Ռընե Մարան
Ռընե Մարան (ֆր.՝ René Maran, նոյեմբերի 8, 1887[1], Ֆոր դե Ֆրանս[2] - մայիսի 9, 1960[2][3][4][…], Փարիզ[2]), ֆրանսիացի բանաստեղծ և վիպասան և առաջին սևամորթ գրողը, որն արժանացել է ֆրանսիական Գոնկուրյան մրցանակին (1921 թվականին)։
Ռընե Մարան ֆր.՝ René Maran | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 8, 1887[1] |
Ծննդավայր | Ֆոր դե Ֆրանս[2] |
Վախճանվել է | մայիսի 9, 1960[2][3][4][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[2] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միշել Մոնտեյնի լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Batouala? |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՄարանը ծնվել է նավի վրա, որը տեղափոխում էր իր ծնողներին Ֆոր-դե-Ֆրանս, Մարտինիկա, որտեղ նա ապրել է մինչև յոթ տարեկանը: Դրանից հետո նա գնացել է Գաբոն, որտեղ նրա հայրը՝ Հեմենեգլիդ Մարանը գաղութային ծառայության մեջ էր։ Բորդոյում (Ֆրանսիա) գիշերօթիկ դպրոց հաճախելուց հետո նա միացել է ֆրանսիական գաղութային ծառայությանը Ֆրանսիայի Հասարակածային Աֆրիկայում: Այնտեղի նրա փորձառությունն էր, որ հիմք է հանդիսացել նրա շատ վեպերի համար, ինչպիսիք են «Բաթուալա. իսկական սև վեպ» ստեղծագործությունը, որն արժանացել է Գոնկուրյան մրցանակին[5]։
Ուիլյամ Դյուբուան ծափահարել է Մարանին՝ խոսելով նրա գրվածքների մասին մի հոդվածում, որը ներառվել է Հարլեմի վերածննդի «Նոր նեգրը» գլխավոր տեքստի մեջ․ «Մարանի հարձակումը Ֆրանսիայի և Սենեգալից սևամորթ ֆրանսիացի պատգամավորի վրա, հասել է դատարաններ և դարաշրջան է կազմել։ Նախկինում երբեք նեգրերը չեն քննադատել ֆրանսիացիների աշխատանքը Աֆրիկայում»:
1920-ական թվականներից նա ակտիվ էր ֆրանսիական հակագաղութատիրական շարժման մեջ և աջակցել է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Նեգրերի ռասայի պաշտպանության համընդհանուր լիգան կամ Սևամորթների պաշտպանության կոմիտեն։
Ժան-Պոլ Սարտրը Ֆրանց Ֆանոնի «Երկրի թշվառները» գրքի իր նախաբանում ակնարկել է Մարանին՝ ծաղրելով ֆրանսիական կառավրության գոռոզ ինքնահավանությունը, որ նրանք «մի առիթով Գոնկուրյան մրցանակ են շնորհել նեգրին»[6]։ Նրա «Մարդ, ինչպես բոլորը» վեպը լայնածավալ վերլուծության առարկա է Ֆանոնի «Սև մաշկ, սպիտակ դիմակներ» գրքի երրորդ գլխում:
Հարգանքի տուրք
խմբագրել2019 թվականի նոյեմբերի 5-ին Google-ը նշել է նրա 132-ամյակը Google Doodle-ով[7]։
Ընտրված ստեղծագործություններ
խմբագրել- 1909: La Maison du Bonheur (poetry)
- 1912: La Vie intérieure, poems 1909–1912, Paris, Ed. du Beffroi, 157 p.
- 1921: Batouala, Prix Goncourt, Paris, Ed. Albin Michel, 169 p.
- 1922: Le Visage calme, Paris, Ed. du Monde nouveau, 87 p.
- 1924: Le Petit Roi de Chimérie, Paris, Ed. Albin Michel, 237 p.
- 1927: Djouma, chien de Brousse, novel, Paris, Ed. Albin Michel, 253 p.
- 1931: Le Cœur serré, autobiographie, Paris, Ed. Albin Michel, 252 p.
- 1931: Asepsie noire !, Paris- Laboratoire Martinet, 45 p., illustrations.
- 1934: Le Livre de la Brousse, novel, Paris, Ed. Albin Michel, 287 p.
- 1935: Les Belles images, poems, Bordeaux, Ed. Delmas, 83 p.
- 1938: Livingstone et l'Exploration de l'Afrique, Paris, Gallimard, collection La découverte du monde, 276 p. 9782071015084
- 1941: Bêtes de la brousse, Paris, Ed. Albin Michel, 253 p.
- 1941: Brazza et la Fondation de l'A.E.F, Paris, Gallimard, La découverte du monde collection, 307 p. 9782071015091
- 1943: Les Pionniers de l'Empire (book 1), Paris, Ed. Albin Michel, 331 p.
- 1943: Mbala, l'éléphant, Illustrations by André Collot , Paris, Ed. Arc-en-Ciel, 187 p.
- 1944: Peine de cœur, Paris, S.P.L.E., Ed. Univers, 207 p.
- 1946: Les Pionniers de l'Empire (book 2), Paris, Ed. Albin Michel, 413 p.
- 1947: Un homme pareil aux autres, Paris, Ed. Arc-en-Ciel, 248 p.
- 1951: Savorgnan de Brazza, Paris, Éditions du Dauphin, 246 p., ill.
- 1957: Félix Eboué, grand commis et loyal serviteur, 1885-1944, Paris, Éditions Parisiennes.
- 1953: Bacouya, le Cynocéphale, novel, Ed. Albin Michel, 240 p.
- 1958: Le Livre du souvenir,
Գրականություն
խմբագրել- Cameron, Keith (1985). René Maran. Boston: Twayne Publishers. ISBN 0-8057-6604-9.
- Cook, Mercer (October 1940). «The Literary Contribution of the French West Indian». The Journal of Negro History. 25 (4): 520–530. doi:10.2307/2715140. ISSN 0022-2992. JSTOR 2715140. S2CID 149860704.
- Ojo-Ade, Femi. René Maran, the Black Frenchman: A Bio-Critical Study, Three Continents Press, Washington, 1984, 265 p.
- Peabody, Sue; Tyler Stovall, eds. (2003). The Color of Liberty: Histories of Race in France. Durham: Duke University Press. ISBN 0-8223-3130-6.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jump up to: 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Jump up to: 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Маран Рене // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Jump up to: 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jump up to: 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Scheifley, William H. (March 3, 1922). «The Book Table: The Goncourt Prize». The Outlook. Outlook Publishing Company, Inc. 130: 433–434. Վերցված է 2009-07-30-ին.
- ↑ Fanon, Frantz (1961). «Preface». The Wretched of the Earth.
- ↑ «René Maran's 132nd Birthday». Google. 5 November 2019. Արխիվացված օրիգինալից 5 November 2019-ին. Վերցված է 7 November 2019-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռընե Մարան կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռընե Մարան» հոդվածին։ |