Ռեզա շահ Փահլավի
Ռեզա շահ Փահլավի (պարս.՝ رضا شاه پهلوی, մարտի 15, 1878[1], Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան - հուլիսի 26, 1944[2], Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն), Իրանի շահ 1925-1941 թվականներին, Փահլավիների դինաստիայի հիմնադիր։
Ռեզա շահ Փահլավի | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
---|---|
Դավանանք | շիա իսլամ և իսլամ |
Ծննդյան օր | մարտի 15, 1878[1] |
Ծննդավայր | Alasht, Central District, Savadkuh County, Մազանդարան, Իրան |
Վախճանի օր | հուլիսի 26, 1944[2] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, Հարավաֆրիկյան Միություն |
Թաղված | Reza Shah Mausoleum |
Դինաստիա | Փահլավիների հարստություն |
Քաղաքացիություն | Իրան |
Հայր | Abbas Ali Khan? |
Մայր | Noush-Afarin? |
Ամուսին | Tadj ol-Molouk of Iran?, Mariam Savadkukhi?, Turan Amirsoleimani? և Esmat Dowlatshahi? |
Զավակներ | Hamdamsaltaneh Pahlavi?, Ahmad Reza Pahlavi?, Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ashraf Pahlavi?, Fatemeh Pahlavi?, Shams Pahlavi?, Abdul Reza Pahlavi?, Prince Ali Reza Pahlavi?, Gholam Reza Pahlavi? և Hamid Reza Pahlavi? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921 թվականի փետրվարի 21-ին կատարել է պետական հեղաշրջում։ 1921-1923 թվականներին ռազմական մինիստր էր, 1923-1925 թվականներին՝ Իրանի վարչապետը։ Ղաջարական դինաստիայի տապալումից (1925 թվականի հոկտեմբերի 31) հետո սահմանադիր ժողովը 1925 թվականի դեկտեմբերի 12-ին Ռեզա շահ Փահլավիին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել բարեփոխումներ դատական, ռազմական, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլիական զորքերի Իրան մտնելուց (1941 թվականի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և հեռացել Իրանից։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեզա շահ Փահլավի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 620)։ |