Ռինգերիկե
Ռինգերիկե (նորվ.՝ Ringerike), կոմունա Նորվեգիայի Բուսկերուդ ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հյոնեֆոս բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 1552.11 կմ² տարածք։ Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1964 թվականի հունվարի 1-ին[2]։
Ռինգերիկե նորվ.՝ Ringerike | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Կոմունա | ||||
Մտնում է | Բուսկերուդ ֆյուլքե | ||||
Վարչկենտրոն | Հյոնեֆոս | ||||
Կել Հանսեն | |||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 28523 (26 տեղ) | ||||
Խտություն | 20 | ||||
Տարածք | 1552.11 (47 տեղ) | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1964[1] թ. | ||||
Սահմանակցում է | Սյոր Էուրդալ, Սյոնրե Լան, Գրան, Եվնաքեր, Լուներ, Օսլո, Բերում, Հուլե, Մուդում, Krødsherad Municipality? և Ֆլո | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոխարինեց | Hønefoss Municipality?[1], Tyristrand Municipality?[1], Q63121746?[1], Norderhov Municipality?[1] և Ådal Municipality?[1] | ||||
ISO 3166-2 կոդ | 0605 | ||||
ringerike.kommune.no | |||||
Ռինգերիկեի զինանշանը
խմբագրելՌինգերիկե կոմունայի զինանշանը հաստատվել է 1967 թվականի հունիսի 11-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է ոսկեգույն շրջանակ։ Զինանշանի գույները խորհրդանշում են նորվեգական թագավորական զինանշանը, իսկ շրջանակը՝ կոմունայի բնակչության միասնությունը[2]։
Տեսարժան վայրեր
խմբագրելՌինգերիկե կոմունայում գտնվում են բազմաթիվ եկեղեցիներ, որոնք զբոսաշրջության տեսանկյունից բավականին գրավիչ են իրենց հնությամբ։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Ռինգերիկե կոմունայում բնակվում է 28523 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ դրական շեղումով[2]։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 25. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինգերիկե» հոդվածին։ |