Սանտա Կրոչե (Ֆլորենցիա)
Սանտա Կրոչե (իտալ.՝ Basilica di Santa Croce, Սուրբ Խաչ եկեղեցի), բազիլիկ Ֆլորենցիայի կենտրոնում, քաղաքի ամենահեղինակավոր տեսարժան վայրերից մեկը։ Ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին է աշխարհում։ Հայտնի է Ջոտտոյի ֆրեսկոներով և Իտալիայի հանրահայտ մարդկանց շիրիմներով։
Պատմություն
խմբագրելԼեգենդի համաձայն` եկեղեցին հիմնադրել է ինքը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին։ Նա մահացել է 1226 թվականին, իսկ մահից ընդամենը երկու տարի անց դասվել է սրբերի շարքին։ 1229 թվականին հիշատակվում է նրան նվիրված եկեղեցու մասին։ Այդ կառույցի տեղում կառուցվող նոր եկեղեցու շինարարությունը սկսվում է 1294 թվականի մայիսի 12-ին (հնարավոր է, որ ճարտարապետը եղել է Առնոլֆո դի Կամբիոն)[5]։ Շինարարության ծախսերը հոգացել են Ֆլորենցիայի բարեկեցիկ ընտանիքները։ 1442 թվականին եկեղեցին օծվել է Հռոմի Եվգենի IV պապի կողմից։
Եկեղեցու պատուհանները զարդարված են վիտրաժներով, որոնք ընդարձակում են շինության ինտերիերը։ Եկեղեցին կառուցված է եգիպտական Т-աձև խաչի տեսքով և համարվում է Իտալիայի ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վերաշինվել է։ 16-րդ դարի երկրորդ կեսին ավերվել են փայտյա շատ մասեր։ Իտալացի քանդակագործ Անդրեա Օրկանյայի ֆրեսկոները մնացել են խորանի տակ, որ նկարազարդել է Ջորջո Վազարին։ Եկեղեցին գոթական ոճով է կառուցված, այդ պատճառով այն ավելի փոքր է երևում, քան Սանտա Մարիա դել Ֆիորեն։ Սանտա Կրոչեն զարդարված է բազմաթիվ ֆրեսկոներով, Ջոտտոյի քանդակներով։ Եկեղեցում իրենց կնիքն են թողել նշանավոր շատ այլ քանդակագործների ու նկարիչներ ևս, ինչպես օրինակ` Դոնատելլոն, Անտոնիո Կանովան, Ջովանի դա Միլանոն, Թադեո Գադդին, Անտոնիոն, Բերնարդո Ռոսելինոն։ Առանձնանում է սուրբ Ֆրանցիսկին նվիրված հարթաքանդակներով եպիսկոպոսական գահը, որի հեղինակը Բենեդետո դե Մայանոն է (1472)։
1866 թվականին համալիրը դարձելէ պետության սեփականություն[6][7]։
-
Սանտա Կրոչեի ճակատային մասը
-
Հրեշտակը ծաղկով, XIV դար
-
Եկեղեցու վիտրաժ
-
Սանտա Կրոչեի խորանը
-
Ֆրանցիսկյանների խորհրդանշանը ճակատային մասին
Սանտա Կրոչեն` որպես պանթեոն
խմբագրելԵկեղեցում թաղված են մոտ 300 նշանավոր ֆլորենտացիներ` արվեստի, գիտության, քաղաքական գործիչներ։ Առավել տարածված են մարմարյա տապանաքարերը` մահացածի կերպարանքի փորագրությամբ։ Շինությունն ունի երկու սյունաշարերով ձգվող կամարներ։
Իտալիայի մեծ մարդկանց տապաններ
խմբագրելԲազիլիկում կան Իտալիայի հանրահայտ մարդկանց շատ գերեզմաններ ու հուշատախտակներ։ Դրանց թվում են.
- Լեոն Բատիստա Ալբերտի (ճարտարապետ, XV դար)
- Լորենցո Բարտոլինի (քանդակագործ, XVIII—XIX դարեր)
- Դանթե Ալիգիերի (բանաստեղծ, XIII—XIV դարեր), թաղված է Ռավեննայում, բազիլիկում գտնվում է նրա տապանարձանը, որ կառուցվել է 1829 թվականին (Ռավեննայի իշխանությունները դեմ են բանաստեղծի աճյունափոշին Ֆլորենցիա տեղափոխելուն, քանի որ մահարձանի վրա կա «էտրուսկ» մակագրությունը)։
- Վիտորիո Ալֆիերի (բանաստեղծ, դրամատուրգ, XVIII դար)
- Գալիլեո Գալիլեյ (աստղագետ, մաթեմատիկոս, XVI դար)։ Ծնունդով լինելով Պիզայից` նա կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆլորենցիայում։ Տապանաքարին գիտնականի կերպարանքն է` զարդարված աստղագիտական ու երկրաչափական պատկերներով։ Տապանաքարը Ջուլիո Ֆոգինիի աշխատանքն է (1737)։
- Նիկոլո Մաքիավելի (փիլիսոփա, պատմաբան, XV—XVI դարեր)։ Թաղվել է 1527 թվականին։ Տապանաքարի հեղինակը Ինոչենցո Սպինացին է (1787)։ Տապանի վերևում կա դիվանագիտության այլաբանական քանդակ։
- Միքելանջելո (նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, XV—XVI դարեր)։ Տապանաքարի հեղինակը Ջորջո Վազարին է (1570)։ Տապանաքարի վերևում գտնվում է Միքելանջելոյի կիսանդրին, իսկ ներքևի մասում այլաբանական երեք կերպարներ են, որոնք խորհրդանշում են Նկարչությունը, Ճարտարապետությունն ու Քանդակագործությունը։
- Ջոակինո Ռոսսինի (կոմպոզիտոր, XIX դար)
- Գուլիելմո Մարկոնի (ռադիոտեխնիկ, Նոբելյան մրցանակի դափնեկիր անթել հեռագրի գյուտի համար, XIX—XX դարեր)
- Միխալ Կլեոֆաս Օգինսկի (լեհ կոմպոզիտոր, նշանավոր պոլոնեզի հեղինակը, քաղաքական գործիչ)
- Էնրիկո Ֆերմի (ֆիզիկոս, 1938 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր)։ Բազիլիկում գտնվում է նրան նվիրված հուշատախտակ։
-
Նիկոլո Մաքիավելիի տապանը
-
Միքելանջելոյի տապանը, կիսանդրու հեղինակ` Ջորջո Վազարի
-
Դանթեի տապանարձանը
Մշակույթում
խմբագրելՍանտա Կրոչե բազիլիկը կարելի է տեսնել Assassin’s Creed II համակարգչային խաղում։ Սյուժեի համաձայն` 1476 թվականին գլխավոր հերոսը հայտնվում է եկեղեցու դարպասներից ներս, որպեսզի սպանի եկեղեցական Ուբերտո Ալբերտիին, ով ներկա էր գտնվել նկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի նկարների ցուցահանդեսին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Sistema Cultura — 2019.
- ↑ Digital archive of the Fondo Edifici di Culto
- ↑ Chiarini, Gloria (2007). "Basilica of Santa Croce". Florence Art Guide. Archived from the original on 29 July 2007. Retrieved 2007-07-30.
- ↑ Besse, J M (1911). "Suppression of Monasteries in Continental Europe: C. Italy". Catholic Encyclopedia. New Advent. Archived from the original on 5 September 2007. Retrieved 2007-07-30.
- ↑ "Santa Croce: Overview". Opera of Santa Croce. Archived from the original on 28 August 2007. Retrieved 2007-07-30.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Կրոչե (Ֆլորենցիա)» հոդվածին։ |