Ջոն Մուգար
Ջոն Մուգար (ապրիլի 5, 1914, Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 23, 2007) ամերիկահայ ձեռնարկատեր, Մուգարների ընտանիքի նշանավոր անդամ և Նոր Անգլիայի Star Market սուպերմարկետների ցանցի նախկին նախագահ։
Ջոն Մուգար | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1914 |
Ծննդավայր | Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 23, 2007 (92 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՄուգարը ծնվել է 1914 թվականի ապրիլի 5-ին Մարտին և Աննա Մուգարների ընտանիքում՝ Բոստոնում։ Ջոնի իսկական անունը եղել է Զավեն Տեր-Մուդժգարդիչյան։ Նրա նախնիները Ամերիկա են եկել Թուրքիայի (պատմական Արևմտյան Հայաստանի) Խարբերդ քաղաքից, որը գտնվում է Արածանու ձախ ափին մոտակայքում։ Նրա նախապապը և ընտանիքի քսանհինգ անդամները զոհվել են 1915 թվականի ջարդերի ժամանակ։ Ջոնը մեծացել է Բոստոնի տարածաշրջանում, որտեղ նրա հայրը՝ Մարտին Մուգարը և հորեղբայրը Վաշինգտոն փողոցի և Մասաչուսեթս պողոտայի անկյունում ռոստորան են ունեցել, որը հայտնի է եղել Mugar's Cafe անվամբ։
Կրթություն
խմբագրելՋոն Մուգարը 1937 թվականին ավարտել է Թաֆթս համալսարանը։ 1966-1989 թվականին եղել է Թաֆթսի հոգաբարձուն։ Նա նաև եղել է համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի խորհրդի անդամ[1]։
Անձնական կյանք
խմբագրելՋոն Մուգարը ամուսնացել է Հելեն Գիենդանտի հետ, որին հանդիպել է 1943 թվականին Նյու Հեմփշիր նահանգի Ռոքինգհեմ շրջանի Պորտսմութ քաղաքում՝ ռազմածովային բազայում։ Այստեղ Մուգարը լեյտենանտ է եղել, իսկ Հելենը՝ բուժքույր։ Ծառայությունը ավարտելուց հետո Մուգարը կնոջ հետ եղել է Գլոստեր։
Մահ
խմբագրելՋոն Մուգարը մահացել է 2007 թվականի մարտի 23-ին՝ Գլոստերում։
Կարիերա
խմբագրելՎաղ կարիերա
խմբագրելՏասներեք տարեկանում վաճառել է Saturday Evening Post-ը և Curtis Publishing-ի կողմից Բոստոնում կազմակերպած վաճառքի մրցույթում հաղթելով՝ դարձել է քսան տղաներից բաղկացած «վաճառքի ուժի» ղեկավար[2]։
Մեծ ճգնաժամի ժամանակ հոր ռեստորանը փակվել է և ընտանիքի համար դժվար ժամանակներ են սկսվել։ Ջոնը դադարեցրել է իր քոլեջի բոլոր ծրագրերը և լրիվ դրույքով սկսել է աշխատել իր զարմիկ Ստեփան Մուգարի Star Market սուպերմարկետում։
1933 թվականին մեկ տարի զարմիկի մոտ աշխատելուց հետո վերադառնում է դպրոց։ Սկզբում ավարտում է Berkeley Prep-ի ասպիրանտուրան, այնուհետև ավարտել է Թաֆթսի տնտեսագիտության բաժինը։ 1937 թվականին Մուգարը ստացել է մագիստրոսի կոչում։
Նույն թվականին Մուգարը վերադարձել է Star Market, որը այդ ժամանակ արդեն ընլայնել էր իր ցանցը և ունել երեք մասնաճյուղ։ Այստեղ նշանակվել է գանձապահ։ 1940 թվականին դարձել է ցանցի փոխնախագահ։
Հետագա կարիերա
խմբագրելՈրպես նախագահ՝ Մուգարը օգնել է Star Market-ը փոքր ցանցից վերածել Նոր Անգլիայի խոշոր ապրանքանիշի՝ ավելի քան վաթսուն խանութներով։ Նրա ղեկավարությամբ Star Market-ը առաջիններից է եղել, որը բազմաթիվ նորամուծություններ է բերել ոլորտ, ինչպիսիսք են ցելոֆանի մեջ փաթված միսը, խանութներում վաճառվող պատրաստի պահածոներ վաճառելը, նաև փոխարկիչները, որոնք տոպրակները տեղափոխում էին խանութի կայանատեղիի կենտրոնական հավաքման կայան[3]։ Ստեղծել է աշխատավարձի փոխանցման և կենսաթոշակային ծրագիր լրիվ և կես դրույքով աշխատողների համար[4]։ Մուգարը իր աշխատակիցների համար տեղի համալսարանների հետ համատեղ ստեղծել է կրթական և աշխատանքային ծրագրեր և շահագրգռված խրախուսել է կանանց, որպեսզի ավելի ակտիվ դեր ունենան կառավարման մեջ, ինչի մասին վկայում է Սիմսոնի կառավարման դպրոցի հիմնադրման գործում նրա նրա ունեցած նշանակալի դերը[5]։
Ռազմածովային ծառայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
խմբագրել28 տարեկանում Ջոն Մուգարը դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմի ծառայող։ Նա 1943 թվականին նշանակվել է Պորտսմութի ռազմածովային նավաշինարան, որտեղ եղել է կամիսարիատի ղեկավար։ Հենց այստեղ էլ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Հելենին։ Երկուսին էլ ուղարկել են խաղաղօվկիանոսյան ճակատ. Հելենը՝ Նոր Գվինեա, Ջոնը՝ Օկինավա, որտեղ նա եղել է դեսանտային ստորաբաժանման սպա-կոմիսար։ Այստեղ նա ավարտել է իր նավատորմի ծառայողի կարիերան՝ որպես լեյտենանտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Former Tufts trustee John Mugar passes away at 92». The Tufts Daily. 2007 թ․ մարտի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Our Boys (Winter 1971)». Saturday Evening Post.
- ↑ Halper, Emanuel B. (1970). Shopping Center and Store Leases. Law Journal Press. էջ 1477. ISBN 978-1-58852-003-6.
- ↑ Eileen McSweeney (2007 թ․ մարտի 26). «John M. Mugar; helped build Star Market empire; at 92». The Boston Globe. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Leah R Eggers. «Gifts from Mugar Family». Simmons College. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Francis Storr (2012 թ․ հոկտեմբերի 14). «How Grocery Shoppers got Personal». Boston Globe Magazine. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- Sigrid Reddy Watson (1999 թ․ փետրվարի 12). «A Star before and after merger». Armenian Mirror Spectator. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
- Lynn Callison (February 1987). «Perspective on the "Supermarket" Revolution» (PDF). Journal of Food Distribution Research. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
- «Star Market 100 years». Star Market Website. July 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
- Edgar B Herwick. «How did Star end up over the Mass Pike». Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- Jones, Geoffrey; Morgan, Nicholas, eds. (1994). Adding Value: Brands and Marketing in Food and Drink. Routledge. ISBN 0-415-09516-6.