Սամանտա Փաուեր
Սամանտա Փաուեր (անգլ.՝ Samantha Power, սեպտեմբերի 21, 1970[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի պետական գործիչ, քաղաքագետ և իռլանդական ծագում ունեցող լրագրող։
Սամանտա Փաուեր | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ, Lakeside High School?, Հարվարդի իրավունքի դպրոց և Davenport College? |
Մասնագիտություն՝ | լրագրող, դիվանագետ, մանկավարժ, գրող, իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1970[1][2][3][…] (54 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իռլանդիա |
Ամուսին | Կաս Սանստեյն |
Կայք՝ | samanthapower.com |
Պարգևներ | |
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և 2003 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր «խնդիրը դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» գրքի համար, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական վերջինիս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը 2013 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը։
«Թայմս» ամսագիրը բնութագրել է նրան`«Փաուերը մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն-կառավարիչ է։ Կարրան Հարվարդում խղճի նոր ձայն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական էլիտայի համար»։ Փաուերն ընդգրկվել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[6]։ Նա ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի միջազգային հարաբերությունների տնօրենն է[7]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դուբլին Կասլնոկի արվարձանում, որտեղ ապրել է ինը տարի[8]։ 1979 թվականին ծնողների հետ գաղթել է ԱՄՆ[9]։ Սովորել է Lakeside High School-ում, Ատլանտայում, որտեղ եղել է բասկետբոլի թիմի անդամ։ Այնուհետև նա ընդունվել է Եյլի համալսարան և ավարտել այն՝ ստանալով հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ ընդգրկված էր «Ավրելիան» ուսանողական ընկերությունում։
1993-1996 թվականներին աշխատել է որպես լրագրող՝ լուսաբանելով Հարավսլավիայի հակամարտությունները այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են U. S. News & World Report-ը, The Boston Globe-ը, The Economist-ը և The New Republic-ը։ Վերադառնալով ԱՄՆ՝ ընդունվել է Հարվարդի իրավունքի դպրոց, որտեղ 1999 թվականին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան։ Հաջորդ տարի նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ Գրեհամ Ալիսոնի խմբագրությամբ առաջատար իրավապաշտպանների «Մարդու իրավունքների իրականացում. ոգեշնչումից դեպի ներգործություն» էսսեների ժողովածուն։
Ամերիկան ցեղասպանության դարում «երկրորդ գիրքն առաջարկում է վերլուծել կառավարությունների և միջազգային հանրության անկարողության հիմնական պատճառները՝ հավաքական կերպով ճանաչել ցեղասպանությունները (Հայոց ցեղասպանությունից մինչև Ռուանդայի ցեղասպանությունը) և արդյունավետ արձագանքել դրանց[10]։ Գիրքը նշվել է Պուլիտցերյան մրցանակով և Դ. Էնթոնիի գրքի մրցանակով[11]։ Կարդալուց հետո Բարաք Օբաման Սամանտա Փաուերին հրավիրել է աշխատել միասին[12]։ Միևնույն ժամանակ, գիրքը քննադատվել է Հովարդ Զիննի, Էդվարդ Հերմանի և Ջոզեֆ Նևինի կողմից[13][14][15]։
1998-2002 թվականներին Փաուերը զբաղեցրել է Հարվարդի համալսարանի Carr Center for Human Rights Policy-ի տնօրեն-կառավարչի պաշտոնը։
«Թայմը» Փաուերին ընդգրկել է 2004 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[16]։ 2007 թվականի աշնանից նա սկսել է իր կանոնավոր սյունակը վարել «Թայմ»-ում։ Նույն թվականին Փաուերը մասնակցել Է Իրաքում պատերազմի մասին Չարլզ Ֆերգյուսոնի վավերագրական ֆիլմում, No End in Sight-ը, որը պատմում է Բուշի վարչակազմի կողմից թույլ տրված հիմնական սխալների մասին։
2005-2006 թվականներին Փաուերն աշխատել է դեմոկրատների կուսակցությունից սենատոր Բարաք Օբամայի գրասենյակում և մի քանի անգամ նրա ուշադրությունը գրավել Դարֆուրի հակամարտության վրա[17]։ Նախագահական ընտրությունների ընթացքում Փաուերը, որպես արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, մասնակցել է 2008 թվականին Օբամայի նախագահական ընտրարշավին, որի ժամանակ Հիլարի Քլինթոնի մասին արտահայտվել է որպես «հրեշի մասին»[18][19]։ Շուտով Փաուերը, The Scotsman-ին տված հարցազրույցում, ներողություն է խնդրել իր արտահայտության համար, իսկ ավելի ուշ հրաժարական է տվել նախընտրական կազմակերպության շտաբից[20]։
Փաուերի երրորդ գիրքը՝ «մրցավազք կրակի հետևից.Սերժիու Վիեյրա դի Մելլուն և պայքար երկրի փրկության համար», լույս է տեսել 2008 թվականի փետրվարի 14-ին։ Գիրքը, ինչպես ենթադրում է անվանումը, նվիրված է 2003 թվականի օգոստոսին Իրաքում հյուրանոցի պայթյունի հետևանքով զոհված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Սերժիու Դի Վիեյրանին, նրա կոլեկտիվի մյուս անդամների հետ միասին։ Գիրքը հիմք է ծառայել Գրեգ բարքերի կողմից նկարահանված Sergio վավերագրական ֆիլմի համար։
Նրա չորրորդ գիրքը՝ «անհանգիստ ամերիկացին. Ռիչարդ Հոլբրուկը աշխարհում» (Դերեք Հոլթի խմբագրությամբ), իրենից ներկայացնում էր Հոլբրուկի ընկերների և գործընկերների նամակների հավաքածու՝ նրա նշանավոր էսսեների հետ միասին։
System of a Down խմբի հետ նկարահանվել է «Ճչացողներ» ֆիլմում։
2014 թվականի փետրվարին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեկնաբանելով Փուսի Ռայըթ-ի մասնակիցների հետ Փաուերի հանդիպումը, հայտարարել էր, որ Փաուերը պետք է միանա խմբին և նրանց հետ ելույթ ունենա Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի մոտ, Մեքքայում և Երուսաղեմի Լացի պատի մոտ[21][22][23]։ Փաուերն ինքը Թվիթթերյան իր էջում գրել է, որ երգել չի կարողանում, իսկ եթե կարողանար, կնախընտրեր Փուսի Ռայըթ-ի հետ քննչական մեկուսարանի կալանավորների առջև «Նավաստիական լռություն» երգով ելույթ գալ[23]։
Ընտանիք
խմբագրելԱմուսին՝ Քասս Սանստեյն (2008 թվականից), երեխաները` Դիկլան (2009 թվական) և Ռիան (2012 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Munro A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2011-great-immigrants/
- ↑ «100 самых влиятельных людей планеты». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Harvard News
- ↑ Clodagh Sheehy (2008 թ․ նոյեմբերի 29). «welcome: IRISHwoman who resigned is back on obama's team after labelling hillary a 'monster'». Evening Herald (անգլերեն). Dublin. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Once upon a Nomar — Columns — The Boston Globe
- ↑ Power, Samantha. A Problem from Hell: America and the Age of Genocide. pp. xvii-xviii. Basic Books, 2002. ISBN 0-465-06150-8
- ↑ «J. Anthony Lukas Prize Project winners» (անգլերեն). Nieman Foundation for Journalism at Harvard. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Люди Билла Клинтона идут на новый срок». «Коммерсантъ». 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Howard Zinn (2007 թ․ օգոստոսի 21). «On Terror» (անգլերեն). ZNet. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Edward Herman (2007 թ․ օգոստոսի 27). «Response to Zinn on Samantha Power» (անգլերեն). ZNet. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Joseph Nevins (2002 թ․ մայիսի 20). «Review of "A Problem from Hell"» (անգլերեն). The Nation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «TIME 100: Samantha Power». Time (անգլերեն). 2003 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 23-ին.
- ↑ The Radical Roots of Barack Obama Արխիվացված 2009-05-08 Wayback Machine, Rolling Stone
- ↑ Gerri Peev. 'Hillary Clinton’s a monster': Obama aide blurts out attack in Scotsman interview, Scotsman, 07 March 2008
- ↑ Валентин Богданов. Заседание СБ ООН: постпред США опустилась до уровня бульварной прессы // Вести.ру, 20.03.2014
- ↑ Cara Buckley (2008 թ․ մարտի 16). «A Monster of a Slip» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 16-ին.
- ↑ Виталий Чуркин предложил представителю США при ООН Саманте Пауэр присоединиться к Pussy Riot // Russia Today/Associated Press, 06.02.2014
- ↑ Постпред США при ООН Саманта Пауэр и её коллега из РФ Виталий Чуркин обменялись язвительными комментариями по поводу её встречи с участницами группы Pussy Riot Արխիվացված 2014-03-20 Wayback Machine // Радио России/Интерфакс, 06.02.2014
- ↑ 23,0 23,1 Постпред России в ООН предложил коллеге из США выступать вместе с Pussy Riot // Аргументы недели, 17.02.2014
Արտաքին հղումներ
խմբագրել- Bio, from Harvard’s Carr Center for Human Rights Policy
- «Гуманитарный ястреб» Обамы: Саманта Пауэр идёт на войну // Том Хейден, перевод mixednews.ru 30.03.2011
- «Are you truly incapable of shame?» Արխիվացված 2016-12-21 Wayback Machine — «У вас совесть есть?» (реплика, обращенная к представителю России В. И. Чуркину на заседании Совбеза ООН 13 декабря 2016 г.)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանտա Փաուեր» հոդվածին։ |