Ռոմանոս Սետեֆճյան
Ռոմանոս Կարապետի Սետեֆճյան, (նոյեմբերի 30, 1837, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 12 (25), 1905[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դերասան, դրամատուրգ։
Ռոմանոս Սետեֆճյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1837 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 12 (25), 1905[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] |
Կենսագրություն
խմբագրելՌոմանոս Սետեֆճյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1861 թվականից աշխատել է «Արևելյան» թատրոնում նախ որպես դերասան, ապա հուշարար։ Հետագայում զբաղվել է դրամատուրգիայով։ Հեղինակ է «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» (բեմականացումը 1867 թվականին, Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցի կապակցությամբ, որ և դարձել է «Արևելյան թատրոն»-ի փակվելու պատճառ), «Հայկ դյուցազն», «Կործանումն Ռուբինյաց հարստության» պատմական ողբերգությունների, «Արշավանք», «Անգութ Զարուհի» և այլ պիեսների, որոնցում շոշափել է ժամանակի հասարակական-քաղաքական և կենսական հուզող հարցեր։ Բոլոր պիեսները բեմադրվել են Կոստանդնուպոլիսի հայ թատրոններում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 329)։ |