Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա)

Սանտա-Բարբարա (անգլ.՝ Santa Barbara) — քաղաք համանուն շրջանում՝ Կալիֆոռնիա նահանգում (ԱՄՆ)։ Ըստ 2000 թվականի մարդահամարի՝ բանկչությունը կազմում է 92 325 մարդ, արվարձանների հետ միասին՝ շուրջ 200 հազար։

Բնակավայր
Սանտա Բարբարա
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՍանտա Բարբարա շրջան
Հիմնադրված է1847 թ.
Մակերես108,753384 կմ², 108,696906 կմ²
ԲԾՄ49 ֆուտ
Բնակչություն88 665 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ805
Փոստային դասիչ93100–93199, 93100, 93102, 93104, 93107, 93111, 93114, 93118, 93121, 93123, 93126, 93128, 93130, 93133, 93136, 93139, 93141, 93144, 93146, 93149, 93152, 93154, 93161, 93164, 93167, 93170, 93173, 93175, 93177, 93179, 93181, 93185, 93187, 93188, 93190, 93191, 93193, 93196 և 93195
Պաշտոնական կայքsantabarbaraca.gov(անգլ.)
Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Պատմություն

խմբագրել
 
Առաքելության շենքը Սուրբ Վարվառայի

Առաջին բնակավայրը ՝ ներկայիս քաղաքի տեղում, հիմնադրվել է 1786 թվականի դեկտեմբերի 4-ին և ստացել է իր անվանումը՝ ի պատիվ Սուրբ Վարվառայի։ 1925 թվականի հունիսի 25-ին քաղաքի գրեթե բոլոր շենքերը ավերվել են ուժեղ երկրաշարժից։

Աշխարհագրություն

խմբագրել

Սանտա Բարբարան գտնվում է մոտ 140 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք Լոս Անջելեսից՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Հյուսիս-արևելքից քաղաքը շրջապատում են լեռնային զանգվածները, որոշ գագաթների բարձրությունը գերազանցում է 1000 մետրը ծովի մակարդակից՝ պաշտպանելով բնակավայրը մայրցամաքային քամիներից։ Սանտա-Բարբարան գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում , ուստի պարբերաբար լինում են երկրաշարժեր։ 1925 թվականի հունիսի 29-ի երկրաշարժից մեծ թվով շենքեր վնասվել և ավերվել են։ Քաղաքի տարածքը կազմում է շուրջ 107 կմ2։ 2008 թվականին քաղաքը ենթարկվել է հրդեհի, որը մեկնարկել է Մոնտեսիտո քաղաքից։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2014 թվականի մարդահամարի՝ բնակչությունը կազմել է 90 385 մարդ, որից շուրջ 74 %-ը — սպիտակ ռասսայից։ Բնակիչների ավելի քան մեկ երրորդը (մոտ 35 %) իսպանախոսներ են։ Նույնպես մոտ մեկ երրորդը անչափահասներ են։ (մինչև 21 տարեկան-ը՝ ըստ ԱՄՆ- օրենքների)։

Բնակչության խտությունը կազմում է 830 մարդ/1կմ քառակուսի։

Քաղաքում կլիման մերձարևադարձային և միջերկրածովյան է, ուստի Սանտա Բարբարայի շրջանի ափը շատ հաճախ անվանում են Ամերիկյան Ռիվիերա՝ նմանությամբ Լազուր ափի։

Տարվա ամենացուրտ ամիսը — հունվարն է (11,1 °C), ամենատաքը՝ օգոստոսը (19,3 °C): Տարեկան միջին ջերմաստիաճնը — 15,1 °C: Տարեկան միջին տեղումների քանկը — 413 մմ, որոնցից մայիս-հոկտեմբեր ամսիներին բաժին է ընկնում ընդամենը 33 մմ։ Տեղումները լինում են հիմնականում օրվա մութ ժամերին՝ կարճատև անձրևների տեսքով։ Ձյուն տեղում է շատ հազվադեպ, ոչ բոլոր տարիներին, և արագ հալվում է։ Ջրի ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է 16-18,5 °C-ի միջակայքում, ծանծաղաջրերում՝ ավելի բարձր։ Լեռները պաշտպանում են քաղաքը մայրցամաքային քամիներից, այդ պատճառով տիրում են խաղաղօվկիանոսյան օդային զանգվածները, որոնք բացառում են ցուրտը՝ ձմռանը և ուժեղ շոգը՝ ամռանը։

Կրթություն

խմբագրել

Քաղաքում կան մի քանի համալսարաններ, այդ թվում ՝ Կալիֆոռնիայի համալսարանը Սանտա Բարբարայում (UCSB).

Քաղաքի կյանքը

խմբագրել

Քաղաքը ղեկավարում է քաղաքապետը։

Քաղաքի մեղմ կլիման գրավում է Լոս Անջելեսի ունևոր բնակչությանը։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Մայքլ Ջեքսոնի հսկայական առանձնատունը —Նևերլանդը։  Հոլիվուդյան բնակիչների հնչեղ անունները առաջացնում են այստեղ և զբոսաշրջիկների։ Քաղաքը ավելի լայն տարածում գտավ համանուն սերիալի դուրս գալուց հետո, որը 1990-ական թվականներին հեռարձակվեց ռուսական հեռուստատեսությամբ։

Չնայած կլիմայական բարենպաստ պայմաններին, քաղաքի ընդարձակմանը խանգարում է խմելու ջրի պակասությունը։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Սանտա Բարբարա քաղաքի պաշտոնական կայքի տվյալներով[2].

Մշակույթ

խմբագրել

Այս քաղաքում են ծավալվել հանրահայտ «Սանտա Բարբարա» սերիալի իրադարձությունները

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Sister Cities Board» (անգլերեն). santabarbaraca.gov. 2015 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Բարբարա (Կալիֆոռնիա)» հոդվածին։