Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու)
«Ռոտշիլդյան» (ռուս.՝ Ротшильдовское), ոսկերչական ձու, որը պատրաստել է վարպետ-ոսկերիչ Միխայիլ Պերխինը[2] Կարլ Ֆաբերժեի ղեկավարությամբ 1902 թվականին[3][4]։ 1905 թվականին[5] Բեատրիսա Էֆրուսին (1864-1934) ձուն նվիրում է կրտսեր եղբորը՝ բարոն Էդուարդ Ռիտշիլդին[3] (1868-1949)՝ որպես նշանադրության ընծա. Էդուարդը պսակվել էր Ժերմենա Հալֆենի հետ[6]։ Երկար ժամանակ ձվի մասին պատմությունը լռում էր. այն չէր ցուցադրվում, չէր վաճառվում և համարվում էր Ռոտշիլդների ընտանեկան սեփականությունը։ 2007 թվականին Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանից ձուն գնում է Ալեքսանդր Իվանովը 18,5 միլիոն ամերիկյան դոլարով[7]։ Պահվել է «Ռուսական ազգային թանգարան» մասնավոր թանգարանում (տնօրեն՝ Ալեքսանդր Իվանով)։ Հետո ցուցադրվել է Բադեն-Բադենի Ֆաբերժեի թանգարանում[8]։ 2014 թվականին այս ձուն ընծայել են Էրմիտաժին։
Ռոտշիլդյան | |
---|---|
Ստեղծման թնական | 1902 |
Պատվիրատու | Béatrice Ephrussi de Rothschild? |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդր Իվանով, Ռոտշիլդներ (տոհմ), Պետական Էրմիտաժ և Germaine de Rothschild? |
Հավաքածու | Պետական Էրմիտաժ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի[1], արծնապակի և ալմաստ |
Բարձրություն | 27 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[9] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Դիզայն
խմբագրել«Ռոտշիլդյան» ոսկերչական ձուն գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է 1900 թվականին ստեղծված կայսերական «Աքաղաղ» ձու-ժամացույցը։
Ձու-ժամացույցը պատրաստված է ոսկուց։ Զարդարված է ադամանդներով, թափանցիկ բաց վարդագույն և սպիտակ էմալով, պլատինով, եզրազարդերը՝ մարգարտապատ են։ Թվացույցը երիզված է մարգարտե օղակով։ Ձվի գագաթը պատրաստված է գունավոր ոսկուց։
Անակնկալ
խմբագրել«Ռոտշիլդյան» ոսկերչական ձվի գագաթը զարդանախշերով է ծածկված, որի տակ թաքցված է ձվի անակնկալը՝ մեխանիկական էմալապատ ադամանդակուռ ոսկե աքաղաղը[9]։ Յուրաքանչյուր նոր ժամին ձվի գագաթի կափարիչը բացվում է և դուրս է գալիս աքաղաղը, որը չորս անգամ թափահարում է թևերը, երեք անգամ գլուխն է բարձրացնում ու իջեցնում, բացում է կտուցն ու երգում[6]։ Այս «համերգը» տևում է 15 վայրկյան[2], որից հետո հնչում է զանգը՝ ըստ տվյալ ժամի թվաքանակի։
Պատմություն
խմբագրելՁուն պատրաստվել է 1902 թվականին։ Այն Բեաթրիս Էֆրուսիան նվիրել է եղբորը 1905 թվականին։ Մինչև 2007 թվականը այն Ռոտշիլդների ընտանիքին է պատկանել։
2007 թվականին «Ռոտշիլդյան» ոսկերչական ձու-ժամացույցը Լոնդոնի Քրիստիս աճուրդի տանը հանվում է վաճառքի[10]։ Այն ձեռք է բերում Ալեքսանդր Իվանովը, որը 2014 թվականին նվիրում է հայրենիքին։ Այժմ ցուցադրության է ներկայացված Էրմիտաժում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 "The Rothschild Faberge egg " - Egg Shaped Clock which Belonged to Baron Edward Rothschild (1868—1949) — Hermitage Museum.
- ↑ 2,0 2,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (7). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 3,0 3,1 Gorbutovichwrote, 2016-05-04 17:30:00 Gorbutovich Gorbutovich 2016-05-04 17:30:00. «Как христосовались покупатели Фаберже. Часть 2». gorbutovich.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Яйцо Ротшильда 1902». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Etoday». Яйцо Фаберже продано за рекордную сумму в Лондоне. etoday.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 10». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 «Ротшильдовское - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոտշիլդյան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |