Ռոան (ֆր.՝ Roanne), քաղաք Ֆրանսիայի կենտրոնական մասում՝ Լուար դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Լուար գետի ափին, Լիոն քաղաքից մոտավորապես 80 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Զբաղեցնում է 16,12 քառակուսի կիլոմետր տարածք։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 36,1 հազար։ Քաղաքում գործում է հիշարժան մի թանգարան՝ Ժոզեֆ Դեշելետի անվան գեղարվեստի և հնագիտության թանգարանը (Musée des Beaux-arts et d'Archéologie Joseph-Déchelette French), որը համբավվել է հին եգիպտական արտեֆակտների հարուստ հավաքածուով։

Բնակավայր
Ռոան
ֆր.՝ Roanne[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԼուար, canton of Roanne-Nord?, canton of Roanne-Sud? և arrondissement of Roanne?
Մակերես16,12 կմ²
ԲԾՄ269 մետր, 257 մետր, 304 մետր
Բնակչություն34 762 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ42300[3]
Պաշտոնական կայքaggloroanne.fr(ֆր.)
Ռոան (Ֆրանսիա)##
Ռոան (Ֆրանսիա)

Գալլա-հռոմեական ժամանակներում բնակավայրն անվանվել է Ռոդումնա (Rodumna): Միջնադարում պատկանել է Ֆորեզի կոմսերին։ XVI դարում դարձել է Գուֆյե ազնվականական տոհմի տիրույթը, այդ կապակցությամբ արքայի հրամանագրով ստացել է հերցոգության (դքսության) կարգավիճակ։ Պատմա-մշակութային հուշարձաններից քաղաքում պահպանվել են ամրոցի դոնժոնը (12-րդ դար), Մատել պալատը (16-րդ դար)։

Ռոանը բուռն զարգացում է ապրել Ֆրանսիայի միավորումից հետո՝ դառնալով ուղևորների ու բեռների փոխադրման կարևոր հանգույց Փաևիզից Միջերկրական ծով տանող ճանապարհին։ Այսօր էլ քաղաքում խաչվում են մի շարք երկաթգծեր ու ավտոմայրուղիներ։ Կարևոր դեր է խաղում նաև գետային նավահանգիստը։

Անվանի անձինք

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Ռոանի քույր քաղաքներ են[4]՝

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Villes jumelées». aggloroanne.fr (ֆրանսերեն). Roanne. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Piatra Neamţ - Twin Towns». © 2007-2008 Piatra-Neamt.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոան» հոդվածին։