Ռուհոլլահ Խոմեյնի
Ռուհոլլահ Մուսավի Խոմեյնի (պարս.՝ روح الله موسوی خمینی, մայիսի 17, 1900[1][2][3][…] կամ սեպտեմբերի 24, 1902[4], Խոմեին, Ղաջարական Պարսկաստան[5] - հունիսի 3, 1989[3], Թեհրան, Իրան), իրանցի հոգևորական և քաղաքական գործիչ, այաթոլլա, 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, 1979 թվականից մինչև իր մահը՝ Իրանի գերագույն ղեկավար։
Ռուհոլլահ Խոմեյնի պարս.՝ سید روحالله موسوی خمینی | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1900[1][2][3][…] կամ սեպտեմբերի 24, 1902[4] |
Ծննդավայր | Խոմեին, Ղաջարական Պարսկաստան[5] |
Մահացել է | հունիսի 3, 1989[3] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Գերեզման | Ռուհոլլա Խոմեինիի դամբարան[6] |
Քաղաքացիություն | Իրան |
Կրոն | իսլամ[7] և տասներկուականներ[8][9][10] |
Երկեր | Forty Hadith?, Kashf al-Asrar?, Islamic Government? և Q5948537? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, ախուն, աստվածաբան և Միստիկա |
Ամուսին | Խադիջա Սաղաֆի |
Ծնողներ | հայր՝ Seyyed Mostafa Khomeini? |
Զբաղեցրած պաշտոններ | Իրանի բարձրագույն ղեկավար |
Կուսակցություն | Իսլամական հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Մուստաֆա Խոմեինի, Ահմադ Խոմեինի, Zahra Mostafavi Khomeini? և Farideh Mostafavi? |
Կայք | imam-khomeini.ir |
Ստորագրություն | |
Ruhollah Khomeini Վիքիպահեստում |
Դասավանդել է Ղոմ քաղաքում, 1950-ական թվականներին ստացել է այաթոլլայի տիտղոսը։ 1963 թվականին ընդդիմադիր գործունեություն է ծավալել շահի վարչակարգի դեմ։ 1963 թվականին նրա ձերբակալությանը հետևել են զանգվածային անկարգություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան 1000 մարդ։ 1964 թվականին արտաքսվել է Թուրքիա, այնուհետև տեղափոխվել է Իրաք, 1978 թվականին՝ Փարիզ։
1979 թվականի հունվարին ղեկավարել է Իրանում իսլամական հեղափոխությունը։ 1979 թվականի փետրվարի 1-ին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի փախուստից երկու ամիս անց, վերադարձել է Իրան։ Փետրվարի 11-ին ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Մեհդի Բազարգանի ղեկավարությամբ։
Նոր սահմանադրության համաձայն 1979 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է Իրանի իսլամական հանրապետության գերագույն ղեկավարի պաշտոնը։ Բնակվել է Ղոմ քաղաքում, սակայն գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։
Իր կառավարման ընթացքում աջակցել է իսլամական հեղափոխության արտահանմանը տարածաշրջանի երկրներ՝ որպես դրա հնարավորություն դիտելով իրանա-իրաքյան պատերազմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 https://www.britannica.com/biography/Ruhollah-Khomeini/additional-info#Researchers-Note
- ↑ 5,0 5,1 5,2 Али-заде А. Хомейни Рухулла (ռուս.) // Исламский энциклопедический словарь — М.: Ансар, 2007.
- ↑ https://www.lonelyplanet.com/iran/tehran/attractions/holy-shrine-of-imam-khomeini/a/poi-sig/1118982/361025
- ↑ http://english.khamenei.ir/news/2116/Imam-Khomeini-s-Biography
- ↑ (unspecified title) — ISBN 978-1-4008-3855-4
- ↑ (unspecified title) — ISBN 978-0-19-151738-9
- ↑ (unspecified title) — ISBN 978-1-135-00731-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուհոլլահ Խոմեյնի» հոդվածին։ |