Ռուբեն Գյանջեցյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գյանջեցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Մկրտչի Գյանջեցյան (օգոստոսի 30, 1885[1][2], Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 23, 1954[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ թերապևտ։ Պրոֆեսոր (1935), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941)։
Ծնվել է | օգոստոսի 30, 1885[1][2] |
---|---|
Ծննդավայր | Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1954[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1] և Մոնպելիեի համալսարան (1913)[1] |
Մասնագիտություն | թերապևտ |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1913 թվականին ավարտել է Մոնպելիեի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնում է հայրենիք, աշխատում Բաքվի նավթահանքերի հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքում, ապա՝ հակախոլերային լազարեթում։ Այնուհետև նշանակվում է Անդրկովկասի երկաթգծի հարավային տեղամասի առողջապահության բաժանմունքի վարիչ։ Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվում է Ալեքսանդրապոլի երկաթգծի հիվանդանոցը։ Գյանջեցյանը գլխավորում է նրա ներքին հիվանդությունների բաժանմունքը։ Հետագայում տեղափոխվելով Թիֆլիս՝ աշխատել է երկաթգծի հիվանդանոցի թոքախտային բաժանմունքում և դիսպանսերում՝ վարիչի պաշտոնով։ Մասնագիտական խոր պատրաստություն է ստանում Լենինգրադի հակաթոքախտային ինստիտուտում ու դիսպանսերում (1923-1924): Կրկին աշխատել է Բաքվի երկաթգծի հիվանդանոցում։ Այնուհետև նշանակվել է ԼՂԻՄ առողջապահության բաժնի վարիչ։ 1933-1935 եղել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետի թերապիայի, 1935-1954՝ հոսպիտալային թերապիայի ամբիոնների վարիչ։ 1938-1941 եղել է այդ ինստիտուտի գիտական և ուսումնական գծով տնօրենի տեղակալ, 1944-1945՝ տնօրեն։
Նրա գիտական աշխատությունները վերաբերվում են տուբերկուլոզի, մալարիայի, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին։
Ընտրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի 1-ին, 2-րդ, 3-րդ գումարման պատգամավոր, պարգևատևվել է Կարմիր աստղի շքանշանով ու շատ մեդալներով։ Նրա անունով է կոչվել Դիլիջանի առաջին առողջարանը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 64-66։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Գյանջեցյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 110)։ |