Ռութերֆորդ Բյորչարդ Հեյս (հնացած՝ Ռութերֆորդ Բիրչարդ Հայս[5], անգլ.՝ Rutherford Birchard Hayes, հոկտեմբերի 4, 1822(1822-10-04)[1][2][3][…], Delaware, Օհայո, ԱՄՆ[4] - հունվարի 17, 1893(1893-01-17)[1][2][3][…], Fremont, Օհայո, ԱՄՆ), ԱՄՆ 19-րդ նախագահը (1877 թվականի մարտի 4 - 1881 թվականի մարտի 4)։ Նախագահ է դարձել ընտրությունների արդյունքում, որոնք ԱՄՆ-ի պատմության մեջ համարվում են «ամենակեղտոտներից» մեկը։

Ռութերֆորդ Բ. Հեյս
անգլ.՝ Rutherford B. Hayes
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի իրավունքի դպրոց և Քենյոն քոլեջ
Մասնագիտություն՝ փաստաբան, սպա և պետական գործիչ
Դավանանք մեթոդիզմ և պրեսբիտերականներ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1822(1822-10-04)[1][2][3][…]
Ծննդավայր Delaware, Օհայո, ԱՄՆ[4]
Վախճանի օր հունվարի 17, 1893(1893-01-17)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայր Fremont, Օհայո, ԱՄՆ
Թաղված
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Rutherford Birchard Hayes
Հայր Ռադերֆորդ Հեյզ կրտսեր.
Մայր Սոֆիա Բիրչարդ[3]
Ամուսին Լյուսի Ուեբ Հեյզ
Զավակներ Վեբբ Հեյզ[3], Ռադերֆորդ Պ. Հեյզ, Բիրչարդ Օսթին Հեյզ[3], Ջոզեֆ Թոմփսոն Հեյզ[3], Ջորջ Կուկ Հեյզ[3], Ֆրենսիս Հեյզ[3], Սքոթ Ռասել Հեյզ[3] և Manning Force Hayes?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ տարիներ

խմբագրել

Հեյսը ծնվել է Օհայո նահանգի Դելավերե քաղաքում՝ Ռութերֆորդ Հեյսի և Սոֆիա Բյորչարդի ընտանիքում։ Հայրը մի ժամանակ Վերմոնտում խանութի սեփականատեր էր, այնուհետև 1817 թվականին տեղափոխվեց Օհայո, բայց որդու ծնվելուց 10 շաբաթ առաջ մահացավ։ Մայրն ինքնուրույն է մեծացրել Հեյսին և քրոջը՝ Ֆեննիին։ Սոֆիայի կրտսեր եղբայրը՝ Սարդիս Բյորչարդը, որոշ ժամանակ ապրել է նրանց հետ և մասամբ փոխարինել Ռութերֆորդի հորը[6]։

Քաղաքացիական պատերազմ

խմբագրել

Միության փլուզումից հետո Հեյսը որոշ ժամանակ տատանվում էր նախընտրության կողմն ընտրելու հարցում, սակայն Սամթեր ամրոցի գնդակոծությունից հետո որոշեց պաշտպանել Հյուսիսային կողմին։ Նա բանակին միացավ որպես շարքային, բայց արդեն 1861 թվականի ամռանը դարձավ մայոր 23-րդ օհայոյան զորագնդում։ Նույն զորագնդում շարքային էր նաև ապագա նախագահ Ուիլիամ Մաք-Քինլին[7]։ Զորագունդն ուղարկվեց Արևմտյան Վիրջինիա, որտեղ անցկացրեց աշունը, ձմեռը և 1862 թվականի ամառը։ 1861 թվականի նոյեմբերին Ռութերֆորդին շնորհեցին փոխգնդապետի կոչում։ Զորագունդն ուղարկվեց Ջոն Փոուփի զորքն ուժեղացնելու համար, բայց ուշացավ Բուլ-Ռանի երկրորդ ճակատամարտի ժամանակ։ Զորագունդը մասնակցել է Հարավային լեռների ճակատամարտին, որտեղ հարձակվել է Ֆոքսի կիրճում։ Հեյսը վիրավորվեց և այդ պատճառով բաց թողեց Էնտիտեմի ճակատամարտը։ Հոկտեմբերին նա դարձավ կանոնավոր բանակի գնդապետ և ստացավ ժամանակավոր բարձրացում՝ բրիգադի գեներալ։ Նրան հանձնարարեցին Կանավա դիվիզիայի առաջին բրիգադի հրամանատարությունը։ Ամբողջ 1863 թվականը բրիգադը մնաց Չարլսթոնի (Արևմտյան Վիրջինիա) մոտ և չմասնակցեց մարտական գործողություններին, բացի Ջոն Մորգանի հեծելազորների հետ փոքրիկ փոխհրաձգություններից[8]։

1876 թվականի նախագահական ընտրություններ

խմբագրել

1876 թվականին նախագահ Ուլիսես Գրանթի (նախկինում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, հայտնի հյուսիսաբնակ գեներալի) հանրապետական վարչակազմը առաջացրեց կոռուպցիոն սկանդալներ։ Մի քանի ավագ պաշտոնյա հանրապետականներ հեռացվեցին պաշտոնից։ Քաղաքացիական պատերազմից հետո առաջին անգամ հանրապետական կուսակցությունը, որը հաղթել էր և կարծես իշխանությունից ընդմիշտ հեռացրել հարավային ժողովրդավարներին, հեռանկար ուներ պարտվելու նախագահական ընտրություններում։

Հեյսը նշանավոր քաղաքական գործիչ կամ Թամանի հոլի առաջնորդ չէր, և ընտրություններից առաջ նրան քչերն էին ճանաչում։ Նրա թեկնածությունը 1876 թվականի հունիսի 15-ին Ցինցինատիում կայացած Հանրապետական կուսակցության կոնվենտում ընդունվեց միայն քվեարկության յոթերորդ փուլից հետո, քանի որ կուսակցությունների առաջնորդներ ճանաչված Ջեյմս Բլեյնը, Բենջամին Բրիսթոուն և Ռոսկո Կոնկլինգը կաշառակերության մեջ էին և մրցում էին իրար դեմ։

1876 թվականի նախագահական ընտրությունները հաղթեց Նյու-Յորք նահանգի նահանգապետ ժողովրդավար Սամուել Թիլդենը, որը դիմակազերծեց «Թվիդի կոռուպցիոն հրոսակախումբը»։ Նրա օգտին, բացառությամբ Նյու Յորքի, քվեարկել էր ամբողջ Հարավային ԱՄՆ-ն։ Հեյսը ճանաչեց մրցակցի հաղթանակը։

Սակայն ընտրությունները վերահսկող հանձնաժողովի՝ հանրապետական Գրանտի վարչությունը, դաշնային զորքերը բերեց Թիլդենի օգտին քվեարկած հարավային երեք նահանգներ՝ Հարավային Կարոլինա, Ֆլորիդա և Լուիզիանա։ Այդ նահանգներում և Օրեգոն նահանգում, որը նույնպես քվեարկել էր Թիլդենի օգտին, անցկացվեց ձայների վերահաշվարկ[9]։ Արդյունքում ընտրություններում արդեն հաղթեց Հեյսը։ Այդ նահանգների ընտրական հանձնաժողովների ղեկավարները ստորագրեցին և Վաշինգտոն ուղարկեցին երկուական հանրագումարային տեղեկագիր (իսկ Ֆլորիդա՝ ընդհանուր առմամբ երեք). սկզբում նոյեմբերյանը, որով հաղթել էր ընդդիմության ներկայացուցիչ Թիլդենը, իսկ հետագայում մյուսը, որի արդյունքում հաղթել էր իշխող կուսակցությունից Հեյսը։ 1877 թվականի փետրվարի 16-ին, բացառությամբ հարավային նահանգների, նախագահ Գրանտը զորքերը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ուղարկեց՝ պայմանավորված սկսված խռովություններով։

Դրանից հետո ԱՄՆ Սենատը 18-ժամ տևած նիստի արդյունքում 1877 թվականի մարտի 2-ին՝ առավոտյան ժամը 4:00-ին, մեկ ձայնի տարբերությամբ նախագահ հռչակեց Հեյսին, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին հայտարարեց քվեարկության արդյունքները՝ Հեյս՝ 137 ձայն, Թիլդեն՝ 88 ձայն։ Փետրվարից մինչև մարտի սկիզբը երկիրը կանգնած էր նոր քաղաքացիական պատերազմի շեմին․ Հյուսիսը (հանրապետականներ) դեմ էր Հարավին (ժողովրդավարներին)։ Հանրահայտ դարձավ «Թիլդեն կամ արյուն» կարգախոսը։

Նախագահական ընտրություններում մեկ ձայնի առավելությամբ Հեյսի հաղթանակը, որը կասկածներ է առաջացրել ընտրությունների ճշգրտության և չորս նահանգում ձայների հաշվարկի հետ կապված, ամենաանարդարն է համարվում ԱՄՆ նախագահական ընտրությունների պատմության մեջ։

Մարտի 3-ին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հեյսի նախագահության որոշմանը հաջորդած օրը, «Նյու Յորք Սան» թերթը Աբրահամ Լինքոլնի սպանությունից հետո առաջին անգամ գլխավոր էջում սգո շրջանակ տեղադրեց ամերիկյան ժողովրդավարության վերաբերյալ։

Հեյսի երդմնակալությունը տեղի է ունեցել Կապիտոլիումում՝ ԱՄՆ դաշնային զորքերի շրջապատմամբ։

Նախագահություն

խմբագրել

1877 թվականի մարտին ստանձնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը՝ Հեյսն իր քաղաքական ծրագրում առաջ քաշեց հյուսիսային և հարավային նահանգների վերջնական հաշտեցման, մետաղական արժույթի վերականգնման և վարչակազմում կաշառքի վերացման գաղափարները։ Թեպետ նրան չհաջողվեց արմատախիլ անել կաշառակերությունը, սակայն, չնայած թղթադրամների կողմնակիցների ուժեղ դիմադրությանը, նա ընդունեց մետաղական արժույթի մասին օրենք։

Պարագվայի վարչությունը՝ Պրեսիդենտե-Աեսը, կոչվում է Հեյսի անունով։ Պարագվայի պատերազմից հետո Արգենտինան Պարագվային ներկայացրեց տարածքային պահանջներ, որոնց մի մասը բավարարվեց, սակայն հողատարածքի մի մասի (Վերդե գետի և Պիլկոմայո գետի գլխավոր ճյուղի միջը) սեփականության իրավունքի շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց։ Արդյունքում հարցը տեղափոխվեց միջնորդական դատարան։ Դատավարությունը վարում էր ԱՄՆ նախագահ Ռութերֆորդ Հեյսը, որը վեճը լուծեց՝ հօգուտ Պարագվայի։

Գրականության մեջ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Ռութերֆորդ Բ. Հեյս՝ հոդվածը Энциклопедии Кольера
  • «Гайс, Рутерфорд Бирчард». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութերֆորդ Բ. Հեյս» հոդվածին։

.