Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ (անգլ.՝ Jennie Fowler Willing, հունվարի 22, 1834, Կանադա Վեսթ, Province of Canada, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 6, 1916, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Կանադայում ծնված ամերիկացի մանկավարժ, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ, անգլերենի պրոֆեսոր, զսպվածության շարժման առաջնորդ։ Գրել է մի քանի գրքեր, այդ թվում՝ From Fifteen to Twenty-five: A Book for Young Men[2]: 19 տարեկանում ամուսնացել է իրավաբան և մեթոդիստ քահանայի հետ[3]։ 1873 թվականին ամուսնու հետ միասին դարձել են Իլինոյսի Ուեսլիյան համալսարանի պրոֆեսորներ։
Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1834 |
Ծննդավայր | Կանադա Վեսթ, Province of Canada, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 6, 1916 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | ուսուցչուհի, գրող, քարոզիչ, սոցիալական բարեփոխիչ և սուֆրաժիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Կրթություն | Evanston College for Ladies? |
Աշխատավայր | Իլինոյսի Ուեսլիյան համալսարան[1] |
Jennie Fowler Willing Վիքիպահեստում |
Ուիլինգն աչքի ընկավ, երբ միացավ Իլինոյսի կանանց զսպվածության միությանը և տարիներ շարունակ ղեկավարեց այն։ Նա Էմիլի Հանթինգթոն Միլերի հետ միասին ներգրավված էր 1874 թվականի Քլիվլենդյան կոնվենցիայի ստեղծման և ղեկավարման գործում, որտեղ ձևավորվեց Կանանց քրիստոնեական զսպվածության միություն[4]։ Որոշ ժամանակահատված Ուիլինգը եղել է ազգային կազմակերպության ամսագրի խմբագիր։ 1895 թվականին ստեղծել է Նյու Յորքի Ավետարանչական ուսուցման դպրոցը[3]։
Կենսագրություն
խմբագրելՋեննի Ֆաուլերը ծնվել է 1834 թվականին Վերին Կանադայի Բարֆորդ գյուղական քաղաքում՝ Հորացիո և Հարիեթ (Ռյան) Ֆաուլերների ընտանիքում[5], որոնք անգլիական, շոտլանդական և իռլանդական արմատներ ունեին։ Նրա մայրական տատիկը ժառանգությունից զրկվել էր, քանի որ որոշել էր անապատային վտանգները կիսել ճանապարհորդ քահանա Հենրի Ռյանի հետ[6]։ Նրա հայրը կանադացի «հայրենասեր» էր, ով կորցրել էր ամեն ինչ՝ փորձելով պահպանել ազգային անկախությունը։ Նա ուրախ էր, որ կարողացել էր ընտանիքի հետ և նոր կյանք սկսել նոր Արևմուտքում։ Նա կարող էր իր երեխաներին ավելի շատ բան տալ քան բռնակալության ատելությունը, մշտական արդյունաբերություն, ստույգ տնտեսություն և լավ բարքեր[7]։
Երկու տարեկանում Ուիլինգն ընկել է ջրհորը և երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել[8]։ 1842 թվականին ընտանիքը տեղափոխվել է Իլինոյիսի Նյուարք ավան, որտեղ նրա եղբայրը՝ Չարլզ Հենրի Ֆաուլերը[9] որոշակի ժամանակահատված նշանված է եղել Ֆրանսիս Է. Ուիլարդի հետ[5]։
1872-1873 թվականներին սովորել է Աղջիկների Էվանսթոն դպրոցում[7][9]։
Գործունեություն
խմբագրելՈւիլինգը դպրոցում սկսել է դասավանդել, երբ 15 տարեկան էր։ Հաջորդ տարի ձմռանը փոխարինել է գյուղի դպրոցի ուսուցչին[7]։
1853 թվականին՝ 19 տարեկան հասակում, ամուսնացել է մեթոդական եպիսկոպոսական եկեղեցու քահանա Ուիլյամ Քրոսգրով Ուիլինգի հետ[10] և տեղափոխվել Նյու Յորք նահանգ։ Քահանայի կնոջ պարտականությունները նրան քիչ ժամանակ էին թողնում ուսումնասիրության համար, բայց նա շարունակում էր գիտություն ուսանել։ 16 տարեկանում Ուիլինգը սկսել է գրել մամուլի համար և բացի թերթերին և ամսագրերին մշտապես թղթակցելուց, նա Նյու Յորքի թերթերի համար երկու հրատարակություններ է պատրաստել և 10 գրքեր։ 1873 թվականին ընտրվել է Իլինոյսի Վեսլիյան համալսարանի անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր, այնուհետև դարձել է մի քանի գրական հաստատությունների հոգաբարձու կամ ուսուցիչ։ 1874 թվականին առաջադրվել է Իլինոյս նահանգի հանրային դասավանդման գերատեսչությունում, սակայն այլ պարտականությունների պատճառով ստիպված էր հրաժարվել առաջադրումից[7]։
Ուիլինգը մի քանի տարի ղեկավարել է Իլինոյսի կանանց պետական զսպվածության միությունը։ Միլերի հետ միասին նա հանդես է եկել Քլիվլենդյան կոնվենցիայի կոչով և ղեկավարել է այդ մարմինը, որտեղ կազմակերպվել է «Կանանց ազգային քրիստոնեական զսպվածության միությունը» (NWCTU): Ուիլինգը եղել է NWCTU-ի օրգանի առաջին խմբագիրը, որը հետագայում կոչվել է Union Signal[10]: Հանդես է եկել հանրային ելույթներով, գրավել մեծ լսարաններ ԱՄՆ խոշոր քաղաքներում։
Որպես էվանգելիստ՝ նա բազմաթիվ մեծ ու կարևոր բարեփոխումների ծառայություններ է իրականացրել։ Նյու Յորք տեղափոխվելուց հետո 1889 թվականին զբաղված է եղել տնային առաքելության աշխատանքով՝ իր ավետարանչական ծառայություններով, իտալական առաքելությամբ և ներգաղթյալների բյուրոյի հետ աշխատանքներով, ներգաղթյալ աղջիկների տան հարցերով Նյու Յորքում, Բոստոնում և Ֆիլադելֆիայում[7]։ Եղել է Իլինոյսի կանանց ընտրական իրավունքի ղեկավար[6]։
Ուիլինգը մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 6-ին, Նյու Յորքում[10]։ Իր գումարները թողել է բարեգործական ընկերություններին[3]։
Գրականություն
խմբագրել- Kostlevy, William (1 April 2010). The A to Z of the Holiness Movement. Scarecrow Press. ISBN 978-1-4617-3180-1.
- Radcliffe College (1971). Notable American Women, 1607-1950: A Biographical Dictionary. Harvard University Press. ISBN 978-0-674-62734-5.
- Willard, Frances Elizabeth (1995). Writing Out My Heart: Selections from the Journal of Frances E. Willard, 1855-96. University of Illinois Press. ISBN 978-0-252-02139-8.
- Yrigoyen, Charles Jr.; Warrick, Susan E. (7 November 2013). Historical Dictionary of Methodism. Scarecrow Press. ISBN 978-0-8108-7894-5.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Jennie_Fowler_Willing
- ↑ Jennie Fowler Willing (1885). From Fifteen to Twenty-five: A Book for Young Men. McDonald & Gill.
- ↑ 3,0 3,1 3,2 "Willing, Jennie Fowler (1834–1916)." Women in World History: A Biographical Encyclopedia. Encyclopedia.com. 19 Aug. 2017
- ↑ Gordon, Elizabeth Putnam (1924). Woman Torch Bearers. Woman Christian Temperance Union. էջ 15.
- ↑ 5,0 5,1 Radcliffe College, 1971, էջ 623
- ↑ 6,0 6,1 Yrigoyen, Warrick, էջ 399
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Willard, Livermore, էջ 785
- ↑ «Jennie Fowler Willing (1834–1916)». SpringerLink. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 9,0 9,1 Willard, 1995, էջ 130
- ↑ 10,0 10,1 10,2 Kostlevy, 2010, էջ 327
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի Ֆաուլեր Ուիլինգ» հոդվածին։ |