթերֆորդ
2004 ս Լաս Վեգաս Las Vegas Հելեն
2004 ս Զարգացման հետաձգում Arrested Development Սինդի
2004 ս Ընկերներ Friends Էլեն
2004 ս Վերոնիկա Մարս Veronica Mars միսիս Դոնալդսոն
2004—2014 ս Երկուսուկես մարդ Two and a Half Men դոկտոր Լինդա Ֆրիման
2005 ս Անպատրաստ Unscripted Ջեյն
2005 ս C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation դետեկտիվ
2005 ս Կույր արդարադատություն Blind Justice բժիշկ Թեյլոր
2005 մս Ջունիպեր Լիի կյանքն ու արկածները The Life and Times of Juniper Lee Մադամ Ռոտշիլդ
2005 ս Մոլախոտեր Weeds քաղցրակեր
2005—2006 ս Ռոդնի Rodney Էմի Օ'Բրայեն
2006 ս Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Մաքսին Բենեթ
2006 ս Գիշերային ստալկեր Night Stalker գիտնական
2006 ս Օգնիր ինձ, օգնիր ինքդ քեզ Help Me Help You Ռաքել Յանես
2006—2016 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Դիանա Ռիդ
2006—2008 ս Բոստոնի իրավաբաններ Boston Legal Ջոաննա Մոնրո
2006—2012 մս Հմուտ Մեննի Handy Manny Ջեքի Գրինուեյ
2008 ս Իմ անունն է Էռլ My Name Is Earl Սիսի
2008 ս Պայծառատես Psych Բարբարա Դանլեպ
2009 ս Ռենո 911 Reno 911! խորհրդական
2009—2015 ս Glee Glee Սյու Սիլվեստր
2010 ս ԱյԿառլի ICarly Սեմի մայրը
2010 ս Հարևանները դժոխքից Neighbors from Hell Ալեքս
2011 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb միսիս Ջոնսոն
2011 ս Վեբ թերապիա Web Therapy Քլեր Դուդեկ
2011 մս Սիմփսոնները The Simpsons Ռոզ Դևիս
2015 ս Պորտլանդիա Portlandia խորովածի պլանավորող
2016 ս Հրեշտակը դժոխքից Angel from Hell Էմի
2016—2018 մս Գարշահոտ ու կեղտոտ The Stinky & Dirty Show Դամպեր
2017 ս Ունաբոմբերի որս Manhunt: Unabomber Ջենեթ Ռինո
2017—2018 ս Լավ պայքար The Good Fight Մեդելին Ստարկ
2017—2022 ս Զարմանահրաշ տիկին Մեյզելը The Marvelous Mrs. Maisel Սոֆի Լենոն
2021 ս Սպանություններ մեկ շենքում Only Murders in the Building Սեզ Պատակի

Թատրոն

խմբագրել
Տարեթիվ Անվանում Դերակատարում Ծանոթագրություններ
2013 Էննի միսս Հանիգան Բրոդվեյի դեբյուտը, Քեթի ֆինների փոխարինող

Սկավառակագրություն

խմբագրել

Սաունդթրեքեր

  • 2003: A Mighty Wind
  • 2008: Another Cinderella Story
  • 2010: Glee: The Music, The Power of Madonna
  • 2010: Glee: The Music, Volume 3 Showstoppers
  • 2010: Ohio (Քերոլ Բերնեթի հետ համատեղ)
  • 2013: I Still Believe / Super Bass (Դարեն Քրիսի հետ համատեղ)
  • 2013: Little Girls, Easy Street

Ալբոմներ

  • 2016: A Swingin' Little Christmas

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com կայքում։

Մրցանակներ Տարեթիվ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Էմմի 2010 Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Երկուսուկես մարդ Անվանակարգ
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում Glee Հաղթանակ
2014 Լավագույն պատմող BBC Wildlife Specials Անվանակարգ
Մրցութային ռեալիթի ծրագրի լավագույն հաղորդավար Hollywood Game Night Հաղթանակ
2015 Մրցութային ռեալիթի ծրագրի լավագույն հաղորդավար Hollywood Game Night Հաղթանակ
Золотой глобус 2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ Glee Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2010 Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմը Glee Հաղթանակ
2011 Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի Glee Անվանակարգ
Սպուտնիկ 2009 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի` մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ Glee Հաղթանակ
Հեռուստատեսային քննադատների ասոցիացիա 2010 Կատակերգության անձնական նվաճումների մրցանակ Glee Հաղթանակ
Ժողովրդի ընտրություն 2011 Սիրված հեռուստատեսային դերասանուհի Glee Հաղթանակ
TV Land Awards 2010 Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Glee Հաղթանակ
Հեռուստատեսային քննադատների ընտրություն 2010 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում Glee Անվանակարգ
2016 Ռեալիթի շոուի լավագույն հաղորդավար Hollywood Game Night Հաղթանակ
Teen Choice Awards 2010 Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Glee Անվանակարգ
Լավագույն հեռուստատեսային չարագործը Glee Անվանակարգ
2011 Լավագույն հեռուստատեսային չարագործը Glee Անվանակարգ
2014 Լավագույն հեռուստատեսային չարագործը Glee Անվանակարգ
Գոտեմ 2006 Լավագույն դերասանական անսամբլ Ձեր դատին Անվանակարգ
Հոլիվուդյան փառքի ծառուղի 2013 Անվանական աստղ հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար Հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Albert M. Encyclopædia Britannica
  4. Jane Lynch -- 'I'm Kind of an Atheist' | TMZ.com // TMZ / H. Levin — 2013.
  5. What religion is Jane Lynch?
  6. «Jane Lynch Biography (1960-)» (անգլերեն). FilmReference.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.
  7. «Walk of Fame Stars: Jane Lynch». walkoffame.com (անգլերեն). Hollywood Chamber of Commerce. 2018 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  8. The Late Late Show with Craig Ferguson. Season 11. November 18, 2014. Evergreen Park? I was born in Evergreen Park! Little Company of Mary. The hospital
  9. Berrin, Danielle (2010 թ․ հունվարի 9). «Jane Lynch: 'I'm just a goof'». The Guardian (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.
  10. Goldman, Andrew (2011 թ․ հունվարի 24). «See Jane Run» (անգլերեն). Elle. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  11. «Happy Accidents by Jane Lynch» (անգլերեն). NPR. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. Grandparents, from Swinford (2016 թ․ սեպտեմբերի 29). «Gleeful Jane Lynch leaves Ireland with full heart» (անգլերեն). RTE News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  13. Mayo, Grandparents (2013 թ․ հոկտեմբերի 3). «Jane Lynch on adults behaving like kids in A.C.O.D.» (անգլերեն). Irish Central. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 3-ին.
  14. Bowles, Hamish (2011 թ․ հուլիսի 14). «Queen Jane Lynch» (անգլերեն). Vogue. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. Tecum, Dykeus (2011 թ․ նոյեմբերի 7). «Jane Lynch» (անգլերեն). Good Catholic Dykes. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 29-ին.
  16. McNamara, Mary (2009 թ․ մայիսի 19). «'Glee' on Fox». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  17. J J Anisiobi (2013 թ․ մայիսի 17). «We love you, Miss Hannigan: Jane Lynch. Daily Mail UK 17 May 2013 | Retrieved 22 May 2013» (անգլերեն). Dailymail.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. Schwartz, Paula (2010 թ․ հունիսի 2). «Jane Lynch and Lara Embry». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  19. Schwartz, Paula (2010 թ․ հունիսի 6). «Jane Lynch and Lara Embry». The New York Times (անգլերեն). էջ ST10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. Rizzo, Monica (2013 թ․ հունիսի 10). «Jane Lynch and Lara Embry to Divorce». People (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  21. «Jane Lynch — Settles Divorce Case». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  22. Sperry, April (2014 թ․ հունվարի 8). «Jane Lynch Finalizes Divorce From Wife Lara Embry». Huffington Post (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  23. Interview in season 9 of The Late Late Show with Craig Ferguson, July 19, 2013

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Լինչ» հոդվածին։