Սան Լուիս (նահանգ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Լուիս (այլ կիրառումներ)
Սան Լուիս Պոտոսի կամ պարզապես Սան Լուիս (իսպ.՝ San Luis Potosí; պաշտոնական անվանումը՝ Սան Լուիս Պոտոսիի ազատ և ինքնիշխան նահանգ), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է։
Սան Լուիս իսպ.՝ San Luis Potosí | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Կարգավիճակ | Մեքսիկայի նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Ներառում է | 58 մունիցիպալիտետ | ||||
Վարչկենտրոն | Սան Լուիս Պոտոսի | ||||
Խոշորագույն քաղաք | Սան Լուիս Պոտոսի | ||||
ԲԾՄ | 1638 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of San Luis Potosí? | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2010) | 2 585 518 (19 տեղ) | ||||
Խտություն | 41,14 ( 22 տեղ) | ||||
Տարածք | 62 848 (15 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 3180 մ | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 14, 1824 թ. | ||||
Սահմանակցում է | Գուանախուատո, Իդալգո, Նուևո Լեոն, Վերակրուս, Տամաուլիպաս, Կերետարո և Սակատեկաս | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-SLP | ||||
Փոստային ինդեքսներ | 78 | ||||
sanluispotosi.gob.mx | |||||
Նահանգի վարչական կենտրոնը հանդիսանում է Սան Լուիս Պոտոսի քաղաքը։ Նահանգի բնակչությունը կազմում է 2 585 518 մարդ՝ ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների։ Այդ ցուցանիշով գրավում է 19-րդ տեղը Մեքսիկայում։
Տարածքը՝ 62 848 կմ²։ Ըստ տարածքի չափսերի, նագանգը Մեքսիկայում զբաղեցնում է 15-րդ տեղը։ Բնակչության միջին խտությունը՝ 62 848 մարդ/կմ²։ Նահանգի կարգավիճակ ստացել է 1824 թվականին, իսկ ներկայիս նահանգապետն է Ֆերնոնդո Տորանսո Ֆերնանդեսը։
Նահանգի տարածքում գտնվում է Ծիծեռնակների քարայրը (իսպ.՝ Sótano de las Golondrinas), որը իր խորությամբ գրավում է Մեքսիկայում 2-րդ, իսկ աշխարհում 18-րդ տեղը։ Նրա խորությունը 376 մետր է։ Քարանձավում նկարահանվել է հանրահայտ «Սանկտում» ֆիլմը։
Անվանում
խմբագրելՍան Լուիս նահանգի անվանումը բխում է վարչական կենտրոնի անունից, որը հիմնադրվել է 13-րդ դարում, Ֆրանսիայի թագավոր Լուի Սուրբի օրոք։ Այս անվանումը տրված է եղել նահանգի տարածքում գտնվող մի հայտնի բոլիվիական հանքի անունով։ Մարդիկ հավատում են, որ այդ հանքավայրուկ կա այնքան ոսկի, որով կարելի է կառուցել կամուրջ՝ Բոլիվիայից դեպի Իսպանիա։
Հանքի պատվին 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին հիմնադրվում է Սաբ Լուիս հնդկացիաբնակ քաղաքը, որը գտնվում է Սերրո դե Սան Պեդրո քաղաքի շրջակայքում։ Բացի նահանգի անունից, հանքի անունն են կրում նաև երկու քաղաք Բոլիվիայում։
Աշխարհագրություն
խմբագրելՍան Լուիս նահանգը գտնվում է Մեքսիկայի հյուսիսային, լեռնոտ հատվածում։ Բացառությամբ նահանգի հարավարևելյան մասի՝ այն ընկած է Պանուկո գետի և սարահարթի վրա։
Հարավում սահմանակցում է Հիդալգո, Կերետարո, Գուանախուատո նահանգներին։ Արևմուտքում սահմանակցում է Սակատեկաս նահանգի հետ, հյուսիսում՝ Կոաուիլա, հյուսիս-արևելքում՝ Նուևո Լեոն, արևելքում՝ Տամաուլիպաս, իսկ հարավ-արևելքում՝ Վերակրուս նահանգների հետ։
Տարածքը լեռնային է, հիմնականում տափաստանային են անտառները։ Կենտրոնի միջին բարձրությունը հասնքում է մոտ 1800 մետրի։ Խոշոր գետեր չեն հոսում նահանգի տարածքում։ Նահանգը դեպի ծով ազատ ելք չունի, քանի որ սահմանափակված է Մեքսիկայի այլ նահանգներով։
Կլիման չոր է։ Ջերմաստիճանի ձևավորման մեջ կարևոր դեր ունեն Խաղաղ օվկիանոսից նահանգ ներթափանցած խոնավ օդային զանգվածները։ Մթնոլորտի միջին ջերմաստիճանը տատանվում է մինչև 18 °C: Մայիսի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +30 °C, իսկ հունվարին՝ +3 °C:
Տեղումների միջին մակարդակը տատանվում է մինչև 800 մմ։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՍան Լուիսի բուսական և կենդանական աշխարհ | |||||||
Զրահակիր | Պումա | Կարմիր սկյուռ | Աղվես | Ամերիկյան սև կատարտա | |||
Ամերիկյան թութակ | Օձ | Վիրջինյան պարկամուկ | Սպիտակապոչ եղջերու | Կարմիր լուսան | |||
Արծաթափայլ թխկի | Հնդկացիական օպունցիա | Գրուզոնի էխինոկակտուս | Մեքսիկական փշակակտուս | Դեղին սոճի |
Արտաքին հղումներ
խմբագրել- Տեղեկատվություն և պատկերներ նահանգի մասին Արխիվացված 2013-08-20 Wayback Machine
- Սան Լուիս նահանգի տարածքի կաթոլիկ եկեղոցիներ Արխիվացված 2010-05-18 Wayback Machine
- Զբոսաշրջությունը Սան Լուիս նահանգում
- Վարչական բաժանում
- Մշակույթը և արվեստը Սան Լուիս նահանգում Արխիվացված 2013-06-17 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Լուիս (նահանգ)» հոդվածին։ |