Ռիո Գալյեգոս
Ռիո Գալյեգոս (իսպ.` Río Gallegos) վարչական կենտրոն է արգենտինական Սանտա Կրուս պրովինցիայում` Պատագոնիայում։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների քաղաքում ապրում էր 79000 մարդ։ Քաղաքը գտնվում է Գալիեգոս գետի գետաբերանում, Բուենոս Այրեսից 2636 կմ հարավ։
Քաղաք | ||
---|---|---|
Ռիո Գալյեգոս | ||
(իսպ.` Río Gallegos) | ||
Երկիր | Արգենտինա | |
Շրջան | Սանտա Կրուս | |
Համայնք | Գուար Այկե | |
Հիմնադրված է | 1885 թ. | |
Մակերես | 562 կմ2 կմ² | |
ԲԾՄ | 6 մետր | |
Բնակչություն | 11000[1] մարդ | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Հեռախոսային կոդ | +54 02966 | |
Փոստային ինդեքս | Z9400 | |
Փոստային դասիչ | Z9400 | |
Պաշտոնական կայք | mrg.gov.ar | |
| ||
Պատմություն
խմբագրելԳետը առաջին անգամ հիշատակվել է 1525 թվականին եվրոպացի հետախույզ Ջեֆրի Դե Լոաիզաի կողմից և անվանվել է Սան Իդելիֆոնսո։ Բնակավայրի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ 1885 թվականից, երբ Պատագոնիան միացավ Արգենտինային, քաղաքը սկսեց ակտիվ բնակեցվել։ 1895 թվականին այն արդեն խոշոր ոչխարաբուծական ավան էր։ 1912 թվականից սկսվում է բնակչության ակտիվ աճ։ 2003-2007 թվականների Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշները 1987-1991 թվականներին եղել է քաղաքի քաղաքապետ։
Շրջաններ
խմբագրել- Էլ Ջարդին
- Էլ Տրենկիտո
- Էլ Սենտրո
- Դել Կարման
- Լագո դել Դեսիերտո
- Խոսե Էռնանդես
- Լա Ռիա
- Սան Բենիտո
- Բենսիելլա
- Բելգրանո
- Սան Մարտին
- Գուեմես
- Ադոսակ
- Էվա Պերոն
- Ֆատիմա
- Էլ Պուերտո
- Գրեգորես
- Տոմաս Ֆերնանդես
- Գաուչո Ռիվեռո
- Մարինա
- Նաուտիկո
- Ապաբ
- Ալպինո
- Կոդեպրո
- Դոսենտե
Կլիմա
խմբագրելՀեռավորությունը այլ խոշոր քաղաքներից
խմբագրելՔաղաք | Պրովինցիա | Հեռավորություն |
---|---|---|
Ռոսոն | Չուբուտ պրովինցիա | 1173,1 կմ |
Բիեդմա | Ռիո Նեգրո պրովինցիա | 1654,4 կմ |
Նեուկեն | Նեուկեն պրովինցիա | 1889,5 կմ |
Սանտա Ռոզա | Լա Պամպա պրովինցիա | 1984,9 կմ |
Բուենոս Այրես | - | 2539,4 կմ |
Սան Լուիս | Սան Լուիս պրովինցիա | 2489,7 կմ |
Մենդոսա | Մենդոսա պրավինցիա | 2743,2 կմ |
Սան Խուան | Սան Խուան պրովինցիա | 2807 կմ |
Լա Ռիոխա | Լա Ռիոխա | 2977 կմ |
Ժողովրդագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել- Քաղաքում է գտնվում Պատագոնիայի ազգային համալսարանը
Ռիո Գալյեգոսը ունի դպրոցների զարգացած ենթակառուցվածք.
- 16 մասնագիտացված դպրոց
- 14 մանկապարտեզ
- 20 դպրոց E.G.B տիպի
- 13 դպրոց կիսամոդելային
Էկոնոմիկա
խմբագրելՔաղաքի էկոնոմիկան, ինչպես և 20-րդ դարում, կապված է ոչխարաբուծության և մսամթերքի արտադրման հետ։ Քաղաքի նավահանգիստը արտադրված մսամթերքի արտահանման հիմնական կենտրոնն է։ Գործում են Ռիո Տուրբիո հանքերը։ Առանձին իշխանական օրգաններ ստեղծոլուց հետո էկոնոմիկական զարգացումը մեծացավ։ Շրջանում զարգացել է նավթի և գազի արդյունաբերությունը։ Զարգանում է նաև տուրիզմը քանի որ շրջանը գտնվում է Լոս Գլասիերաս ազգային պարկի մոտակայքում։ Չնայած ճգնաժամի քաղաքում ի տարբերություն երկրի մյուս շրջանների զբաղվածությունը բարձր է։
Սպորտ
խմբագրելՔաղաքում ակն մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարբեր սպորտային միջոցառումներ՝ ֆուտբոլ, գոլֆ, բասկետբոլ և այլն։ Լավագույն թիմն «Ատլետիկոն» է։ Պետք է նաև նշել, որ Պատագոնիայում կա նաև լավ բասկետբոլային ակումբ ի դեմս՝ Սան Միգելի։
Պատկերասրահ
խմբագրելՀայտնի բնակիչներ
խմբագրել- Նեստոր Կիրշներ - Արգենտինայի նախկին նախագահ
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիո Գալյեգոս» հոդվածին։ |