Ջոկո Վիդոդո (ինդո.՝ Joko Widodo, հունիսի 21, 1961(1961-06-21)[10][11][12][…], Սուրակարտա, Կենտրոնական Ջավա, Ինդոնեզիա[10][13]), ինդոնեզացի քաղաքական-պետական գործիչ, Ինդոնեզիայի նախագահը 2014 թվականի հոկտեմբերի 20-ից։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի նախկին քաղաքապետ (2006-2012 թվականներ)։

Ջոկո Վիդոդո
Joko Widodo
Դրոշ
Դրոշ
(7-րդ) Ինդոնեզիայի Նախագահ
Դրոշ
Դրոշ
 հոկտեմբերի 20, 2014
Նախորդող Սուսիլո Բամբանգ Յուդոյիոնո
Դրոշ
Դրոշ
(16-րդ) Ջակարտայի Քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
հոկտեմբերի 15, 2012 - հունիսի 2, 2006
Նախորդող Ֆաուզ Բովո
Հաջորդող Բասուկի Չախայա Պուրնամա
 
Կուսակցություն՝ Indonesian Democratic Party – Struggle?
Կրթություն՝ SMA Negeri 6 Surakarta? և Գադջահ Մադա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և ճարտարագետ
Ազգություն Յավանցի
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր հունիսի 21, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր Սուրակարտա
Դինաստիա Joko Widodo's family?
Քաղաքացիություն  Ինդոնեզիա
Ի ծնե անուն ինդոն.՝ Mulyono[1]
Հայր Widjiatno Notomihardjo?
Մայր Sudjiatmi?
Ամուսին Iriana?[2]
Զավակներ Gibran Rakabuming Raka?, Kahiyang Ayu? և Kaesang Pangarep?
 
Կայք՝ presidenri.go.id
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ջոկո Վիդոդոն ծնվել է 1961 թվականի հունիսի 21-ին՝ Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա մարզի Սուրակարտա քաղաքում՝ ատաղձագործի ընտանիքում[14]։ Քանի որ նրա ընտանիքն ապրել է չքավորության մեջ, Ջոկո Վիդոդոն ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել, որպես բանվոր՝ ընտանիքի ապրուստը հոգալու համար։ 1985 թվականին Ջոկո Վիդոդոն ավարտել է Գաջա Մադայի համալսարանը՝ ստանալով անտառային ինժեների մասնագիտություն։ Ավարտելուց հետո անցել է աշխատանքի պետական փայտամշակման ընկերությունում։ Ավելի ուշ սկսել է իր սեփական բիզնեսը նույն դաշտում։ Արդեն 2000-ական թվականներին Ջոկո Վիդոդամ ղեկավարում էր փայտի և կահույքի հսկա ընկերությունը[14]։

Սուրակարտայի քաղաքապետ

խմբագրել

2005 թվականին՝ նա ընտրվել է Սուրակարտայի քաղաքապետ[15]։ Նրա քաղաքապետության տարիներին Սուրակարտայում իրականացվել է լայնամասշտաբ վարչական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ։ Ջոկո Վիդոդոյի ղեկավարության օրոք առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրակարտան դարձնել հզոր մշակութային քաղաք։ Նշանակալից գործողություններ են իրականացվել քաղաքի զբոսայգիներն ավելի բարեկարգ դարձնելու համար։ Ջոկո Վիդոդոն խրախուսել է հասարակության գործունեության մեջ ներգրավված բազմաթիվ ընկերություններին։ Իրականացված բարեփոխումները բարձրացրել են քաղաքի հեղինակությունը ոչ միայն Ինդոնեզիայում՝ այլև Տարածաշրջանում։ 2006 թվականին Սուրակարտան անդամագրվել է քաղաքների ժառանգության համաշխարհային կազմակերպությանը։

Ջակարտայի քաղաքապետ

խմբագրել

2012 թվականին Ինդոնեզիայի Մայրաքաղաք Ջակարտայի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ Ինդոնեզիայի Դեմոկրատական Կուսակցությունը առաջադրեց Ջոկո Վիդոտոյի և Բասուկի Չահայա Պուրմանի թեկնածությունը, համապատասխանաբար քաղաքապետի և փոխքաղաքապետի համար։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չստացավ ձայների բացարձակ մեծամասնություն՝ այդ իսկ պատճառով էլ նշանակվեց երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ անցան Ջոկո Վիդոդոն և Ֆաուզի Բովոն։ Երկրորդ Փուլում Ջոկո Վիդոդոն տարավ համոզիչ հաղթանակ և դարձավ Ջակարտայի քաղաքապետ[16]։

Ինդոնեզիայի նախագահ

խմբագրել

2014 թվականի հուլիսի 9-ին Ինդոնեզիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ Ջոկո Վիդոդոն առաջադրեց իր և Յուսուֆ Կալայի թեկնածությունը համապատասխանաբար, որպես նախագահ և փոխնախահագ[17]։ Որպես հակառակորդ՝ իր թեկնածությունը առաջադրեց Պրաբովո Սուբինատոն։ Ընտրություններում հաղթեց Ջոկո Վիդոդոն` ստանալով 70.997.833 ձայն կամ որ նույնն է 53.15 %[18]: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոկո Վիդոդո» հոդվածին։