Ջորջե Էնեսկու
Ջորջե Էնեսկու (ռումիներեն՝ George Enescu; օգոստոսի 19, 1881[1][2][3][…], Ջորջե Էնեսկու, George Enescu, Botoșani County, Ռումինիայի թագավորություն - մայիսի 4, 1955[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի մեծագույն երաժիշտներից մեկը։
Ջորջե Էնեսկու | |
---|---|
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ George Enescu |
Ծնվել է | օգոստոսի 19, 1881[1][2][3][…] Ջորջե Էնեսկու, George Enescu, Botoșani County, Ռումինիայի թագավորություն |
Երկիր | Ռումինիա և Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 4, 1955[1][2][3][…] (73 տարեկան) Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Պեր Լաշեզ[5] և Grave of Enesco |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, կամերային երաժշտություն և piano repertoire? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջութակահար, դաշնակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և երաժշտագետ |
Գործիքներ | ջութակ և դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա, Փարիզի Նորմալ երաժշտական դպրոց, Չիկիի երաժշտական ակադեմիա, George Enescu Philharmonic Orchestra?, New York Philharmonic Orchestra? և BBC Symphony Orchestra? |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Ամուսին | Marie Cantacuzène? |
Պարգևներ | |
George Enescu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍկսել է ստեղծագործել հինգ տարեկանից։ Յոթ տարեկանում ուղարկել են Վիեննայի կոնսերվատորիա սովորելու, որն ավարտել է արծաթե մեդալով։ Վիեննայում ելույթ է ունեցել համերգներով։ 1895 թ. գնացել է Փարիզ, որտեղ սովորել է Ժյուլ Մասնեի և Գաբրիել Ֆորեի մոտ Գի Ռոպարցի հետ նույն կուրսում։ 1923 թ. առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում, որպես դիրիժոր։ 1920-1930 թթ. ապրել է Բուխարեստում և Փարիզում, իսկ 1946 թ.-ից հետո Փարիզում, համերգներով ելույթ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում, որպես ջութակահար և դիրիժոր, նաև Մոսկվայում 1946 թ. (նա եղել է այնտեղ 1909 և 1919 թթ.) նվագել է Բ. Բարտոկի, Է. Իզաիի, Կ. Հասկիլի, Պ. Կազալսի, Դ. Օյստրախի, Գ. Նովաիշի և ուրիշ մեծ կատարողների հետ։ Ջ. Էնեսկուի աշակերտներից են աշխարհահռչակ երաժիշտներ Իեգուդի Մենուխինը, Արթյուր Գրումյոն, Ժինեթ Նեվյոն, Քրիստիան Ֆերրան և ուրիշներ։
Ստեղծագործություն
խմբագրելԷնեսկուին են պատկանում երեք սիմֆոնիա, դաշնամուրային երեք և լարային երկու կվարտետ, ջութակի երեք և թավջութակի երկու սոնատ, վոկալի ստեղծագործություններ ֆրանսիական Սիմվոլիզմի բանաստեղծությունների վրա և այլն։ Էնեսկուի երաժշտությունը ստեղծվել է Եվրոպական Ռոմանտիզմի (Շուման, Վագներ, Բրամս) ազդեցության ներքո։
Հետագայում Էնեսկուի երաժշտությունը զարգացել է Ստրավինսկու, Պրոկոֆևի որոնումներին զուգահեռ, իսկ օպերային ժանրում՝ («Էդիպ» օպերա 1910-1931 թթ.) ընդունել է Ռիխարդ Շտրաուսի, նորվիեննական դպրոցի, նոր դասականության, նեոբարոկկոյի ազդեցությունը։ Այդ բոլոր փուլերում Էնեսկուի համար կարևոր և բնորոշ է եղել ռումինական ֆոլկլորի օգտագործումը (հայտնի են նրա երկու «Ռումինական Ռապսոդիաները» 1901 և 1902 թթ.)։ Վարպետի ավարտված ստեղծագործությունները շատ չեն (33 ստեղծագործություն), իսկ ահագին ստեղծագործություններ (այդ թվում երկու սիմֆոնիա) մնացել են անավարտ։
Ճանաչում
խմբագրելԷնեսկուի մահից հետո Լիվենի գյուղը վերանվանվել է երաժշտի անունով։ Նրա անունով ստեղծվել է միջազգային ընկերություն, որի հովանու տակ հրատարակվում են կոմպոզիտորի ստեղծագործությունները, լույս են տեսնում նրա ստեղծագործությունների ուսումնասիրության երկերը։ Ռումինական Ֆիլհարմոնիան կրում է Էնեսկուի անունը։ Բուխարեստում երկու տարին մեկ անգամ կազմակերպվում է Ջորջե Էնեսկուի անվան միջազգային մրցույթ-փառատոն։
Գրականություն
խմբագրել- Voicana M. George Enescu. București։ Editura Academiei Republicii Socialiste România, 1971
- Malcolm N. George Enescu։ his life and music. London։ Toccata Press, 1990
- Samson J. Placing genius։ the case of George Enescu. Trondheim։ Norwegian University of Science and Technology, 2006
- Ямпольский И. М. Дж. Энеску. М., 1956
- Котляров Б. Я. Джордже Энеску. М., 1965
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118684639 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.) — Versailles: 2006. — P. 314. — ISBN 978-2-914611-48-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Էնեսկու միավորում (անգլ.)
- կայք Էնեսկուի անվան փառատոնի մասին (ռում.)
- կայք Էնեսկուի մասին (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջե Էնեսկու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 55)։ |