Ռուսական աշխարհագրական ընկերություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռուսական աշխարհագրական ընկերություն (ռուս.՝ Ру́сское географи́ческое о́бщество, 1845-1850 թվականներին և 1917-1926 թվականներին՝ Ռուսական աշխարհագրական ընկերություն, 1850-1917 թվականներին՝ Ռուսական կայսերական աշխարհագրական ընկերություն, 1926-1938 թվականներին՝ Պետական աշխարհագրական ընկերություն), գիտական ընկերություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքից։ Հանդիսանում է աշխարհի հնագույն աշխարհագրական ընկերություններից։
Ռուսական աշխարհագրական ընկերություն | |
---|---|
Պատկեր գլխավոր շենքում (Սանկտ Պետերբուրգ) | |
Տեսակ | աշխարհագրական ընկերություններ և հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրված | 1845 թ. ինչպես Ռուսական աշխարհագրական ընկերություն այժմ նույն նունուվ է |
Գլխադասային գրասենյակ | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, Admiralteysky District, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան և Նոր հրապարակ |
Գլխավոր քարտուղար | Սերգեյ Շոյգու |
Կամավորներ | 1446[1] |
Կայք | rgo.ru |
Նախկին անվանում(ներ) | Ռուսական աշխարհագրական ընկերություն (1845-1850) Կայսրական ռուսական աշխարհագրական ընկերություն (1845-1917) Ռուսական աշխարհագրական ընկերություն (1917-1925) Պետական աշխարհագրական ընկերություն (1925-1938) Համամիութենական աշխարհագրական ընկերություն (1938-1991) Ռուսական աշխարհագրական ընկերություն (1991-1995) Համառուսական հասարակական կազմակերպություն «Ռուսական աշխարհագրական ընկերություն» (1995-ից) |
Մոսկվա |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1845 թվականի օգոստոսի 6 (18)-ին, Պետերբուրգում, ռուս գիտնականներ Ֆյոդոր Լիտկեի, Կառլ Էռնեստ Բերի, Ֆերդինանդ ֆոն Վրանգելի և այլոց նախաձեռնությամբ։ Ընկերության ստեղծման հրամանը տրվել էր անմիջապես կայսր Նիկոլայ I-ի կողմից[2]։ Հիմնադրման շարժառիթն էր խրախուսել ներքաղաքական թեմաներով աշխարհագրական հետազոտությունները։ Մինչև Հոկտեմբերյան զինված հեղաշրջումը, ընկերության նախագահը համարվում էր ցարական ընտանիքի անդամներից մեկը։ 1845-1850 և 1857-1872 թվականներին ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ֆյոդոր Լիտկեն, 1850-1857 թվականներին՝ Միխայիլ Մուրավյով-Վիլենսկին, 1873-1914 թվականներին՝ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին, 1914-1917 թվականներին՝ Յուլի Շոկալսկին։
Գոյության առաջին տարիներից ընկերությունը կազմակերպել է արշավախմբային ուսումնասիրություններ։ «Տեղեկագիր Աշխարհագրական ընկերության» աշխատությունների լույս ընծայումով (1846) սկիզբ դրվեց Ռուսաստանում աշխարհագրական գրականության հրատարակմանը, կազմվեց Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական առաջին բառարանը։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկու, Նիկոլայ Պրժևալսկու, Նիկոլայ Միկլուխո-Մակլայյի, Պյոտր Կրոպոտկինի, Միխայիլ Պևցովի, Պյոտր Կոզլովի, Գրիգորի Գրում-Գրժիմայլոյի, Գրիգորի և Ալեքսանդրա Պոտանին ամուսինների, Յան Չերսկու, Նիկոլայ Կնիպովիչի, Վլադիմիր Օբրուչևի, Լև Բերգի և ուրիշների ուսումնասիրություններն ու հայտնագործությունները Միջին և Կենտրոնական Ասիայում, Հյուսիսային Ուրալում, Կովկասում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Իրանում, Մոնղոլիայում, Նոր Գվինեայում և Հնդկաստանում, կազմակերպվել են ընկերության նախաձեռնությամբ։
1851 թվականից ընկերության բաժանմունքներ են ստեղծվել Ռուսաստանի տարբեր վայրերում։ 1865 թվականից լույս է տեսնում ընկերության «Տեղեկագիրը»։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումը ընկերությունն ուներ 11 բաժանմունք և 1000 անդամ։
1982 թվականի դրությամբ, աշխարհագրական ընկերության կամավոր գիտական-հասարակական կազմակերպությունն ուներ 35000 իսկական և 600 կոլեկտիվ անդամ։ Բաղկացած է Կենտրոնական կազմակերպությունից (Սանկտ Պետերբուրգում), հանրապետական 14 կազմակերպություններից և ավելի քան 200 մասնաճյուղերից ու բաժիններից։ 1938 թվականից գործել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի (հետագայում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի) կազմում։ Բարձրագույն օրգանը համագումարն է, որը հրավիրվում է 5 տարին մեկ։ Համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում ընկերությունը ղեկավարում են Գիտական խորհուրդը և Նախագահությունը՝ նախագահի գլխավորությամբ։ Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գործնական խնդիրների լուծմանը։ Կոնֆերանսներում, համաժողովներում, նստաշրջաններում գիտական ուսումնասիրությունների կոլեկտիվ քննարկման միջոցով կոորդինացնում և վերահսկում է աշխարհագրական գիտության տարբեր բնագավառներում կատարվող աշխատանքները՝ նպաստում դրանց որակի բարձրացմանն ու կատարելագործմանը։ Գնահատում է աշխարհագրական լավագույն աշխատանքները և պարգևատրում Մեծ, Ֆյոդոր Լիտկեի, Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկու, Նիկոլայ Պրժևալսկու անվան ոսկե մեդալներով։ Նպաստում է աշխարհագրական գիտելիքների տարածմանը և աշխարհագրական ուսուցման կատարելագործմանը։ Կազմակերպում և հրավիրում է ընկերության համագումարները, ղեկավարում է ընկերության «Տեղեկագրի», Կենտրոնական գրադարանի և աշխարհագրական գիտական արխիվի աշխատանքները։
Տարբեր տարիներին ընկերությունը ղեկավարել են գիտնականներ Յուլի Շոկալսկին (1917-1931), Նիկոլայ Վավիլովը (1931-1940), Լև Բերգը (1940-1950), Եվգենի Պավլովսկին (1952-1964), Ստանիսլավ Կալեսնիկը (1964-1977), Ալեքսեյ Տրյոշնիկովը (1977-1992) և այլք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sinelnikova E. F. Soviet Power and Natural Scientific Societies in the 1920s: Forms and Phases of the Interaction, Советская власть и естественно-научные общества в 1920-е гг.: формы и стадии взаимодействия // Историко-биологические исследования — 2021. — Vol. 13, Iss. 2. — P. 34—51. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2021-2-34-51
- ↑ «History». Russian Geographical Society (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 84)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսական աշխարհագրական ընկերություն» հոդվածին։ |