Ռոբերտ Լուիս Սթիվենսոն
Ռոբերտ Լուիս Ստիվենսոն (անգլ.՝ Robert Louis Stevenson, նախապես Robert Lewis Balfour Stevenson; նոյեմբերի 13, 1850[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 3, 1894[1][6][7][…], Վաիլիմա, Սամոա[8]), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնը աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն անգլ.՝ Robert Louis Stevenson | |
---|---|
Ծննդյան անուն | բրիտանական անգլերեն՝ Robert Lewis Balfour Stevenson |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1894[1][6][7][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Վաիլիմա, Սամոա[8] |
Գերեզման | Mount Vaea և Grave of Robert Louis Stevenson |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր, վիպասան, վիպասան, մանկագիր, գրող և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան և University of Edinburgh School of Law? |
Ժանրեր | արկածային գրականություն և գոթական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Գանձերի կղզին, Առևանգվածը, Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը, A Child's Garden of Verses? և Prince Otto? |
Ամուսին | Ֆանի Սթիվենսոն[9] |
Ազգականներ | D. E. Stevenson? |
Ներշնչվել է
| |
Robert Louis Stevenson Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրել1857 թվականի սեպտեմբերից մինչև 1859 թվականի հոկտեմբեր Սթիվենսոնը հաճախում է Հենդերսոնի դպրոց, բայց առողջական վատ վիճակի պատճառով շատ է բացակայում, որոնք լրացվում են մասնավոր ուսուցիչների միջոցով։ 1861 թվականից հաճախել է Էդինբուրգի ակադեմիա, որը անկախ ու առանձին դպրոց էր տղաների համար։
1864 թվականից սովորել է Էդինբուրգում գտնվող Ռոբերտ Թոմսոնի մասնավոր դպրոցում։ 1867 թ. Սթիվենսոնը ընդունվում է Էդինբուգի համալսարան։ Ընդունվելով Էդինբուրգի համալսարան՝ Սթիվենսոնը սովորում է ինժեներության գծով՝ շարունակելով ընտանեկան մասնագիտությունը՝ փարոսների նախագծում։ Բայց հետագայում փոխում է ֆակուլտետը և 1875 թվականին ավարտում է համալսարանը՝ իրավաբանություն մասնագիտությամբ։
Չնայած ծանր հիվանդությանը (թոքերի և բրոնխների տուբերկուլյոզ), Սթիվենսոնը շատ է ճանապարհորդել։ 1876 թվականից ընկերոջ՝ Ուիլյամ Սիմփսոնի հետ ճանապարհորդում է Բելգիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներով։ Այս ճանապարհորդության տպավորությունները հետագայում տեղ են գտնում «Ճանապարհորդություն երկրի ներսում» ակնարկային գրքում (1878)։
Ստեղծագործություններ
խմբագրելԹողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գանձերի կղզին» (1883), «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886), «Սև նետը» (1888), «Արքայազն Օտտոն» (1885) և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Robert Louis Stevenson (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Стивенсон Роберт Льюис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://web.archive.org/web/20170323092120/http://jeugdliteratuur.org/auteurs/robert-louis-stevenson
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 8,0 8,1 8,2 https://hdl.handle.net/2027/uva.x000181966 — P. 179—184.
- ↑ Kindred Britain
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Լուիս Սթիվենսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |