Ռոդրիգո Էռնանդես

իսպանացի ֆուտբոլիստ

Ռոդրիգո Էռնանդես Կասկանտե (իսպ.՝ Rodrigo Hernández Cascante, հունիսի 22, 1996(1996-06-22), Մադրիդ, Իսպանիա), առավել հայտնի որպես Ռոդրի կամ Ռոդրիգո, իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[1]։ France Football-ի վարկածով 2024 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր[2]։

Ռոդրիգո Էռնանդես
Rodrigo Hernández
Ռոդրին Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Rodrigo Hernández Cascante
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1996(1996-06-22) (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 16
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Ռայո Մախադահոնդա
2007-2013 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2013-2015 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ B 41 (2)
2015-2018 Իսպանիա Վիլյառեալ 63 (1)
2018-2019 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 34 (3)
2019-ներկա Անգլիա Մանչեսթեր Սիթի 18 (2)
Ազգային հավաքական
2012 Իսպանիա Իսպանիա Մ16 2 (0)
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 8 (0)
2017 Իսպանիա Իսպանիա Մ21 6 (1)
2018-ներկա Իսպանիա Իսպանիա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Վիլյառեալ

խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Ռոդրին սկսել է Ատլետիկո Մադրիդում, սակայն 2013 թվականին նա հեռացվեց Ատլետիկոյի ակադեմիայից թույլ ֆիզիկական տվյալների պատճառով, ինչից հետո իսպանացին միացավ Վիլյառեալին[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ռոդրին նշեց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Իսպանիայի գավաթի Հուեսկայի դեմ խաղում[5]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2016 թվականի ապրիլի 17-ին՝ փոխարինելով Դենիս Սուարեսին Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Անկարասպորի դեմ խաղում[7]։

2017-18 մրցաշրջանում Ռոդրին դարձավ Վիլյառեալի հիմնական թիմի խաղացող։ 2017 թվականի դեկտեմբերի 4-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[8][9]։ Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2018 թվականի փետրվարի 18-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[10]։ Վիլյառեալի առաջին թիմի կազմում Ռոդրին անցկացրեց 84 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ատլետիկո Մադրիդ

խմբագրել

2018 թվականի մայիսի 24-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Ատլետիկո Մադրիդի հետ[11][12]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո և ևս 5 միլիոն բոնուսների տեսքով[13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 15-ին՝ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[15]՝ օգնելով իր նոր թիմին հաղթել ավելացված ժամանակում և նվաճելով իր առաջին գավաթը ակումբային մակարդակում[16][17][18]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Ռոդրին անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մոնակոյի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը Ատլետիկոյի կազմում խփեց նոյեմբերի 10-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[20]։ 2019 թվականի մայիսի 18-ին իսպանացին գոլ խփեց Լևանտեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[21]։ Ատլետիկո Մադրիդի կազմում Ռոդրին անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մանչեսթեր Սիթի

խմբագրել

2019 թվականի հուլիսի 3-ին Ռոդրին 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[22][23][24]։ Ակումբը ակտիվացրեց նրա հրաժարագինը՝ տրանսֆերի համար վճարելով 62.8 միլիոն ֆունտ ստերլինգ[25][26][27]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Ռոդրին ներկայացրել է Իսպանիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 19 հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[28]՝ մասնակցելով թիմի բոլոր 5 հանդիպումներին[29] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[30]։ 2017 թվականին Ռոդրին Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[31], սակայն Իսպանիան եզրափակչում 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[32][33]։

Իսպանիայի ազգային հավաքական Ռոդրին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտի 16-ին՝ Գերմանիայի և Արգենտինայի դեմ ընկերական խաղերի համար[34][35][36]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Տիագո Ալկանտարային Գերմանիայի դեմ խաղում[37]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[38]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլյառեալ 2015–16 Լա Լիգա 3 0 3 0 0 0 6 0
2016–17 23 0 4 0 4 1 31 1
2017–18 37 1 4 0 6 0 47 1
Ընդհանուր 63 1 11 0 10 1 0 0 84 2
Ատլետիկո Մադրիդ 2018–19 Լա Լիգա 34 3 4 0 8 0 1 0 47 3
Մանչեսթեր Սիթի 2019–20 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 97 4 15 0 18 1 1 0 131 5

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի հուլիսի 21-ի դրությամբ[38]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 4 0
2019 3 0
Ընդհանուր 7 0

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ատլետիկո Մադրիդ

Միջազգային

խմբագրել
Իսպանիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2015[28]

Անհատական

խմբագրել
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015[30]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Spain - Rodri Hernández - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  2. Meade, Samuel (2024-10-28). «Rodri wins Ballon d'Or and ends 64-year wait amid shameful Real Madrid boycott». The Mirror (անգլերեն). Վերցված է 2024-10-28-ին.
  3. «El Busquets que se le escapó al Atlético VS. el nuevo 'kaiser' rojiblanco». Mundo Deportivo. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  4. User, Super. «Web oficial del Villarreal CF - Rodri, el apagafuegos del Juvenil». www.villarrealcf.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  5. «Villarreal CF - SD Huesca, Dec 17, 2015 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  6. «Rayo Vallecano - Villarreal CF, Apr 17, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  7. «Villarreal CF - Osmanlispor FK, Nov 3, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  8. Segovia, Fran. «Web oficial del Villarreal CF - El Villarreal CF renueva a Barbosa y Rodrigo». www.villarrealcf.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  9. «Rodrigo and Barbosa extend their contracts». Villarreal USA. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  10. «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Feb 18, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  11. AS, Diario (2018 թ․ մայիսի 24). «Official: Rodri signs for Atlético Madrid». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  12. «Transfer news: Rodri completes Atletico Madrid move from Villarreal | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  13. «OFFICIAL: Rodrigo Hernández signs for Atlético Madrid». Into the Calderon. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  14. «Transfer Market: Atletico Madrid make the signing of Rodri official - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  15. «Real Madrid - Atlético Madrid, Aug 15, 2018 - UEFA Super Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  16. 16,0 16,1 UEFA.com. «Real Madrid-Atlético - UEFA Super Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  17. sport, Guardian (2018 թ․ օգոստոսի 15). «Diego Costa double helps Atlético beat Real Madrid 4-2 in Uefa Super Cup». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  18. «Atletico beat rivals Real Madrid to win Uefa Super Cup». Evening Standard (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  19. «AS Monaco - Atlético Madrid, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  20. «Atlético Madrid - Athletic Bilbao, Nov 10, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  21. «Levante UD - Atlético Madrid, May 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  22. «City complete Rodri deal». MCFC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  23. «Official: Rodri joins Manchester City from Atletico Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  24. Simpson, Christopher. «Manchester City Sign Atletico Madrid Midfielder Rodri on 5-Year Contract». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  25. «Rodri: Manchester City pay £62.8m release clause for Atletico Madrid's Spain midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  26. Wilson, Paul; Jackson, Jamie (2019 թ․ հուլիսի 4). «City's new £62.8m signing Rodri says Manchester may be getting 'more blue'». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  27. «Manchester City sign Rodri from Atletico Madrid in £62m deal». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  28. 28,0 28,1 UEFA.com. «Under-19 - Spain in seventh heaven with Greece triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  29. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  30. 30,0 30,1 uefa.com (2015 թ․ հուլիսի 20). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  31. uefa.com. «Under-21 2017 - History - Spain – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  32. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  33. uefa.com. «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  34. «Spain squad 2018 for Argentina Germany friendlies- No Morata, Sergio Roberto in Spanish roster». Soccer Blog|Football News, Reviews, Quizzes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  35. AP. «Morata out, Costa in Spain squad to face Germany, Argentina». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
  36. Torres, Diego (2018 թ․ մարտի 16). «Parejo, Marcos Alonso y Rodri, novedades en la lista de la selección española». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  37. «Germany - Spain, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  38. 38,0 38,1 «Rodri». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Էռնանդես» հոդվածին։