Ջոն Հենրի Թվոքթման
Ջոն Հենրի Թվոքթման (անգլ.՝ John Henry Twachtman, օգոստոսի 4, 1853[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - օգոստոսի 8, 1902[3][4][5][…], Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, ով նկարել է տոնալիզմ և իմպրեսիոնիզմ ոճերով։
Ջոն Հենրի Թվոքթման անգլ.՝ John Henry Twachtman | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 8, 1902[3][4][5][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Գլոստեր, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Թեմաներ | իմպրեսիոնիզմ, գեղանկարչություն[6] և գրաֆիկա[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Horseneck Brook? |
Ներշնչվել է | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր[7] և Ժյուլ Բաստիեն Լըպաժ[7] |
Անդամակցություն | 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Կայք | johnhenrytwachtman.org |
John Henry Twachtman Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԹվոքթմանը նկարչության դասեր է վերցրել Ֆրենկ Դյուվենեկից։ 1875 թվականին նա, ինչպես նաև այլ ամերիկացի երիտասարդ նկարիչներ, մեկնել է Եվրոպա` կրթությունը շարունակելու նպատակով։ Սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, հետագայում ապրել է Վենետիկում։ Նկարել է հիմնականում բնանկարներ։ Երկար ժամանակ գտնվելով ԱՄՆ-ում` նա կրկին վերադարձել է Եվրոպա։ Նա շարունակել է իր ուսումը Փարիզում (1883-1885 թվականներին)։ Այստեղ մշակվում է Թվոքթմանի վարպետությունը, հղկվում է գույների բոլոր երանգների տիրապետումը։ 1886 թվականին վարպետը վերադառնում է իր ծննդավայր և բնակվում է Գրինվիչի մոտակա ֆերմաներից մեկում, Կոնեկտիկուտ նահանգում։ Հենց ֆերման եղել է նրա տունը և նա իր կտավներում հաճախ է պատկերել ֆերմայի մոտակայքում գտնվող այգին և բանջարանոցը` ստեղծելով իր սեփական անհատականությունը իմպրեսիոնիստական ոճով։ 1889 թվականից մինչև իր մահը Թվոքթմանը դասավանդել է նկարչություն Գեղարվեստական ուսանողական լիգայում։ 1897 թվականին ձեռնամուխ է եղել Նյու Յորքի 10 ամերիկացի նկարիչներ իմպրեսիոնիստական խմբի ստեղծմանը։ Մահացել է 1902 թվականի օգոստոսի 8-ին Գլոստերում, թաղվել է քաղաքային գերեզմանոցում (անգլ.՝ Oak Grove Cemetery):
Պատկերասրահ
խմբագրել-
Տեռասում (1890)
-
Ձմեռը Կոնեկտիկուտում
-
Նկարչի տունը աշնանը Գրինվիչում (1890)
-
Բրենչվիլիի բնանկարը, 1888
-
Վայրի բալենին, յուղաներկ, կտավ, 1901 Օլբրայթ-Նոքս պատկերասրահ
-
Ձկնորսական նավեր Գլասթերում, 1901 Ամերկյան արվեստի Սմիթսոնյան թանգարան
-
Մայր և որդի
-
Ուսումնասիրություն գլխի համար
-
Հոլանդական կտավ
-
Հեմլոկի անկումը աշնանը
-
Սպիտակ կամուրջներ
-
Գարնանային կտավ
-
Ձկնորսական նավեր Գլոստերում
-
Ձմեռային հարմոնիա
-
Ձմեռային հանգիստ Կոնեկտիկուտում
-
Ծովագնացություն
-
Վենետիկ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Boyle R. J. Twachtman, John H(enry) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086723
- ↑ 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 https://www.davisart.com/blogs/curators-corner/summertime-with-john-henry-twachtman/#:~:text=The%20palette%20employed%20by%20Twachtman,pervasive%20quality%20of%20natural%20light.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Հենրի Թվոքթման» հոդվածին։ |