Ռութ Բեյդեր Գինզբուրգ
Ռութ Բեյդեր Գինզբուրգ (/ˈbeɪdər ˈɡɪnzbɜːrɡ/, ծննդյան անունը՝ Ջոան Ռութ Բեյդեր, հայտնի է նաև անվան սկզբնատառերով՝ RBG, մարտի 15, 1933[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 18, 2020[4][5], Վաշինգտոն, ԱՄՆ[4])[18], ամերիկացի իրավաբան, որը 1993 թվականից մինչև իր մահը՝ 2020 թվականը, ծառայել է որպես Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի անդամ։ Դատարանի կազմում նրան առաջադրել է նախագահ Բիլ Քլինթոնը։ Ընդգրկված է եղել դատարանի լիբերալ թևում։ Սանդրա Դեյ Օ'Քոննորից հետո Գինզբուրգը երկրորդ կինն է, ով ծառայել է ԱՄՆ Գերագույն դատարանում։ Դատարանում պաշտոնավարման ընթացքում Գինզբուրգը համարվել է մեծամասնության կարծիքների հեղինակ, այդ թվում ՝ «ԱՄՆ-ն ընդդեմ Վիրջինիայի» (1996), «Օլմստեդն ընդդեմ L.C.-ի» (1999) և Friends of the Earth, Inc. v. Laidlaw Environmental Services, Inc.(2000):
Ռութ Բեյդեր Գինզբուրգ անգլ.՝ Ruth Bader Ginsburg | |
![]() | |
Կրթություն՝ | Կոռնելի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | դատավոր, փաստաբան և իրավաբան |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | մարտի 15, 1933[1][2] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Վախճանի օր | սեպտեմբերի 18, 2020[4][5] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Թաղված | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joan Ruth Bader |
Ամուսին | Martin D. Ginsburg? |
Զավակներ | Ջեյն Գինզբուրգ և James Steven Ginsburg? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
2006 թվականին՝ Օ'Քոննորի թոշակի անցնելուց հետո և մինչև 2009 թվականին Սոնյա Սոտոմայորի դատարանի կազմին միանալը եղել է Գերագույն դատարանի միակ կին դատավորը։ Այդ շրջանում Գինզբուրգն աչքի է ընկել իր այլախոհությամբ, որին անդրադարձել են իրավական դիտորդները և ժողովրդական մշակույթը։
Գինզբուրգը ծնվել և մեծացել է Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա ավագ քույրը մահացել է, երբ նա երեխա էր, իսկ մայրը մահացել է Գինզբուրգի միջնակարգ դպրոցն ավարտելուց առաջ։ Այնուհետև Գինզբուրգը Կորնելի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, ամուսնացել է Մարտին Դ. Գինզբուրգի հետ, մայրացել, նախքան Հարվարդի իրավաբանական դպրոց ընդունվելը, որտեղ եղել է ուսանող սակավաթիվ կանանցից մեկը։ Գինզբուրգը տեղափոխվել է Կոլումբիայի իրավաբանական դպրոց, որն ավարտել է՝ լինելով առաջիններից մեկը։ Իրավաբանական դպրոցից հետո Գինզբուրգն ընդունվել է ակադեմիա։ Քաղաքացիական դատավարություն է դասավանդել Ռաթգերսի և Կոլումբիայի իրավաբանական դպրոցներում՝ լինելով այդ ոլորտի սակավաթիվ կանանցից մեկը։
Գինզբուրգն իր կարիերայի զգալի մասն իրականացրել է որպես գենդերային հավասարության և կանանց իրավունքների խթանման փաստաբան՝ Գերագույն դատարանում շահելով բազմաթիվ փաստարկներ։ Ամերիկայի քաղաքացիական ազատությունների միությունում եղել է կամավոր փաստաբան, 1970-ական թվականներին անդամակցել է նրա տնօրենների խորհրդին և եղել գլխավոր խորհրդականներից մեկը։ 1980 թվականին նախագահ Ջիմի Քարթերը նրան նշանակել ԱՄՆ Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանում, որտեղ նա պաշտոնավարել է մինչև Գերագույն դատարանում նշանակվելը։ Գինզբուրգը ամերիկյան ժողովրդական մշակույթում ուշադրության է արժանաել իր կրակոտ լիբերալ այլակարծությունների և հրաժարականը մերժելու համար, ինչը հանգեցրել է նրա «The Notorious R.B.G.» որակմանը՝ ռեփեր The Notorious B.I.G.-ի անունով պիեսին[19]։
Գինզբուրգը մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի մետաստազ բարդություններից, 87 տարեկան հասակում[20][21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Hart J. S. Ruth Bader Ginsburg: a life — 1 — 2018. — P. 3.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87 — NPR, 2020.
- ↑ 5,0 5,1 5,2 金斯柏格87歲病逝 美自由派大法官畢生維權成女中豪傑[影](չինարեն (Թայվան)) // 中央通訊社 — 2020.
- ↑ Justice Ginsburg to receive Brandeis medal // Sun-Sentinel — Fort Lauderdale: 2003. — ISSN 0744-8139
- ↑ Justice Ginsburg to Get Law School Honor // Midland Daily News — Midland: 2003.
- ↑ Ruth Bader Ginsburg — National Women's Hall of Fame.
- ↑ https://www.osu.edu/universityawards/dsa/honorary.html
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ http://time.com/collection/2015-time-100/
- ↑ Princeton awards five honorary degrees — Princeton University, 2010.
- ↑ Previous Margaret Brent Women Lawyers of Achievement Award Recipients — American Bar Association.
- ↑ 14,0 14,1 Heun H. Ruth Bader Ginsburg kreerad till jubelhedersdoktor — 2019.
- ↑ Hedersdoktorer — Lund University.
- ↑ https://www.radcliffe.harvard.edu/event/radcliffe-day-2015
- ↑ https://www.hws.edu/about/history/elizabeth-blackwell/award/default.aspx
- ↑ Bader Ginsburg, Ruth; Harnett, Mary; Williams, Wendy W. (2016). My Own Words. New York, NY: Simon & Schuster. ISBN 978-1501145247.
- ↑ Kelley, Lauren (2015 թ․ հոկտեմբերի 27). «How Ruth Bader Ginsburg Became the 'Notorious RBG'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Greenhouse, Linda (2020 թ․ սեպտեմբերի 18). «Ruth Bader Ginsburg, Supreme Court's Feminist Icon, Is Dead at 87». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Totenberg, Nina (2020 թ․ սեպտեմբերի 18). «Justice Ruth Bader Ginsburg, Champion Of Gender Equality, Dies At 87». National Public Radio. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Բեյդեր Գինզբուրգ» հոդվածին։ |