Ջևդեթ բեյ
Ջևդեթ բեյ (1878, Շկոդեր, Ալբանիա - հունվարի 14, 1955, Ստամբուլ, Թուրքիա, թուրքերեն՝ Cevdet Bey), թուրք պաշտոնյա, Առաջին աշխարհամարտի տարիներին Վանի վիլայեթի նահագնապետ, հաջորդել է Թաշին բեյին։ Վանի պաշարման ժամանակ պատասխանատու է եղել Վանում և շրջակա բնակավայրերում տասնյակ հազարավոր հայերի կոտորածի կազմակերպման համար[1]։ Ըստ ամերիկացի միսիոներ և ականատես Կլերենս Աշերի՝ Ջևդեթ բեյի սրից կոտորվել է 55 000 հայ[2][3]։
Ջևդեթ բեյ | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Շկոդեր, Ալբանիա |
Մահացել է | հունվարի 14, 1955 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սպա |
Ծնողներ | հայր՝ Tahir Pasha Bibezić? |
Զբաղեցրած պաշտոններ | Նահանգապետ |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Եղել է Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի աներձագը։
Ջևդեթ բեյի կերպարը պատկերվել է Էլայաս Կոտեասի կողմից Ատոմ Էգոյանի «Արարատ» (2002) ֆիլմում, նա հիշատակվում է նաև Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Գևորգյան, Ռեյմոնդ Հ. (2010). Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն (վերահրատարկված ed.). Լոնդոն: «Այ Բի տորիս». էջ 321. ISBN 1848855613.
- ↑ Սթիվեն Լենարդ Ջեյկոբս, ed. (2009). Ցեղասպանության դիմագրավումը։ Հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ. Լենհեմ: «Լեքսինգտոն բուքս». էջ 130. ISBN 0739135902.
- ↑ Ռուբենշտայն, Ռիչարդ Լ. (2010). Ջիհադ և ցեղասպանություն (1-ին ed.). Լենհեմ: «Ռոումեն ընդ Լիթֆիլդ փաբլիշերս». էջ 51. ISBN 0742562026.