Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջին (այլ կիրառումներ)

Ջին (արաբ․՝ جن جن‎‎, մի տարբերակի համաձայն՝ genius «ոգի», ըստ մեկ այլ տարբերակի՝ «уан», ինչը նշանակում է «գաղտնի, անտեսանելի»), իսլամի և նախաիսլամական դարաշրջանում՝ իրական ոգիներ՝ ստեղծված մաքուր անծուխ կրակից, որոնք չունեին մարդկային հինգ զգայարաններից և ոչ մեկը, ապրում էին մարդկանց կողքին, սակայն հայտնվել էին նրանցից առաջ։

Ջին
Ենթատեսակառասպելական հումանոիդ և ոգի
Երևի համընկնում էJann? և դև
 Genies Վիքիպահեստում

Ջիներն աչքի էին ընկնում իրենց ուժով, զորությամբ, արագությամբ և հնարավորություններով։ Կարող էին փոխակերպվել ինչպես դրական, այնպես էլ բացասական կերպարների։ Ըստ արաբական դիցաբանության՝ գոյություն ունեին չորս տեսակի ջիներ՝ իֆրիտ, գուլ, սիլատ, մարիդ։ Ամենակարողը և կատաղին իֆրիտ ջիներն էին, որոնք հայտնվում էին կրակից։ Համարվում էին սատանայի ծառաները, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել մարդկանց[1]։

Գուլ-ջիները, ըստ արաբական դիցաբանության, մարդագայլեր էին, ապրում էին անապատում և սնվում թարմ գիշակերներով։

Մարիդները ջրային ջիներ էին, ռացիոնալ և խելացի արարածներ, բոլոր ջիների միապետները։

Մինչիսլամական մշակույթում

խմբագրել

Ըստ հնագիտական պեղումների՝ հյուսիսարևմտյան Արաբիայի մարդիկ երկրպագում էին ջիների որպես աստվածների։ Հին Պալմիրում մարդիկ երկրպագում էին ջինաներին՝ լավ աստվածներին[2]։ Այն փաստը, որ արաբալեզու ժողովուրդները երկրպագում էին ջիներին, հիշատակված է Ղուրանում[3].

  Նրանք կապ էին տեսնում Ալլահի և ջիների միջև, բայց ջիները գիտեին, որ նրանք հավաքվելու են պատժի համար։
- Ղուրան 37:158
 

Մեքքայում ևս երկրպագում էին ջիներին, նրանց համար զոհեր էին մատուցում։ Հռոմեական դիցարանում ջիների նախատիպը եղել են հանճարները, հունական դիցարանում՝ դեմոնները (հին հունարեն՝ δαίμων

Ջիններն իսլամում

խմբագրել
 

Ըստ իսլամի գաղափարախոսության՝ Ալլահը ստեղծել է բանական երեք երևույթներ՝ հրեշտակներին՝ լույսից, մարդկանց՝ կավից, ջիներին՝ կրակից։ Ջին բառը առաջացել է արաբական ջաննա բառից, ինչը նշանակում է թաքնված։ Ջիները անտեսանելի էին մարդկանց համար։

  Մենք մարդուն ստեղծեցինք կավից՝ ջրահողային ցեխից։ Իսկ ավելի վաղ կիզիչ կրակից Մենք ստեղծեցինք ջիներին։
- Ղուրան, 15:26-27
 

Մուհամմադ մարգարեի ուղեկից Իբն Աբասը ասում էր «Առաջինը (մինչև մարդկության առաջացումը) Երկրում բնակվել են ջիները։ Այն բանից հետո, երբ ջիները իրենց անբարոյականությամբ անցան բոլոր սահմանները, Բարձրյալը նրանց մոտ ուղարկեց Իբլիսին՝ սատանային, որը այդ ժամանակ դեռևս անիծված չէր և համրավում էր գիտուն ու բարեպաշտ ջին և գտնվում էր հրեշտակաների միջավայրում։ Իբլիսի հետ էին նաև մի քանի հրեշտակներ, որոնք կանխում էին պատերազմներն ու անբարոյականությունը։ Հետո միայն ստեղծեց Ադամին ու Եվային[4]։

Իսլամի գաղափարախոսության համաձայն՝ ջիները, ինչպես և մարդիկ, ունեն արդար կամ խավարի ճանապարհը ընտրելու իրավունք։

  Ես ստեղծեցի մարդկանց և ջիներին նրա համար, որ ինձ ենթարկվեն։
- Ղուրան, 51:56
 

Այսպիսով ջիների մեջ էլ կային ճշմարիտ մուսուլմաններ և հավատուրացներ, ովքեր ծառայում էին սատանային և հայտնի էին շեյթան անունով։ Ջիներից շատերը ընդունեցին իսլամը, երբ լսեցին Մուհամմեդի ընթերցումները Ղուրանից․

 
  Ինձ հայտնի է, որ մի քանի ջիներ, լսելով Ղուրանի ընթերցումները, ասացին․«Իրոք, մենք լսեցինք զարմանալի Ղուրանը։ Այն ցույց է տալիս ճշմարիտ ուղին, և մենք հավատում ենք նրան»։
- Ղուրան,72:1-2
 

Մուսուլմանները հավատացած են, որ մարդկանց ստի և բազմաստվածության է մղում Իբլիսը (համընկնում է Լյուցեֆերի կամ սատանայի հետ)։ Ջիները, որոնց տրված էին ամենաբարձր արտոնություններ և Ալլահն ինքն էր նրանց ընտրել երկնքում ապրելու հրեշտակների հետ, հարբած իրենց իշխանությամբ՝ հեռացան աստծո պատվիրաններից և վտարվեցին երկնքից։

  ենթարկվել ինձ։ Դա է ճշմարիտ ուղին։ Նա արդեն ձեզանից շատերին է մոլորեցրել։ Միթե դուք խելքի չեք եկել։
- Ղուրան 36:60-62
 

Ջիները շատ հարցերում են նման մարդկանց․ նրանք սնվում են, ամուսնանում, երեխաներ ունենում և մահանում։ Աստված նրանց համար էլ է մարգարեներ ուղարկում[5]։ Սակայն նրանց կյանքի տևողությունը մարդկանց համեմատ շատ ավելի երկար է։ Մարդկանց նման նրանք էլ են կանգնում հզոր դատաստանի առաջ, և արդարները ընկնում են դրախտ։

Ջիները կարող են կանգնել մարդկանց առաջ մարդկային, կենդանիների, բույսերի կերպարանքներով։ Ջիները կարողանում են տիրանալ մարդկանց, ինչպես նաև կենդանի արարածների մարմիններին և մտքին։ Հաճախ դա անում են վնաս պատճառելու համար, երբեմն էլ՝ մարդկանց սիրահարվելու ժամանակ։ Որպեսզի ապահովագրեն իրենց ջիների հետ անմիջական շփում ունենալուց, մուսուլմանները պետք է հաճախ տանը կարդան Ղուրանը։

Եթե այնուամենայնիվ ջինը մտել է մարդու մեջ, նրանից կարելի է ազատվել միայն Ալլահի անունով։ Չար ջիները կամ շեյթանները մարդկանց մղում են կռապաշտության։ Որպեսզի ջինը չկարողանա մտնել տուն, մուսուլմանը ներս մտնելուց առաջ ասում է «բիսմիլյախ»։

 

Ջիների սոցիալական կազմակերպությունը շատ նմանաություններ է տեսնում մարդկանց հետ։ Նրանք ունեն ընտանիք, երեխաներ, արքաներ, դատավորներ, կատարում են հարսանեկան և այլ արարողություններ։

Որոշ հադիսներ ջիներին բաժանում են երեք տեսակի՝ ջիներ, ովքեր կարողանում են թռչել, սրանք նման են օձերի, շների և բոլոր նրանց, որ կարողանում են ճանապարհորդել։ Մուհամմեդի ուղեկից Աբդուլլահ իբն Մասուդը նկատում է, որ երբ ջիները գալիս էին լսելու Ղուրանի ընթերցումները, ինքը տեսել է նրանց և նկարագրում է որպես արարածների, որոնք նման են տարբեր կենդանի արարածների՝ սկսած սողուններից և օձերից մինչև սպիտակ հագած բարձրահասակ մարդկանց։ Ջիները կարողանում են ընդունել հրեշների, վայրի այծերի և շատ ուրիշ կենդանիների կերպարներ։ Հաճախ մարդկանց շփոթեցնելու համար ընդունում էին նաև մարդկային կերպարանքներ։ Որոշ հադիսներ գտնում էին, որ ջիները ապրում են ոսկորների մեջ՝ կերտելով նոր մարմին և սնվում են գոմաղբով։

Իբն Տայմիյան բոլոր ջիներին համարում էր տգետ և անարդար արարածներ, որոնք հակված են դավաճանության։ Համոզված էր նաև որ նրանք համագործակցում են չար ուժերի և բախտագուշակների հետ և նմանակում են մեռածների ձայները։

Ար-Րահմանի 33-րդ սուրահում Աստված ասում է, որ ջիները կարող են հայտնվել երկնքում միայն Աստծո կամքով։ Եթե ջինը փորձեր իր կամքով մտնել երկնքի դարպասներից ներս և ականջ դնել հրեշտակներին, ապա Աստծո կամքով նա կայրվեր երկնային աստղերի կողմից։

Սողոմոնի ջիները

խմբագրել
 

Ինչպես վկայում է Ղուրանը, Սողոմոնը՝ Իսրայելի թագավորության ամենահզոր տիրակալը, ով իր զորությունը ստացել էր Աստծուց, կարողանում էր իրեն ենթարկել անգամ անենազորեղ ջիներին։ Քրիստոնեության մեջ նրանք հայտնի էին որպես չարքեր։ Սողոմոնը կարգադրում էր նրանց ջիների օգնությամբ կատարել բազմազան առաջադրանքներ ըստ իրենց կարողությունների և չենթարկվելու դեպքում պատժում էր։

  Մենք քամուն ենթարկեցինք Սուլեյմանին, որը առավոտյան թռչում է մեկամսյա ճամփորդության և կեսօրից հետո ևս թռչում է մեկամսյա ճամփորդության։ Մենք ստիպեցինք, որպեսզի նրա համար պղնձի աղբյուր հոսի։ Ջիների մեջ կային այնպիսիները, ովքեր Աստծո թույլտվությամբ աշխատում են նրա համար։ Իսկ նրանք, ովքեր կշեղվեն մեր հրամանից, մենք կստիպենք ճաշակել տանջանքների համը։
- Ղուրան 34:12
 

Սողոմոնը ստիպում էր ջիներին ծանր աշխատանքներ անել և պատժում էր անհնազանդության համար։

Ջիները բանահյուսության մեջ

խմբագրել

Ջիները հանդիպում են գրեթե բոլոր մուսուլմանական երկրների բանահյուսության մեջ։ Նրանք սկիզբ են առել Աբբասյանների խալիֆայության ժամանակաշրջանում։ Այդ ժամանակ գոյություն ունեին լեգենդներ կին ջիների մասին, օրինակ Ջեյխալ Ջինիրի մասին։

Չնայած այն հանգամանքին, որ իսլամական աստվածաբանները նշանակություն չէին տալիս ջիներին, այնուամենայնիվ մուսուլմանական գրականության մեջ շատ են ջիների, նրանց սիրային պատմությունների, գանձերի, որոնք նրանք թաքցնում էին ճշմարիտ ասկետներից։ Ջիները միջնադարյան արաբական և մուսուլմանական բանահյուսության ամենահայտնի և սիրված կերպարներն էին։ Հաճախ հանդես էին գալիս չարքերիի կերպարում, նմանվելով եվրոպական բանահյուսության սատանաներին։

Ջիները արաբական «Հազար ու մի գիշեր» հեքիաթի գործող կերպարներն էին և հանդես էին գալիս, որպես արհավիրքների մեղավորներ․ հիվանդությունների, անժամանակ մահվան, կամ, հակառակը, օգնում էին մարդկանց։ Կին ջիները գայթակղում էին տղամարդկանց։

Մուսուլմանական միստիցիզմի գլխավոր ասպեկտներից մեկը այն էր, որ փորձում էին ջիներին ենթարկել իրենց և օգտագործել նրանց հնարավորությունները։ Մինչև օրս մեծ ճանաչում ունեն ջիներին ենթարկելու մասին գրքերը։

Պաղեստինցիները հավատում են, որ ջիները կարող են ստանալ ցանկացած կերպարանք, կարող են ընդունել ծեր և աղքատ մարդկանց կերպարներ։ Պաղեստինցի կանայք չեն բացում յուղի կճուճները՝ հավատալով, որ մայրամուտից հետո այն պատկանում է ջիներին։ Եթե այնուամենայնիվ անհրաժեշտ էր լինում այն բացել, ապա տալիս էին աստծու անունը։ Պաղեստինցիները և արաբները հավատում են, որ ջիները գիշերը հայտնվում են փողոցներում, դրա համար աշխատում են չնստել աստիճաններին, իսկ աստիճաններով բարձրանալիս աստծու անունն են տալիս։ Եթե երեխան պատահաբար ընկնում է աստիճանի վրա, ապա այդտեղ աղ ու ջուր են լցնում։ Երեխաների ջիներից պաշտպանելու համար ուրբաթամուտին նրանց չեն պատժում և թույլ չեն տալիս մայրամուտից հետո նայել հայելու մեջ։ Արաբների մոտ ընդունված չէ թռչել կրակի վրայով, որովհետև նրանք կարծում են, թե այդպիսով կշարժեն ջիների զայրույթը և տուրք կտան կատաղության և լուսնոտության։ Կրակը հանգցնելուց առաջ արաբները, նաև պաղեստինցիները ասում են․ «Հապա թույլ տվեք կրակի բնակիչներ»։ Գիշերը արգելվում է նաև սուլել, ավլել հատակը, սրինգ նվագել, որպեսզի դրանով չբարկացնեն ջիներին։ Պաղեստինում տարածված է ջիների առաջացման մասին մի առասպել, ըստ որի նախամայր Եվան ունեցել է միանգամից 40 երեխա, որոնցից 20 ամենատգեղներին դեն է նետել, իսկ Աստված խղճացել է նրանց և դարձրել ջին[6]։ Ադրբեջանական զրույցներում ջիները սիրել են ձիավարել։ Նրանք թաքուն նստել են ձիերի վրա և վարել այնքան ժամանակ մինչև նրանք ուժասպառ են եղել։ Ձիատերերը, որպեսզի բռնեին ջիներին, ձիերի մեջքին խեժ էին քսում և բաց թողնում դաշտ։ Երբ ջինը նստում էր ձիու վրա, կպչում էր և չէր կարողանում ազատվել։

Ջիների համար դաժան պատիժ էր համարվում, երբ ասեղը խրում էին նրա մարմնի մեջ և, չգիտես ինչու, ջինը չէր կարողանում այն հանել։ Ջին դառնում էր այն մարդու հնազանդ ստրուկը, ով ասեղը խրում էր նրա մարմնի մեջ։

Որպեսզի ազատվի ստրկությունից, ջինը խնդրում է որևէ երեխայի իր մարմնից հանել ասեղը՝ խոստանալով նրան խնձոր տալ։ Բայց հենց ասեղը հանվում է, ջինը անհայտանում է[7]։

Ռուանդայի ցեղասպանության ժամանակ խուտուները և թութսիները փախչում էին մուսուլմանական տարածքներից, քանի որ հավատում էին, որ մուսուլմումանները և նրանց մզկիթները գտնվում են ջիների հովանավորության տակ։ Չյանգուգուում չէին ոչնչացնում մզկիթները, քանի որ հավատում էին դրանց՝ ջիների պաշտպանության տակ գտնվելուն և վախենում էին նրանց զայրույթից։ Ջիները լայն ճանաչում ունեին արևմտյան մշակույթում Ալադդինի հեքիաթից, որը «Հազար ու մի գիշերներ» հեքիաթների ժողովածուից է։ Այն կախարդական և ամենակարող ոգի էր՝ բանտարկված սրվակում և պատրաստ էր կատարել նրա երեք ցանկությունները, ով կազատեր իրեն։

Ջիներն ընդհանրություններ ունեն դեմոննների և դևերի հետ։ Հիմնական տարբերությունը այն է, որ ջիները հնարավորություն ունեն լինելու արդարացի, ճշմարիտ հավատացյալ, կամ ծառայել սատանային, իսկ քրիստոնեական գաղափարախոսության մեջ բոլոր դևերը ծառայում են միայն չարին։ Բոլոր դևերը մերժված հրեշտակներ են, իսկ ջիներին ի սկզբանե ստեղծել է Աստված[8]։

Ջիները արվեստում

խմբագրել

Ֆիլմարտադրություն

խմբագրել

Ջիները համաշխարհային ֆիլմարտադրության հայտնի հեքիաթային հերոսներ են։ Հաճախ հանդես են գալիս որպես կախարդական արարածներ, որոնք փակված են լամպում կամ շշում։

Ջինը ծառայում է իրեն ազատողին և կատարում է նրա բոլոր ցանկությունները։ Ջինի դասական մարմնավորման օրինակ է բրիտանական «Բաղդատի գողը» ֆիլմը։ Ջինն այստեղ հանդես է գալիս մարդու կերպարով, ով կատարում է իրեն լամպից ազատած տղայի ցանկությունները։ Շատ հայտնի է խորհրդային «Ալադդինի կախարդական լամպը» ֆիլմը (1966 թվական)։ Այս ֆիլմում ջինը հանդես է գալիս իրեն բնորոշ կերպարով, այսինքն նա մի արարած է, որ ծնունդ՝ առել կրակից։

Միշտ չէ, որ ջիները բարի ոգիներ են՝ պատրաստ կատարելու ցանկությունները։ Դրա արտահայտությունն են ռեժիսոր Ռոբերտ Կարտցամանի «Ցանկություններ կատարողը» (1997 թվական) և Ջեկ Շոլդերի «Ցանկություններ կատարողը 2» (1999 թվական) ֆիլմերը։ Հեղինակը ստեղծել է չար ջինի կերպար, որը հավաքում էր հոգիներին, որպեսզի ազատի իր եղբայրներին ուրիշ աշխարհիցև նրանց հետ միասին կառավարի աշխարհը։ Ջինը պատրաստ է կատարել բոլոր ցանկությունները, բայց պետք է չափազանց ուշադիր լինել մանրուքների հանդեպ, որովհետև նա կարող է չհասկանալ ցանկության իմաստը։

Ֆիլմեր

խմբագրել
  • Բաղդատի գողը (Մեծ Բրիտանիա 1940 թվական)
  • Ծերունի Խոտաբիչը (ԽՍՀՄ, 1956)
  • Ալադդինի կախարդական լամպը (ԽՍՀՄ, 1966)
  • Յոթերորդ ջինը (ԽՍՀՄ, 1976)
  • Ես երազում եմ ջիննայի մասին - 15 տարի անց (ԱՄՆ, 1985)
  • Շահրեզադեի նոր հեքիաթները (ԽՍՀՄ, 1987)
  • Ես դեռևս երազում եմ ջիննայի մասին (ԱՄՆ, 1991)
  • Հրաշք-լողափը (ԱՄՆ, 1992)
  • Կազաամ (ԱՄՆ, 1996)
  • Ցանկություններ կատարողը (ԱՄՆ, 1997 թվական)
  • Ալադինի ապարանքի առաջին ասպետը (ԱՄՆ, 1998 թվական)
  • Ցանկություններ կատարողը 2 (ԱՄՆ, 1999 թվական)
  • Արաբական գիշերներ (ԱՄՆ, 2000 թվական)
  • Մի համբուրվեք ջինի հետ, որը դուրս է եկել լամպից (Գերմանիա, 2003)
  • Ինձ կոչիր ջին (Ռուսաստան, 2005)
  • Խոտաբիչ (Ռուսաստան, 2006)
  • Կարմիր ավազների սրբավայրը / Red Sands (ԱՄՆ, 2009)
  • Տիտանների պայքարը (ԱՄՆ, 2010)
  • Ջիները (Ֆրանսիա, 2010)
  • Գերբնականը (ԱՄՆ, 2005)
  • Ջինն (ԱՄՆ, 2014)
  • Ստրուգացկի եղբայրներ - «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը»
  • Սեգեյ Լուկյանենկո - «Չարաճճին»
  • Լազար Լագին - «Ծերունի Խոտաբիչը»
  • Ջոնաթան Ստրաուդ - «Սամարղանդի ամուլետը», «Սողոմոնի մատանին»,
  • Նատալյա Սոլնցևա - «Յոթ շղարշների պարը»
  • Ֆ․Բ․ Կերր - «Լամպի զավակները» Դիմիտրի Եմեց-«Տանյա Գրոտեր»
  • Գրեմ Մաստերտոն - «Ջինը»
  • Նիվեն Լարի - «Ցանկություն պահիր»
  • Կիր Բուլիչև - «Ալիսան և կճուճի հյուրը»
  • Քսենյա Մեդվեդևիչ - «Խալիֆի բազեն»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ифрит
  2. Hoyland, R. G., Arabia and the Arabs: From the Bronze Age to the Coming of Islam.
  3. Коран 72:6
  4. См.: Аз-Зухайли В. Ат-тафсир аль-мунир [Освещающий тафсир]: В 17 т. Дамаск: аль-Фикр, 2003, т. 1, с. 139.
  5. Muḥammad ibn Ayyūb al-Ṭabarī, Tuḥfat al-gharā’ib, I, p. 68; Abū al-Futūḥ Rāzī, Tafsīr-e rawḥ al-jenān va rūḥ al-janān, pp. 193, 341
  6. Джинн Արխիվացված 2013-06-22 Wayback Machine // Мифы народов мира. М.
  7. Ҹин (сказка о джинне). — Азербайджанские сказки. — Баку: Издательство Академии наук Азербайджанской ССР, 1963. — Т. IV. — С. 171-173. (ադրբ.)
  8. Kubai, Anne (April 2007). «Walking a Tightrope: Christians and Muslims in Post-Genocide Rwanda». Islam and Christian-Muslim Relations. Routledge, part of the Taylor & Francis Group. 18 (2): 219–235. doi:10.1080/09596410701214076.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին (առասպելական ոգի)» հոդվածին։