Ռոբին վան Պերսի
Ռոբին վան Պերսի (հոլ.՝ Robin van Persie, օգոստոսի 6, 1983[1][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4]), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող, խաղում է թուրքական «Ֆեներբահչե» ակումբում և Նիդերլանդների ազգային հավաքականում։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Անգլիայի մայրաքաղաքի «Արսենալ» ակումբում՝ դառնալով նրա լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Հաջողությամբ հանդես է գալիս նաև Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականում։
Ռոբին վան Պերսի հոլ.՝ Robin van Persie | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Robin van Persie | ||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն |
ՌՎՊ, Կոբրա, Կապիտան Վանտաստիկա (Captain Vantastic) | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 6, 1983 (41 տարեկան) | ||
Ծննդավայր |
Ռոտերդամ, ![]() | ||
Հասակ | 183 սմ | ||
Քաշ | 71 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 20 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997–1998 1998–2001 |
![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2001 - 2004 2004 - 2012 2012 - 2015 2015 - 2018 2018 - 2019 |
![]() ![]() ![]() ![]() ![]() |
61 (14) 194 (96) 86 (48) 57 (25) 37 (21) | |
Ազգային հավաքական | |||
2000—2001 2001—2002 2002—2005 2005 – 2017 |
![]() ![]() ![]() ![]() |
14 (8) 11 (3) 6 (1) 102 (50) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կենսագրություն
խմբագրելՎան Պերսին ֆուտբոլային կարիերան սկսել է 5 տարեկանում՝ հոլանդական «Էքսելսիոր» ակումբի երիտասարդական կազմում և հեռացել է 15 տարեկանում՝ մարզչի և իր մոր միջև եղած հարաբերությունների պատճառով։ Այդ պատճառով 1998-ին տեղափոխվել է «Ֆեյենորդ»։ Նա արագորեն համալրել է հիմնական թիմի կազմը՝ թիմի հիմնական կազմի խաղացողների վնասվածքների պատճառով։ Իր նորամուտը տոնել է ընդամենը 17 տարեկանում՝ 2001/02 մրցաշրջանում խաղալով ընդհանուր 15 անգամ։ Ռոբին վան Պերսին արժանացել է 2001/02 մրցաշրջանի Հոլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը։ 2003/04 մրցաշրջանի վերջում Ռոբին վան Պերսին տեղափոխվել է «Արսենալ»։ Այդ ժամանակ նրան շատ քչերն էին ճանաչում։ «Արսենալի» կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում, երբ կանոնիրները հաղթեցին մանկունիացիներին 1։ 0 հաշվով։ Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2005-ի սեպտեմբերին։ 2005-ի հունիսի 4-ին առաջին հանդիպումն է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում[5]։
Անձնական կյանք
խմբագրելԸնտանիք
խմբագրելՌոբինի մայրը՝ Խոսե Ռասը, նկարչուհի է և ոսկեգործ[6]։ Հայրը՝ Բոբը, քանդակագործ է։ Ծնողների ամուսնալուծությունից հետո Ռոբինն ապրել է հոր հետ։ Դպրոցում հայտնի է եղել որպես կռվարար, մեկ անգամ չէ, որ հեռացվել դպրոցից[6]։ Մայրական գծով պապը՝ Վիմ Ռասը, անցյալում մարմնամարզիկ է եղել[7]։ Մանուկ տարիներին Ռոբինը երազում էր ծնողների գործը շարունակել, սակայն հետո ընտրեց սորտային կարիերան[8]։
2004 թվականի մարտի 31-ին Ռոբինն ամուսնացել է մորկյան ծագում ունեցող իր վաղեմի ընկերուհու՝ Բուհրայի հետ։ Զույգն ունի երկու երեխա. որդին՝ Շաքիլը, ծնվել է 2006 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ դուստրը՝ Լայլան, ծնվել է 2009 թվականին[9]։
Շաքիլը 2017 թվականից հանդես է գալիս Ֆեյենորդի պատանեկան հավաքականում։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային կարիերա
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[10] | Եվրագավաթներ[11] | Այլ[12] | Ընդհանուր | Ընկերական հանդիպումներ |
Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Ֆեյենորդ | 2001/2002 | 10 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 17 | 0 | 1 | 0 | 18 | 0 |
2002/2003 | 23 | 8 | 3 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 15 | 6 | 7 | 34 | 22 | |
2003/2004 | 28 | 6 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 33 | 6 | 13 | 6 | 46 | 12 | |
Ընդհանուր | 61 | 14 | 5 | 7 | 12 | 0 | 0 | 0 | 78 | 21 | 20 | 13 | 98 | 34 | |
Արսենալ | 2004/2005 | 26 | 5 | 8 | 4 | 6 | 1 | 1 | 0 | 41 | 10 | 6 | 3 | 47 | 13 |
2005/2006 | 24 | 5 | 6 | 4 | 7 | 2 | 1 | 0 | 38 | 11 | 0 | 0 | 38 | 11 | |
2006/2007 | 22 | 11 | 1 | 0 | 8 | 2 | 0 | 0 | 31 | 13 | 2 | 3 | 33 | 16 | |
2007/2008 | 15 | 7 | 1 | 0 | 7 | 2 | 0 | 0 | 23 | 9 | 7 | 4 | 30 | 13 | |
2008/2009 | 28 | 11 | 6 | 4 | 10 | 5 | 0 | 0 | 44 | 20 | 3 | 0 | 47 | 20 | |
2009/2010 | 16 | 9 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 20 | 10 | 5 | 3 | 25 | 13 | |
2010/2011 | 25 | 18 | 5 | 2 | 3 | 2 | 0 | 0 | 33 | 22 | 0 | 0 | 33 | 22 | |
2011/2012 | 38 | 30 | 2 | 2 | 8 | 5 | 0 | 0 | 48 | 37 | 6 | 3 | 54 | 40 | |
2012/2013 | - | - | - | - | - | - | - | - | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | |
Ընդհանուր | 194 | 96 | 29 | 16 | 53 | 20 | 2 | 0 | 278 | 132 | 30 | 16 | 308 | 148 | |
Մանչեսթեր Յունայթեդ | 2012/2013 | 38 | 26 | 4 | 1 | 6 | 3 | 0 | 0 | 48 | 30 | 0 | 0 | 48 | 30 |
2013/2014 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 4 | 1 | |
Ընդհանուր | 38 | 26 | 4 | 1 | 6 | 3 | 0 | 0 | 48 | 30 | 4 | 1 | 52 | 31 | |
Ամբողջ կարիերայում | 293 | 136 | 38 | 24 | 71 | 23 | 2 | 0 | 404 | 183 | 54 | 30 | 458 | 213 |
Հավաքականում ելույթները
խմբագրելՀավաքական | Տարի | ՖԱԱ-ի ընտրական փուլ | ՖԱԱ-ի եզրափակիչ փուլ | ԵԱ ընտրական փուլ | ԵԱ եզրափակիչ փուլ | Ընկերական հանդիպումներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Նիդերլանդներ | 2005 | 6 | 1 | - | - | - | - | - | - | 1 | 0 | 7 | 1 |
2006 | - | - | 4 | 1 | 4 | 4 | - | - | 4 | 1 | 12 | 6 | |
2007 | - | - | - | - | 3 | 0 | - | - | 1 | 0 | 4 | 0 | |
2008 | 2 | 0 | - | - | - | - | 4 | 2 | 4 | 3 | 10 | 5 | |
2009 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 4 | 1 | 8 | 2 | |
2010 | - | - | 7 | 1 | 0 | 0 | - | - | 4 | 4 | 11 | 5 | |
2011 | - | - | - | - | 6 | 6 | - | - | 3 | 0 | 9 | 6 | |
2012 | 3 | 2 | - | - | - | - | 3 | 1 | 4 | 3 | 10 | 6 | |
2013 | 2 | 3 | - | - | - | - | - | - | 3 | 1 | 5 | 4 | |
Ամբողջ կարիերայում | 17 | 7 | 11 | 2 | 13 | 10 | 7 | 3 | 28 | 13 | 76 | 35 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Jump up to: 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #1014475465 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Ռոբին վան Պերսիի կենսագրությունը fc-arsenal.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Jump up to: 6,0 6,1 Post. «UK News, World News and Opinion». The Times. Արխիվացված է օրիգինալից 2011-08-05-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Van Persijev gol? Ma to može i njegov deda (FOTO) (սերբ.)
- ↑ Lawton, Matt (2009 թ․ փետրվարի 6). «The Saturday Interview: Robin van Persie – the artist who draws the best out of Arsenal». Mail Online.
- ↑ Իրինա Ֆազլիախմետովա (5 февраля 2012). «Ռոբին վան Պերսիի անձնական կյանքը. հերոս-կռվարար». Pinkfootball.ru. Վերցված է 2012 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Նիդերլանդների գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ։
- ↑ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
- ↑ Ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթ։
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի պաշտոնական կայքը (անգլ.)
- Ռոբին վան Պերսիի Ֆեյսբուքում
- Ռոբին վան Պերսիի Թվիթթերում
- Վան Պերսիի վիճակագրությունը Նիդերլանդների ազգային հավաքականում (նիդեր.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստը worldfootball.net կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբին վան Պերսի» հոդվածին։ |