Ջոյ Ադամսոն
Ջոյ Ադամսոն (անգլ.՝ Joy Adamson, ի ծնե՝ Ֆրիդերիկե Վիկտորյա Գեսներ, գերմ.՝ Friederike Victoria Gessner, հունվարի 20, 1910[1][2][3][…], Օպավա[4] - հունվարի 3, 1980[1][2][5][…], Shaba National Reserve, Քենիա), նատուրալիստ, գրող, նկարչուհի, կենդանի բնության պաշտպան։ Մեծացրել և վայրի բնությունում ազատ է արձակել առյուծ, վագրակատու, ցանկացել է նույնն անել և ընձառյուծին։ Հայտնի է իր գրքերով, որտեղ նկարագրել է իր կյանքի Աֆրիկայի վայրի կենդանիների հետ և նրանց՝ որսագողությունից պաշտպանելու իր ջանքերը։
Ջոյ Ադամսոն անգլ.՝ Joy Adamson | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Օպավա[4] |
Մահացել է | հունվարի 3, 1980[1][2][5][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Shaba National Reserve, Քենիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա[4] |
Երկեր | Born Free? |
Մասնագիտություն | գրող, բնագետ, նկարչուհի, բնապահպան, ծաղիկներ պատկերազարդող, բնապահպանագետ, ինքնակենսագիր, botanical collector, գիտական պատկերազարդող, կոմիքսների հեղինակ, գծանկարիչ և արձակագիր |
Ամուսին | Victor von Klarwill?[6], Peter René Oscar Bally?[6][7] և Ջորջ Ադամսոն[8] |
Պարգևներ և մրցանակներ | |
Joy Adamson Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ունևոր գործարանատիրոջ ընտանիքում։ Ֆրիդերիկե Վիկտորյայի սիրելի ժամանցը առյուծների որսի խաղն էր։ Նա արագ վազում էր և լավ թաքնվում, իսկ խիտ շիկահեր մազերը սազում էին բաշի դերին։ Տասներկու տարեկանից սկսած՝ Ֆրիդերիկե Վիկտորյան սովորել է փորձարարական փակ դպրոցում։ Աղջիկը ջանասիրաբար սովորել է և հեշտությամբ հաղթահարել է դասավանդվող առարկաները։ Ապագա գրողը հաճախ է այցելել Վիեննայի կենդանաբանական այգի, նա ճանապարհորդել է՝ ուսումնասիրելով գազաններին։ Իր կյանքի ընթացքում նա շատ անգամ է մի երկրից տեղափոխվել մեկ այլ երկիր։ Նրանք իր առաջին ամուսնու՝ Վիկտորի հետ պայմանավորվել են, որ եթե Վիկտորիային դուր գա Քենիան, ապա Վիկտորը ևս կգա, և նրանք միասին կապրեն այդտեղ։
1937 թվականի մայիսի 12-ին Ֆրեդերիկեն Ջենովայից նավով մեկնել է Քենիա։ Նավում Ֆրեդերիկեն ծանոթացել է բրիտանացի Պիտեր Բեյլիի հետ։ Նա ամուսնալուծվել է Վիկտորից և ամուսնացել Պիտերի հետ։ Վերջինս կնոջը տվել է ոչ միայն իր ազգանունը, այլև նոր անուն՝ Ջոյ։ Միասին նրանք անցկացրել են հինգ տարի։ Ամուսինները շրջել են Աֆրիկայում, և Ջոյ Բեյլին նկարել է կենդանիներին, բույսերը և ավանդական հագուստներով բնիկներին։
Երեկույթներից մեկի ժամանակ Ջոյը հետաքրքրվել է Ջորջ Ադամսոնով, որն առանց մարտի «հանձնվել է» կենսուրախ Ջոյին։ Նա արագ ստացել է հերթական ամուսնալուծությունը, և երկու ամիս անց նրանք ամուսնացել են։
Մի օր Ջորջին հանձնարարել են որսալ և սպանել էգ առյուծ, որը հարձակվում էր մի քանի գյուղերի բնակիչների վրա։ Առաջադրանքը կատարելիս նա հայտնաբերել է, որ առյուծը երեք փոքր կորյուն է ունեցել։ Ջորջը նրանց իր հետ տուն է տարել։ Երկուսին ուղարկել են կենդանաբանական այգի, բայց մի էգ ձագի Ջոյը կտրականապես հրաժարվել է տալ։ Ձագուկն ստացել է Էլսա անունը։ Նա որոշել է դարձնել ձագուկին ընտանիքի անդամ։ Երբ Էլսան դարձել է երեք տարեկան, նրանք Ջորջի հետ սկսել են աստիճանաբար սովորեցնել առյուծին ազատությանը։ Նրան ավելի ու ավելի հեռու են տարել ճամբարից և հարձակման հրահրել վիրավոր կենդանիների վրա՝ որսորդական բնազդներն արթնացնելու համար։ Բազմաթիվ անգամներ Էլսան վերադարձել է մարդկանց մոտ, բայց ի վերջո հանդիպել է երիտասարդ առյուծի և գնացել նրա հետ։ Մինչև Ջոյը գերության մեջ մեծացված գիշատիչին չէր հաջողվել վերադառնալ վայրի բնություն։ Մեկ տարի անց Էլսան Ադամսոնների մոտ է վերադարձել երեք առյուծների հետ, որոնց նույնպես անհրաժեշտ էր դաստիարակել։
1960 թվականին Ջոյ Ադամսոնը հրապարակել է իր առաջին «Ազատ ծնված» գիրքը, որում նկարագրում է իր աշխատանքների արդյունքը։ Հետագա տարիներին Ջ. Ադամսոնը ևս երկու գիրք է գրել կենդանիների մասին, որոնք Էլսա էգ առյուծի պատմության շարունակությունն էին ՝ «Ազատ հավերժ» և «Ազատ ապրող»։ 1964 թվականին Ջոյին խնդրել են իր մոտ վերցնել էգ վագրակատվի։ Գրողը շոյված էր իր հանդեպ վստահությամբ և որոշել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս վագրակատուն վերադառնա վայրի բնություն։ Նրանց զարմանալի բարեկամության արդյունքների և պտուղների մասին կարելի է կարդալ Ջոյ Ադամսոնի «Բծավոր սֆինքս» գրքում։ Ջոյ Ադամսոնի վերջին բեսթսելլերը եղել է «Վայրի սիրտ» անվամբ ինքնակենսագրությունը։
1980 թվականի հունվարի 3-ին գրողին մահացած են գտել Քենիայի Շաբա արգելոցում։ Սկզբում հայտարարվել է, որ Ջոյ Ադամսոնի վրա առյուծ է հարձակվել։ Բայց պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Արդյունքում մեղավոր է ճանաչվել 18-ամյա բանվոր Նակվարե Էսային, իսկ դրդապատճառը ոչ թե թալանը, այլ վրեժխնդրությունը՝ աշխատանքից ազատման համար։ Երիտասարդը ցմահ բանտարկության է դատապարտվել։ Նա իր մեղքը այդպես էլ երբեք չի ընդունել։
Ըստ կտակի՝ Ջոյի ամուսինը Ջորջ Ադամսոնը դիակիզել է նրա մարմինը և մոխիրը ցրել է Ջոյի սիրելի երկու կենդանիների՝ էգ առյուծ Էլսայի և վագրակատու Պիպպիի գերեզմանների վրա։ Նա իր կնոջից հետո ապրել է ինը տարի։
Գրքեր
խմբագրել- Born Free: A lioness of two worlds (1960)[1] ISBN 1-56849-551-X
- Living Free: The story of Elsa and her cubs (1966) ISBN 0-00-637588-X
- Forever Free: Elsa’s Pride (1964) ISBN 0-00-632885-7
- The Spotted Sphinx (1969) ISBN 0-15-184795-9
- Pippa: The Cheetah and her Cubs (1970) ISBN 0-15-262125-3
- Joy Adamson’s Africa: Writings and sketches (1972) ISBN 0-15-146480-4
- Адамсон Дж. Африка глазами Джой Адамсон. — М.: Прогресс, 1977. — 132 с. — 180 000 экз.
- Pippa’s Challenge (1972) ISBN 0-15-171980-2
- Peoples of Kenya (1975) ISBN 0-15-171681-1
- The Searching Spirit: An Autobiography (1978) ISBN 0-00-216035-8
- Queen of Shaba: The Story of an African Leopard (1980) ISBN 0-00-272617-3
- Friends from the Forest (1980) ISBN 0-15-133645-8
- List and details of all books by Joy Adamson.
Ֆիլմեր
խմբագրել- ELSA & HER CUBS [2] — 25 minutes Benchmark Films Copyright MCMLXXI by Elsa Wild Animal Appeal and Benchmark Films, Inc.
- JOY ADAMSON About the Adamsons [3] Producer-Benchmark Films, Inc.
- JOY ADAMSON’S AFRICA — (1977) — 86 minutes [4]
- The JOY ADAMSON STORY (1980) [5] Programme featuring interviews with Joy Adamson about her life and work in Austria and in Africa, and her famous lioness Elsa. Director: Dick THOMSETT Production Company: BBC
- Bibliography of films by and about Joy and George Adamson.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 5,0 5,1 5,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 6,0 6,1 http://www.freiheit.cz/2-freiheit---je-hezky-cesky-Svoboda-nad-Upou/299-bily-kur-a-lvice-elsa.html
- ↑ https://plants.jstor.org/stable/10.5555/al.ap.person.bm000123764
- ↑ Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 8. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 9,0 9,1 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://plants.jstor.org/stable/10.5555/al.ap.person.bm000123760
Գրականություն
խմբագրել- Вадим Эрлихман. Дикое сердце Джой Адамсон // Вокруг света. 01 февраля 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Адамсон // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 209. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
- Letters written by Joy Adamson.
- Joy Adamson (անգլ.) Internet Movie Database կայքում
- Web page about Elsa
- The Elsa Conservation Trust
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոյ Ադամսոն» հոդվածին։ |