Այնի (Սադրիդդին Սաիդ-Մուրոդզոդա), (صدرالدين عيني, տաջ.՝ Садриддин Айнӣ, ապրիլի 15 (27), 1878[1], Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1954(1954-07-15)[2][1][3], Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), տաջիկ գրող։

Սադրիդդին Այնի
տաջ.՝ Садриддин Айнӣ
Ծնվել էապրիլի 15 (27), 1878[1]
ԾննդավայրԲուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 15, 1954(1954-07-15)[2][1][3] (76 տարեկան)
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, պատմաբան, գրող, ուսուցիչ, բառարանագիր, գրական քննադատ, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուտաջիկերեն և ուզբեկերեն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունCommunist Party of the Tajik Soviet Socialist Republic? և ԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Շքանշան նշանակալի ավանդի համար
Տաջիկստանի հերոս և Ստալինյան մրցանակ
ԶավակներKamal Ayni?
 Sadriddin Ayni Վիքիպահեստում

Տաջիկական խորհրդային գրականության հիմնադիր և ուզբեկական խորհրդային գրականության սկզբնավորողներից։ Տաջիկական ԽՍՀ ԳԱ առաջին նախագահ (1951 թվականից), Ուզբեկական ԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է ապրիլի 15 (27)–ին։ Գրական ասպարեզ է մտել 1894 թվականին։ Գրել է տաջիկերեն և ուզբեկերեն։ Առաջին շրջանի գործերում («Կոչ երիտասարդությանը»՝ 1914, «Մի ծախեք հողը»՝ 1916 և այլն) քարոզել է լուսավորական գաղափարներ։ «Բուխարայի դահիճները» (1920) արձակ ստեղծագործության մեջ պատկերել է ֆեոդալական քաղաքի սովորույթները։

Ստեղծագործություններ

խմբագրել

Գրել է «Օդինա» (1924), «Դոխունդա» (1930), «Ստրուկներ» (1934) վեպերը, որոնց թեման միջինասիական ժողովուրդների մղած պայքարն է ազատության համար։ «Հիշողություններ» (ԽԱՀՄ պետական մրցանակ, 1950, հայերեն թարգմանությամբ՝ «Բուխարա», 1957) վեպում արտացոլել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Բուխարայի կյանքը։

Մենագրություններ է գրել Ռուդաքիի, Ֆիրդուսու, Աբու Ալի-իբն-Սինայի (Ավիցեննա), Սաադիի, Նավոիի և այլ բանաստեղծների մասին։ Մահացել է հուլիսի 15-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Писатели Таджикистана: (Декада таджикской литературы и искусства) / Автор-составитель М. Занд; Обложка художника М. И. Серебрянской; Союз писателей Таджикистана. — Сталинабад: Таджикгосиздат, 1957. — С. 5-10. — 88 с. — 5 000 экз. (обл.)
  • Акобиров Ю., Харисов Ш. Садриддин Айни. — М.: Молодая гвардия, 1968. — 144 с. — (Жизнь замечательных людей). — 100 000 экз. (в пер.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադրիդդին Այնի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 347