Ռոբերտ Հենրի
Ռոբերտ Հենրի, իսկական անունը` Ռոբերտ Հենրի Կոզադ (անգլ.՝ Robert Henri հունիսի 24, 1865[2][3][4][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[5] - հուլիսի 12, 1929[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ, ռեալիզմի ներկայացուցիչ։ Աղբամանների դպրոցի հիմնադիրներից մեկը։
Ռոբերտ Հենրի անգլ.՝ Robert Henri | |
---|---|
Կեղծանուն | Cozad, Robert Henry[1] |
Ծնվել է | հունիսի 24, 1865[2][3][4][…] |
Ծննդավայր | Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[5] |
Վախճանվել է | հուլիսի 12, 1929[2][3][4][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ[6] և Աղբամանների դպրոց[7][6] |
Ժանր | դիմապատկեր[5], Ֆիգուր[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5] և քաղաքային բնանկար[5] |
Ուշագրավ աշխատանքներ | The Irish Girl? և The Laughing Boy (Jopie van Slouten)? |
Ուսուցիչ | Թոմալ Փոլոք Անշութց, Ուիլյամ Բուգրո, Թոմաս Հովենդեն և Ռոբերտ Վոննոհ |
Աշակերտներ | Ջոզեֆինա Հոփեր, Ա. Ս. Բեյլինսոն, Էդվարդ Հոփեր, Ջոն Սլոուն, Ֆլորենս Հաուել Բարկլի և Ֆլորենս Դրեյֆուս |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Մարջորի Օրգան |
Robert Henri Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌոբերտ Հենրին ծնվել է անշարժ գույքի` հողատարածքներ վաճառողի ընտանիքում։ Նկարչի հայրը` Կոզադ Ջոն Ջեքսոնը, Օհայոյում ստեղծել է Կոզադեյլ քաղաքը։ 1873 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նեբրասկա և այստեղ հիմնել Կոզարդ քաղաքը[8]։
1883 թվականին նկարչի ընտանիքը սկզբից մեկնում է Նյու Յորք, հետո` Անտլանտիկ Սիթի։ 1886 թվականին Ռոբերտ Հենրին ընդունվում է Փենսիլվանիայում գտնվող Գեղարվեստի ակադեմիա։ 1888 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ 1889 թվականից մինչև 1891 թվականը ընկած ժամանակաշրջանում այցելել է Ժյուլիանի ակադեմիա և Գեղարվեստի դպրոց։ 1891 թվականին նկարիչը վերադառնում է Փենսիլվանիա, որտեղ դառնում է Ութ նկարիչների խմբի անդամ։ Այս խմբի անդամները դեմ էին պաշտոնական ակադեմիական արվեստին և 1908 թվականին միավորվել են մի խմբում, որի անունը պատմաբանները հետագայում կնքել են «Աղբամանների դպրոց» (անգլ.՝ Ashcan School):
Այս խմբում են եղել այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Դեվիս Ստյուարտը, Արթուր Դոյվը և Ջոզեֆ Ստելան։ Ռոբերտ Հենրին եղել է խմբի առաջատար ներկայացուցիչը։ 1909 թվականին նկարիչը դասավանդել է նյույորքյան Արվեստի դպրոցում, հետագայում բացել է իր սեփական նկարչական դպրոցը, որը գործել է մինչև 1912 թվականը, այս դպրոցում սովորել են Էդվարդ Հոպերը, Ռոքուել Քենտը, Ջորջ Ուեսլի Բելովսը և ուրիշներ։ 1913 թվականին Ռոբերտ Հենրին մասնակցել է հայտնի սկանդալային «Արսենալ» ցուցահանդեսին։ 1915 թվականից մինչև 1928 թվականը դասավանդել է Նյու Յորքի Ուսանող-նկարիչների լիգայում։ Նրա աշակերտները նկարչի խոսքերը հավաքել և ամբողջացրել են «Արվեստի շունչը» գրքում, որը Դեյվիդ Լինչը համարում է իր «Գեղարվեստական աստվածաշունչը»[9]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մանթոյով կինը, 1898 Բրուկլինի թանգարան
-
Պարուհին, 1910
-
Հոլանդացի աղջիկը, 1910
-
Նկար շարժի մեջ, 1913
-
Տամ Գեն, 1914 Օլբրայթ-Նոքս պատկերասրահ
-
"Էնդիա Սմիթը ճապոնական հագուստով", 1915, Ինդիանապոլսի Գեղարվեստի թանգարան
-
Ֆեյ Բեյինտերի նկարը, 1918
-
Մաթա Մոանա, 1920
Գրականություն
խմբագրել- Роберт Генри. Дух искусства. Филадельфия, 1923. ISBN 0-06-430138-9 (վերահրատարկվել է 1984)
- Валери Энн Лидс. Мои люди: Портреты Роберта Генри. Орландo, 1994. ISBN 1-880699-03-6
- Валери Энн Лидс. Роберт Генри: Дух в живописи. Нью-Йорк, 2005. ISBN 1-931717-15-X
- Уильям Иннес Гомер. Роберт Генри и его творчество. Итхака, 1969. ISBN 0-87817-326-9 (վերահրատարակվել է 1988)
- Джессика Ф. Николь. Очарование побережием озера Мэн: Роберт Генри и его творчество, 1903—1918. Портленд, 1995. ISBN 0-916857-07-7
- Беннард Б. Перлман. Роберт Генри: Жизнь и творчество. «Dover Publications», 1991. ISBN 0-486-26722-9
- Валери Энн Лидс. Роберт Генри в Санта-Фе. Нью-Йорк, 1998. ISBN 0-935037-83-7
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://mix-n-match.toolforge.org/#/entry/115946193
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Henri (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Robert Henri — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school
- ↑ Perlman, Bennard B., Robert Henri: His Life and Art, page 1. Dover, 1991.
- ↑ Линч Д. Интервью: Беседы с Крисом Родли. Пер. с англ. Т. Алешичевой, Т. Деткиной, А. Лежениной. — СПб.: Издательская Группа «Азбука-классика», 2009. Стр. 29.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հենրի» հոդվածին։ |