Ջորջթաուն
Ջորջթաուն (անգլ.՝ Georgetown), Գայանայի Հանրապետության մայրաքաղաք, պետության խոշորագույն տնտեսական և տրանսպորտային կենտրոնը։ Բնակչությունը՝ 235,017 մարդ (2012 թվականի դրությամբ)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Ջորջթաուն | ||
Georgetown | ||
Երկիր | Գայանա | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Դեմերարա-Մախաիկա | |
Հիմնադրված է | 1781 թ. | |
Մակերես | 147,6 կմ² | |
ԲԾՄ | 0 մ | |
Բնակչություն | 235․017 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC-4, ամառը UTC-3 | |
Պաշտոնական կայք | stgeorges.org.gy | |
| ||
Բնակչություն, լեզու, կրոնադավանություն
խմբագրելՋորջթաունի բնակչության թիվը արվարձանների հետ միասին կազմում է ավելի քան 250 հազար մարդ։ Մայրաքաղաքում բնակվող հիմնական էթնիկ խմբի ներկայացուցիչները հնդկացիական ցեղերի ժառանգներն են (քաղաքի բնակիչների գրեթե կեսը)։ Այստեղ բնակվում են նաև աֆրիկացիներ, եվրոպացիներ (մասնավորապես Պորտուգալիայի քաղաքացիները) և մուլատները։ Երկրի արտատական բնակիչները՝ ամերիկյան հնդկացիները գրեթե չկան, քանի որ նրանք հիմնականում բնակեցնում են Գայանայի ներքին շրջանները և քոչվորական կյանք են վարում։ Պետական լեզուն անգլերենն է, բնակչության որոշ շերտերում տարածված են նաև հինդին և ուրդուն։ Ջորջթաունի բնակչության կեսից ավելին քրիստոնեություն են դավանում (կաթոլիկներ և բողոքականներ), մնացյալները դավանում են հինդուիզմ և իսլամ։
Բնական պայմաններ
խմբագրելՋորջթաունը գտնվում է Գայանայի հյուսիսարևելյան հատվածում, Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Դեմերարա գետի թափվելու վայրում։ Քաղաքի սահմաններում եղանակը պայմանավորված է խոնավ մերձհասարակածային կլիմայական գոտու ազդեցությամբ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է +26 °C - +28 °C սահմաններում։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է մոտ 2250 մմ։ Խոնավ սեզոնը բաժանվում է երկու ժամանակաշրջանի՝ առաջինը տևում է ապրիլի կեսերից մինչև օգոստոսի կեսերը, երկրորդը՝ նոյեմբերի կեսերից մինչև հունվարի վերջերը։ Տեղումների մեծ մասը թափվում է դեկտեմբերին։ Ատլանտյան առափնյային մոտ գտնվելու հետևանքով քաղաքում օդի հարաբերական խոնավությունը շատ բարձր է (որպես կանոն, 75-80% ցերեկը և գրեթե 90%՝ վաղ առավոտյան)։ Ամբողջ տարվա ընթացքում քաղաքը ենթարկվում է հյուսիսարևելյան պասատային քամիների ազդեցությանը։ Քաղաքը գտնվում է սավաննաների զոնայում։ Այստեղ պահպանվել է սավաննաներին բնորոշ բուսականությունը՝ ակացիաները, մանրատերև թփուտները, հացահատիկային խոտաբույսերը։
Ջորջթաուն (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 28.6 (83.5) |
28.9 (84) |
29.2 (84.6) |
29.5 (85.1) |
29.4 (84.9) |
29.2 (84.6) |
29.6 (85.3) |
30.2 (86.4) |
30.8 (87.4) |
30.8 (87.4) |
30.2 (86.4) |
29.1 (84.4) |
29.6 (85.3) |
Միջին օրական °C (°F) | 26.1 (79) |
26.4 (79.5) |
26.7 (80.1) |
27.0 (80.6) |
26.8 (80.2) |
26.5 (79.7) |
26.6 (79.9) |
27.0 (80.6) |
27.5 (81.5) |
27.6 (81.7) |
27.2 (81) |
26.4 (79.5) |
26.8 (80.2) |
Միջին ցածր °C (°F) | 23.6 (74.5) |
23.9 (75) |
24.2 (75.6) |
24.4 (75.9) |
24.3 (75.7) |
23.8 (74.8) |
23.5 (74.3) |
23.8 (74.8) |
24.2 (75.6) |
24.4 (75.9) |
24.2 (75.6) |
23.8 (74.8) |
24.0 (75.2) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 185.2 (7.291) |
88.5 (3.484) |
111.0 (4.37) |
140.5 (5.531) |
285.5 (11.24) |
327.7 (12.902) |
268.0 (10.551) |
201.4 (7.929) |
97.5 (3.839) |
107.2 (4.22) |
185.9 (7.319) |
261.9 (10.311) |
2260,3 (88,988) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 16 | 10 | 10 | 12 | 19 | 23 | 21 | 15 | 9 | 9 | 12 | 18 | 174 |
Միջին ամսական արևային ժամ | 201.0 | 208.6 | 219.7 | 197.9 | 178.8 | 156.7 | 201.6 | 233.7 | 229.8 | 235.3 | 210.9 | 186.6 | 2460,6 |
աղբյուր: NOAA[2] |
Քույր-քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Guyana: Well Positioned for Future Growth and Success». Nearshore Americas. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Georgetown Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջթաուն» հոդվածին։ |