Ռուբեն Հակոբյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Սեդրակի Հակոբյան (հունվարի 2, 1900(1900-01-02), Սարդարապատ, Հայաստան - դեկտեմբերի 31, 1990(1990-12-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1960

Ռուբեն Հակոբյան
Ծնվել էհունվարի 2, 1900(1900-01-02)
ԾննդավայրՍարդարապատ, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 31, 1990(1990-12-31) (90 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1928)
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

1928 թվականին ավարտել է ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը։ 1930-1936 թվականներին եղել է Հայաստանի քաղաքների նախագծման պետական ինստիտուտի կոնստրուկտորական բաժնի վարիչ, 1930-1932 թվականներին՝ ՀԽՍՀ կառուցվածքների ԳՀԻ գիտքարտուղար, 1932-1937 թվականներին՝ տնօրեն։ Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1937-1990 թվականներին եղել է երկաթբետոնե կառուցվածքների ամբիոնի վարիչ, 1939 թվականից՝ դոցենտ։

Հակոբյանի նախագծերով Երևանի Թումանյան փողոցում 1930 թվականին կառուցվել է վարչական շենքը, որտեղ 1971-2005 թվականներին գործել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը։ Նրա նախաձեռնությամբ Հայաստանի շինարարության մեջ առաջին անգամ կիրառվել են թեթև բետոնն ու երկաթբետոնը։

Գիտական աշխատությունները նվիրված են տուֆի և պեմզայի թափոններից արհեստական շինաքարեր ստանալու, բետոնի, պեմզաբետոնի, տուֆերի և այլ շինանյութերի առանձնահատկություններին[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.