Ռայմոն Պուանկարե
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ռայմոն Պուանկարե (ֆր.՝ Raymond Poincaré, օգոստոսի 20, 1860[1][2][3][…], Բար լե Դյուկ[4] - հոկտեմբերի 15, 1934[1][5][2][…], Փարիզ[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1909)։ Մասնագիտությամբ՝ փաստաբան։
Կենսագրություն
խմբագրել- 1887-1903 թվականներին՝ պառլամենտի դեպուտատ,
- 1903-1913 թվականներին և 1920 թվականից՝ սենատոր,
- 1912-1913 թվականներին՝ պրեմիեր մինիստր և արտի գործ, մինիստր,
- 1913-1920 թվականներին՝ Ֆրանսիայի նախագահ,
- 1922-1924 թվականներին և 1926-1929 թվականներին՝ վերստին պրեմիեր մինիստր։
Պուանկարեի արտաքին քաղաքականությունն ուղղված էր Անտանտի ամրապնդմանն ու պատերազմի նախապատրաստմանը, Եվրոպայում Ֆրանսիայի գերիշխանության հաստատմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Պուանկարե զգալի ազդեցություն է գործել Ռուսաստանի քաղաքականության վրա։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Պուանկարեն համարվել է «խորհրդային երկրի թշնամի»։
Պուանկարե երկդիմի և խարդախ քաղաքականություն է վարել արևմտահայության հարցում։ Հայկական բարենորոգումների ծրագիրը առաջ քաշելու ժամանակ ձևացել է հայերի պաշտպան, միաժամանակ, սակայն, վարկ տրամադրել Թուրքիային։ 1918-1919 թվականներին փարիսեցիական խոստումներով հրահրել է եղեռնից փրկված կիլիկիահայերի վերադարձը իրենց հարազատ տները, առանց ապահովելու նրանց անվտանգությունը քեմալական հրոսակների հարձակումներից։ Իր թուրքապաշտպան քաղաքականությամբ նպաստել է հակահայկ որոշումների ընդունմանը Լոզանի կոնֆերանսում[փա՞ստ]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/poincare_raymond1024r3.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118792652 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Пуанкаре Раймон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Cimetières de France et d'ailleurs (ֆր.)
- ↑ https://runeberg.org/statskal/1921/0784.html
- ↑ https://www.legiondhonneur.fr/fr/actualites/les-insignes-de-lordre-de-lelephant-demmanuel-macron-deposes-au-musee/1774/2
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Académie française (ֆր.)
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոն Պուանկարե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 454)։ |