Ռոբերտ Բաբլոյան
Ռոբերտ Զավենի Բաբլոյան (մայիսի 14, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ), հայ խորհրդային պոետ, արձակագիր, հրապարակախոս, գծանկարիչ։ «Նոև կովչեգ» թերթի խմբագիր։ «Իսկուստվո» ակումբի նախագահ։ Գրական կոմիտեի նախագահ[1]։
Ռոբերտ Բաբլոյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և գծանկարիչ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Աշխատավայր | Նոյան տապան (թերթ) |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Բաբլոյանը ծնվել է 1935 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքում։ 1946 թվականից բնակվում է Մոսկվայում[1]։
Սովորել է և՛ Երևանում, և՛ Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է որպես խմբագիր, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ[1]։
1970 թվականին հրատարակել է բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Վտանգավոր զվարճանքներ»։ Այնուհետև հրատարակել է արձակ ստեղծագործություններ։ Կատարել է մի շարք գրական թարգմանություններ[1]։
Հայտնի է նաև որպես գծանկարիչ․ ունեցել է մի քանի անհատական ցուցահանդես, հրատարակել է հեղինակային «Фас, анфас и профиль» գծագրական գիրքը[1]։
Ռոբերտ Բաբլոյանի ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ուզբեկերեն, ադրբեջաներեն, կարակալպակերեն և ճապոներեն[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2008 | Թագուհին | Իրակլիի հյուր |
1976 | Եվ այնժամ դու կվերադառնաս | Միրզաբեկյան |
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- «Աշխատանքի վետերան» մեդալ
- «Մոսկվայի 850-ամյակին նվիրված» մեդալ։
- Միխայիլ Շոլոխովի մեդալ «Մարդասիրության և Ռուսաստանին ծառայելու համար»