Ֆրենկ Դյուվենեկ
Ֆրենկ Դյուվենեկ (անգլ.՝ Frank Duveneck, հոկտեմբերի 9, 1848[1][2][3][…], Քովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ - հունվարի 3, 1919[1][3][4][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ) ամերիկացի նկարիչ, քանդակագործ և ուսուցիչ։
Ֆրենկ Դյուվենեկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Քովինգթոն, Կենտուկի, ԱՄՆ |
Վախճանվել է | հունվարի 3, 1919[1][3][4][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և համալսարանի դասախոս |
Ոճ | օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Chioggia Fisherman? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Էլիզաբեթ Բութ[5] |
Զավակներ | Frank Boott Duveneck? |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է գերմանացի տարագիրների ընտանիքում։ Նրա հոր` Դեկար Բերնգարդի մահից հետո նրա մայրը ամուսնացել է երկրորդ անգամ, և տղան ստացել է խորթ հոր ազգանունը։ Ֆրենկ Դյուվենենկը նկարչություն է սովորել Ցինցինատիում։ 1869 թվականին Դյուվենեկը մեկնում է Գերմանիա և ընդունվում է Մյունխենի Կայսերական ակադեմիա, Վիլյամ Չեյզի դասարան։ Ուսումը ավարտելուց հետո Դյուվենեկը Մյունխենում բացում է իր սեփական արվեստանոցը։ 1873 թվականին Դյուվենեկը վերադառնում է Ամերիկա և երկու տարի դասավանդում է Օհայոյում գտնվող Մյունխենյան ինստիտուտում։ 1875 թվականին նա կրկին մեկնում Մյունխեն, 1876 թվականին գնում է Փարիզ, իսկ հաջորդ տարի մայիսի 9-ին` Վենետիկ։ 1879 թվականին նա ճանապարհորդում է Իտալիայում, իսկ արդեն 1886 թվականին նա ամուսնանում է իր աշակերտուհու` Բոստոնի տեղաբնիկ, քսանամյա նկարչուհի Ելիզաբեթ Բուտի հետ (այս նկարչուհին այդ ժամանակ ապրել է Ֆլորենցիայում և գեղանկարչության դասեր է վերցրել Դյուվենեկից)։ Երկու տարի անց Ելիզաբեթը Փարզում մահանում է թոքերի բորբոքումից։ Ապրելով այդ մեծ ողբերգությունը` Դյուվենեկը թողնում է նկարչությունը և զբաղվում է քանդակագործությամբ։ Վերադառնալով ԱՄՆ` նկարիչը բնակվում է Ցինցինատիում, որտեղ ապրում է մինչև կյանքի վերջին օրերը, դասավանդում է տեղի Արվեստի ակադեմիայում։ Նրա շատ աշակերտներ դարձել են հայտնի նկարիչներ, որոնցից են, օրինակ, Ջոն Վիթ Ալեքսանդրը, Ջոզեֆ դե Քամփը, Կենոն Քոքսը և Ջոն Հենրի Տվաթմանը։ Իր ստեղծագործունեության սկզբից նա հիմնականում նկարել է ռեալիստական ոճի նկարներ։ Մինչև Գերմանիայում և Իտալիայում գտնվելը նա նկարել է նաև կտավներ և կենցաղային տեսարաններ` աստիճանաբար անցնելով իմպրեսիոնիզմին։ Նկարները նկարել է յուղաներկով և օֆորտով։ 1905 թվականին դարձել է Արվեստի ազգային ակադեմիայի անդամ։ 1915 թվականին Ֆրենկ Դյուվենեկի աշխատանքները ցուցադրվել են Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ Սան Ֆրանցիսկոյում։ Մահացել է 1919 թվականի հունվարի 3-ին, Ցինցինատիում։
Պատկերասրահ
խմբագրել-
Վարպետի աշակերտը (1877), յուղանկար կտավի վրա, Թաֆտ թանգարան
-
Մերի Քեբոթ Վիլրայդ (1882), Բրուքլին թանգարան
-
Ելիզաբեթ Բութ (1887), յուղանկար կտավի վրա, Ցինցինատիի գեղարվեստի թանգարան
-
Սև գլխարկով տիկնոջ դիմանկարը, (1890)
-
Ուինսլոու Հոմերի դիմանկարը (1890), մասնավոր հավաքածու
-
Վիլյամ Ադամսի նկար (1874), յուղանկար կտավի վրա, Ցինցինատիի գեղարվեստի թանգարան
-
Մերկ բնորդուհին
-
Տիկնոջ դիմանկարը
-
Կարդացող աղջիկը
-
Փոքրիկ աղջկա դիմանկարը
-
Տիկինը
-
Ֆլորենցիայի կամուրջը
-
Կտավ
-
Ֆրենկ Դյուվենենկ, 1874
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Union List of Artist Names — 2017.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Работы в музеях мира». Artcyclopedia. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Դյուվենեկ» հոդվածին։ |