Ռիտա Մորենո
Ռիտա Մորենո (անգլ.՝ Rita Moreno, դեկտեմբերի 11, 1931[1][1][2][…], Humacao, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի և երգչուհի, որը բնիկ Պուերտո Ռիկոյից է։ Նա երկրորդ կինն է պատմության տասնհինգ մարդկանցից, որոնք արժանացել են շոու-բիզնեսի բոլոր գլխավոր մրցանակներին՝ «Էմմի», «Գրեմմի», «Օսկար» և «Թոնի», ինչպես նաև Պուերտո Ռիկոյից հետո դարձել է երկրորդ մարդը, որն արժանացել է «Օսկար» մրցանակի[5]։
Ռիտա Մորենո իսպ.՝ Rita Moreno | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1931[1][1][2][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Humacao, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՌոզիտա Դոլորես Ալվերիոն (անգլ.՝ Rosita Dolores Alverío) ծնվել է 1931 թվականի դեկտեմբերի 11-ին Պուերտո Ռիկոյում՝ Ումակաոյում։ Հինգ տարեկան հասակում նա իր մոր հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ (Բրոդվեյ) հինգ տարեկան հասակում կատարել է առաջնաելույթը, որից հետո գրավել է հոլիվուդյան ռեժիսորների ուշադրությունը։ Իր առաջին ֆիլմերը, որտեղ դերասանուհին փոքր դերեր է խաղացել, եղել են «Նոր Օռլեանի սիրելին»-ը (1950) և «Անձրևի տակ երգողները»-ը (1952)։
1961 թվականին Ռիտա Մորենոն «Վեսթսայդյան պատմություն» բրոդվեյական մյուզիքլի կինոտարբերակում կատարել է Անիտայի դերը։ Հենց այս ֆիլմից հետո դերասանուհին ձեռք է բերել համաշխարհային հռչակ, ինչը հաստատվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների հանձման արարաղության ժամանակ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում տարած հաղթանակով։
Բացի մեծ էկրանային դերերից, Ռիտա Մորենոն շատ անգամներ նկարահանվել է նաև հեռուստատեսությունում։ Նա դերեր է ունեցել այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Մայամիի ոստիկանություն։ Բարքերի բաժին», «Ոսկե աղջիկներ» և «Ռոքֆորդի Դոսե խուզարկուն» (որի համար 1978 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի) ֆիլմերը։
Նրա մասնակցությամբ Բրոդվեյի բեմադրությունների շարքում առավել հայտնի են «Քանթրի»-ն և «Ռից»-ը, որոնց մասնակցելու համար դերասանուհին դարձել է «Թոնի» թատերական մրցանակի դափնեկիր։ 1985 թվականին Չիկագոյի թատրոններում իր կատարած աշխատանքի համար Մորենոն շահել է «Սառա Սիդոնսի» մրցանակը[6]։
2004 թվականի հունիսին ԱՄՆ-ի նախագահը Ռիտա Մորենոյին շնորհել է Ազատության նախագահական մեդալ, իսկ 2010 թվականի փետրվարին՝ Արվեստի ոլորտի ազգային մեդալ։ ԱՄՆ-ի կինոարդյունաբերության մեջ ունեցած ավանդի համար դերասանուհին Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է Հոլիվուդ-Բուլվար 7083 աստղին և պարգևատրվել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա պատվավոր մրցանակով (2014 թվական)։ Վերջին ժամանակներում Ռիտա Մորենոն ակտիվորեն շարունակում է կարիերան կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ոլորտում։
Անձնական կյանք
խմբագրելԴերասանուհու պնդմամբ 1950-ական թվականներին նա ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Հոլիվուդի լեգենդ Մառլոն Բրանդոյի հետ[7]։ Նա նույնիսկ հղիացել է Բրանդո Մորենոյից, բայց դերասանը պնդել է, որ ընդհատի հղությունը[7]։ Աբորտից հետո Մորենոն փորձել է ինքնասպան լինել՝ չարաշահելով քնաբերի չափաբաժինը[8]։ Իր հարցազրույցում նա նաև պատմել է Էլվիս Փրեսլիի[9], Էնթոնի Քուինի, Դենիս Հոպերի և Քենթ Թայնենի հետ սիրային հարաբերությունների մասին[10][11][12]։
1965 թվականի հունիսի 18-ին Ռիտա Մորենոն ամուսնացել է Լեոնարդ Գորդոնի հետ, որը եղել է նրա մենեջերը։ Նրանից ունեցել է աղջիկ՝ Ֆերնանդ Ֆիշերը[6]։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1950 | ֆ | Նոր Օռլեանի սիրելին | The Toast of New Orleans | Թինա |
1952 | ֆ | Անձրևի տակ երգողները | Singin’ In The Rain | Զելդա Զանդերս |
1956 | ֆ | Թագավորն ու ես | The King and I | Թուփթիմ |
1961 | ֆ | Վեսթսայդյան պատմություն | West Side Story | Անիտա |
1961 | ֆ | Ամառ և ծուխ | Summer and Smoke | Ռոզա Զախարիաս |
1969 | ֆ | Հաջորդ օրվա գիշերը | The Night Of The Following Day | Վի |
1969 | ֆ | Մարլոու | Marlowe | Դոլորես Գոնսալես |
1971 | ֆ | Մարմնի ճանաչում | Carnal Knowledge | Լուիզ |
1995 | ֆ | Անգուս | Angus | տիկին Ռուլենսկա |
2003 | ֆ | Հոգեմայրեր | Casa de los babys | օրիորդ Մունոս |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարի | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1962 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վեսթսայդյան պատմություն | Հաղթանակ |
Ոսկե գլոբուս | 1962 | Կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Հաղթանակ | |
1977 | Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Ռից | Առաջադրված | |
1983 | Հեռուստասերիալում, կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | 9-ից մինչև 5 | Առաջադրված | |
BAFTA | 1977 | Լավագույն կանացի դեր | Ռից | Առաջադրված |
Էմմի | 1975 | Վարյետեում կամ երաժշտական ծրագրում լավագույն ելույթ | Out to Lunch | Առաջադրված |
1977 | Մապետ շոու | Հաղթանակ | ||
1978 | Դրամատիկական հեռուստասերիալում հրավիրված լավագույն դերասանուհի | Ռոքֆորդի Դոսե խուզարկուն | Հաղթանակ | |
1979 | Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | Առաջադրված | ||
1982 | Մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Պարուհու դիմանկարը | Առաջադրված | |
1983 | Կատակերգական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | 9-ից մինչև 5 | Առաջադրված | |
Ուղեկից | 1998 | Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր | Օզ բանտը | Առաջադրված |
«ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա» մրցանակ | 2014 | Կինեմատոգրաֆում ավանդի համար | Չկա տվյալ | Հաղթանակ |
Թոնի | 1975 | Պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ռից | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/rita-moreno/
- ↑ https://www.bbc.co.uk/news/resources/idt-75af095e-21f7-41b0-9c5f-a96a5e0615c1
- ↑ «Rita Moreno» (անգլերեն). Speakers On Healthcare — Biography. 2006-08. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «Rita Moreno» (անգլերեն). Scott Stander & Associates, Inc. 2003-07. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ 7,0 7,1 Марк Хьюз. (17 февраля 2013). «Rita Moreno: my affair with Marlon Brando nearly killed me» (անգլերեն). The Telegraph. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Cahalan, Susannah (2013 թ․ փետրվարի 17). «Rita Moreno tells all about her 'near-fatal' affair with Marlon Brando in memoir». New York Post.
- ↑ Good Day LA Interview with Rita Moreno Արխիվացված Դեկտեմբեր 2, 2013 Wayback Machine, August 6, 2013
- ↑ Leonard, Tom (2013 թ․ ապրիլի 4). «I only dated Elvis to make Brando jealous: West Side Story star Rita Moreno reveals how the King was a flop in the bedroom». Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Gates, Anita (2013 թ․ մայիսի 31). «Center Stage». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
- ↑ McElwaine, Sandra (2014 թ․ հունվարի 15). «Rita Moreno, SAG Life Achievement Award Winner, Talks Brando, Elvis And West Side Story». The Daily Beast. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիտա Մորենո» հոդվածին։ |