Ռութ Դրեյֆուս (հունվարի 9, 1940(1940-01-09)[1][2], Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1993-2003 թվականներին եղել է Շվեյցարական դաշնային խորհրդի անդամ` ներկայացնելով Ժնև գավառը։

Ռութ Դրեյֆուս
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Ժնևի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր հունվարի 9, 1940(1940-01-09)[1][2] (84 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Պարգևներ

Ընտրվել է շվեյցարական դաշնային խորհրդի անդամ 1993 թվականի մարտի 10-ին` դառնալով դաշնային նահանգի հիմնադրումից ի վեր դրա 100-րդ անդամը, երկրորդ կին անդամը և հրեական ծագում ունեցող միակ խորհրդականը։ Նա 1999 թվականին եղել է Կոնֆեդերացիայի նախագահ, առաջին կինն այդ պաշտոնում։

Կենսագրություն

խմբագրել
 
1988

Դրեյսֆուդը սերում է Շվեյցարիայի ամենահին հրեական ընտանիքներից մեկից։ Նրա հայրը առևտրական էր, և Ռութն ու իր եղբայրը հաճախել են դպրոց։ Բիզնես կրթությունից հետո Ռութը աշխատել է որպես քարտուղար և սոցիալական աշխատող, ինչպես նաև` Cooperation ամսագրում որպես լրագրող 1961-1964 թվականներին։ Նա 1964 թվականին անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանը։ 1970 թվականին ստացել է տնտեսագետի մագիստրոսի կոչում Ժնևի համալսարանում և 1970-1972 թվականների աշխատել է որպես օգնական համալսարանում։ Այնուհետեւ դարձել է գիտական փորձագետ 1972-1981 թվականներին Շվեյցարիայի զարգացման համագործակցության գործակալության դաշնությունում։ Աշխատել է Շվեյցարիայի առևտրի միությունում որպես քարտուղար, որտեղ նա զբաղվել է սոցիալական ապահովագրության, աշխատանքային օրենսդրության և կանանց հիմնահարցերին վերաբերող հարցերով, մինչև 1993 թվականը՝ դաշնային խորհրդի ընտրությունները[3]։

Դրեյսֆուլը 1989-1991 թվականներին եղել է Բեռնի օրենսդիր իշխանության սոցիալ-դեմոկարատական անդամ։ 1991 թվականին նա բաց է թողել Շվեյցարիայի ազգային խորհրդի ընտրությունները։

Նա Աշխարհի կին առաջնորդների խորհրդի անդամ է, ներկայիս և նախկին կանանց առաջնորդների միջազգային ցանց, որի առաքելությունն է համախմբել ամենաբարձր մակարդակով կանանց՝ առաջնորդներին, որոնք կոլեկտիվ գործողություններ են իրականացնում կանանց համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի և հավասար զարգացման համար։

Դաշնային խորհրդի ընտրություն

խմբագրել
 
Ռութ Դրեյֆուս (ձախից) և Քրիստիան Բրունները 1993թ մարտի 8-ին

Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի նախագահ Ռենե Ֆելբերի հրաժարականից հետո պետք է ընտրվեր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ըստ Դաշնային Խորհրդի շվեյցարական կողմերի ներկայացուցչության որոշման` ոչ պաշտոնական «կախարդական բանաձևի»։ Չնայած Քրիստիան Բրունները սոցիալ-դեմոկրատական կուսակցության պաշտոնական թեկնածուն էր 1993 թ. մարտի 3-ին կայացած ընտրություններում, աջակողմյա կուսակցությունները որոշեել էին վերադարձնել սոցիալ-դեմոկրատական կուսակցության այլ անդամների, ազգային խորհրդարանի անդամ Ֆրենսիս Մեթթին և Կանտոնի նախարարին։ Նեչատելը այդ ժամանակ հրաժարվել է ընտրություններից, քանի որ նրա կուսակցությունը չէր քաջալերում դա։

Նոր ընտրությունը կազմակերպվել է 1993 թվականի մարտի 10-ին, և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրել է Ռութ Դրեյֆուսին և Քրիստիան Բրուններին որպես պաշտոնական թեկնածու։ Առաջին անգամ էր, որ երկու կանայք էին ընտրվել պաշտոնական «տոմսով», իսկ Ռութ Դրեյֆուսն ընտրվել է երրորդ փուլում` 144 ձայնով։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Ռութ Դրեյֆուսը գլխավորել է Ներքին գործերի դաշնային դեպարտամենտը մինչև 2002 դեկտեմբերի 31-ը։ Նա առաջին կինն է երբևէ, ով ընտրվել է Կոնֆեդերացիայի նախագահ 1999 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։

Նա հաղթել է մի քանի հանրաքվեներում, ներառյալ առողջության ապահովագրության օրինագծի վերանայումը, 10-րդ սոցիալական անվտանգության համակարգի վերանայումը, կանխարգելման, բուժման, օգնության և վերականգնման վրա հիմնված դեղերի քաղաքականությունը և կինոյի արդյունաբերության և դրա զարգացման վերաբերյալ նոր օրենքը։

Նա աշխատել է Մայրության ապահովագրության մասին օրենքում, բայց քանի որ Դաշնային խորհրդի մեծամասնությունը մերժել է առաջարկը, նա ստիպված է եղել խնդրել ժողովրդին մերժել իր տեքստը, քանի որ նա պետք է հարգեր կոլեգիալությունը։

Մատենագրություն

խմբագրել
  • Dreifuss ist unser Name (Dreifuss is our name), by Isabella Maria Fischli, Ed. Pendo, 2002, 3-85842-487-0.
  • "Ruth Dreifuss" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, by Torild Skard, Bristol: Policy Press, 2014, 978-1-44731-578-0.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  3. Skard, Torild (2014) "Ruth Dreifuss" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0, pp. 405-6

Արտաքին հղումներ

խմբագրել
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Ռենե Ֆելբեր
Member of the Swiss Federal Council
1993–2002
Հաջորդող:
Միքայել Քալմի-Ռեյ
Նախորդող:
Ֆլավիո Քոթթի
Ներքին գործերի դաշնային դեպարտամենտ, Ներքին գործերի նախարար
1993–2002
Հաջորդող:
Պասկալ Քոուչեփին
Նախորդող:
Ֆլավիո Քոթթի
Շվեյցարիայի փոխնախագահ Հաջորդող:
Ադոլֆ Օգի
President of Switzerland
1999
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռութ Դրեյֆուս» հոդվածին։