Ռոբինսոն Ստևենեն

ֆրանսիացի դերասան

Ռոբինսոն Ստևենեն (ֆր.՝ Robinson Stévenin; մարտի 1, 1981(1981-03-01)[1][2], Լոն-լե-Սոնիե), ֆրանսիացի դերասան, «Խենթ պատմություն» ֆիլմում հանդես է եկել Սողոմոն Թեհլիրյանի դերում։

Ռոբինսոն Ստևենեն
Ծննդյան թիվ՝մարտի 1, 1981(1981-03-01)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր՝Լոն-լե-Սոնիե
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կրկնօրինակող և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0836682

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1981 թվականի մարտի 1-ին Լոն-Լե-Սոնյեում։ Նրա հայրը՝ Ժան-Ֆրանսուա Ստևենենը, հայտնի դերասան է։

1986 թվականին՝ 5 տարեկան հասակում, իր առաջին դերն է խաղացել հոր «Կրկնակի պարոնայք» կարճամետրաժ ֆիլմում, իսկ երեք տարի անց նկարահանվել է մեկ այլ «L’hydrolution» կարճամետրաժ ֆիլմում։

11 տարեկանում՝ 1992 թվականին, նա սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և նաև իր եղբոր՝ Սագամորի հետ խաղացել է «Երեխաների ընդվզումը» ֆիլմում, որի համար Փարիզի կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասան» մրցանակը։ Ռոբինսոնը նաև գլխավոր դեր է խաղացել «Un ballon dans la tête» հեռուստաֆիլմում։

1999 թվականին նա առաջին գլխավոր դերն է խաղացել «Հիմար ծանոթություններ» ֆիլմում, որի համար «Սեզար» մրցանակի է առաջադրվել «Ամենահեռանկարային դերասան» անվանակարգում։ Նկարահանումների ժամանակ Ռոբինսոնը ծանոթացել է Լու Դուայոնի հետ, որի հետ հանդիպել է մինչև 2001 թվականը։

2002 թվականին Ստևենենն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես «Ամենախոստումնալից դերասան» «Վատ վարվելակերպ» ֆիլմում իր դերի համար։ Նույն թվականին փոքր դեր է խաղացել «Երկու» ֆիլմում։ Չնայած ամերիկացի քննադատները նրան անվանել են «ֆրանսիական Մարլոն Բրանդո» մականունով[3], նա չի ստացել Կոմս Օդոյի դերն անգլիական «Վիկինգներ» սերիալում անգլերենի վատ իմացության պատճառով[4]։

Երեք տարվա բացակայությունից հետո՝ 2006 թվականին, խաղացել է «Իմ գնդապետը» ֆիլմում։ Հաջորդ տարի խաղացել է «Նախորդ գիշերվա երազը» ֆիլմում։ Նաև հանդես է եկել «Ագաթա Քրիստիի խորհրդավոր սպանությունները» հեռուստասերիալի երկրորդ դրվագում։

2009 թվականին Ռոբեր Կետիկյանը հրավիրել է Ստևենենին նկարահանվել իր «Հանցագործների բանակ» ֆիլմում, իսկ 2015 թվականին՝ «Խենթ պատմություն» ֆիլմում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարեթիվ Բնօրինակ անվանում Դեր
1989 L'hydrolution Տղա
1991 Ils n'avaient pas rendez-vous Թոմաս
1992 La Crise Բորինի որդի
La révolte des enfants Ռեյս Մոթ
Un ballon dans la tête Փոքրիկ
1993 Lucas Լուկաս
L'instit Գիյոմ
1994 Stop Դեռահաս
L'amour est un jeu d'enfant Բենջամին Անչելոտ
Le fils du cordonnier Պիեր
1996 Le bel été 1914 Գաբրիել
1997 La femme du pêcheur Վինսենթ
1998 La petite graine
1999 Bad Company Լաուրենտ
2001 Mauvais genres Բո
2002 Two Հեծանվորդ
Mischka Ձեռնաշղթաներով տղա
2003 His Brother Մանուել
Փոքրիկ Լիլին Ջուլիեն Մարսո
2006 The Colonel Լեյտենանտ Գայ Ռոսսի
Transe
C'est beau une ville la nuit Պաուլո
2007 Actrices Ժուլիեն
Bluesbreaker Ռենե
2008 Sur ta joue ennemie Ժուլիեն
2009 The Army of Crime Մարսել Ռաջման
L'école du pouvoir Աբել Կամանսկի
Les Petits Meurtres d'Agatha Christie Ժան
Au siècle de Maupassant Էնթոնի
2010 Io sono con te Սապիենտ
Les amants naufragés Սթան Միրկին
Les vivants et les morts Ռուդի
2011 The Snows of Kilimanjaro Լիազոր
Le secret de l'enfant-fourmi Դիդիե Ջերմայն
2012 Of Snails and Men Օլիվիեր
Hénaut président Ալեքսանդր
Les pirogues des hautes terres Պիեր Մարի
2013 Le renard jaune Փիլ
Le silence des églises Գաբրիել Գոֆին
2015 Անտոն Չեխով (ֆիլմ) Կոլիա Չեխով
Խենթ պատմություն (ֆիլմ) Սողոմոն Թեհլիրյան
Les brigands Ֆրանց
Une mère en trop Լեյտենանտ Սեգուրա
Neuf jours en hiver Աուրելիեն
2016 Fui banquero Օլիվիեր Բորեգարդ
Des racines Պիերո
Glacé : The Frozen Dead Ռաֆայել Դելոնեյ
2017 La Mante Ալեքս Քրոզեթ
2018 Krieg der Träume Մարսել Ժամե

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Ռոբինսոն Ստևենեն (անգլ.) Internet Movie Database կայքում
  4. «Robinson Stévenin: "Deux ans et demi sans que je décroche un rôle"». Télé 7 jours (ֆրանսերեն). Purepeople.com. 2015 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինսոն Ստևենեն» հոդվածին։