Սան Պիետրո ին Վինկոլի (իտալ.՝ San Pietro in Vincoli), հռոմեական կաթոլիկ տիտղոսակիր և ֆրանչեսկյան բազիլիկ Հռոմում։ Այստեղ է գտնվում Հուլիոս II Պապի դամբարանը, որը հայտնի է որպես Միքելանջելոյի «Մովսես» քանդակի տեղակայման վայր։ Եկեղեցու կողքին՝ նախկին մենաստանի տեղում, գտնվում է La Sapienza համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետը։ Եկեղեցին գտնվում է Օպյան բլրի վրա, Կոլիզեումից ոչ հեռու, Հռոմի մետրոպոլիտենի «Կավուր» կայարանի մոտ։

Սան Պիետրո ին Վինկոլի
իտալ.՝ San Pietro in Vincoli
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և փոքր բազիլիկ
ԵրկիրՎատիկան Վատիկան
ՏեղագրությունՎատիկան Վատիկան
Հասցեpiazza San Pietro in Vincoli - Roma[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունCanons Regular of the Lateran?
ԹեմՀռոմի թեմ
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
ՆվիրվածSt. Peter in Chains?
ԱնվանվածSt. Peter in Chains? և Պետրոս առաքյալ
ՀիմնադիրLicinia Eudoxia?
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված5-րդ դար
40 մետր
Երկարություն70 մետր
Լայնություն40 մետր
Քարտեզ
Քարտեզ
 San Pietro in Vincoli (Rome) Վիքիպահեստում
lateranensi.org/sanpietroinvincoli/

Պատմություն

խմբագրել
 

Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցին հայտնի է որպես Եվդոքսիայի բազիլիկ։ Այն առաջին անգամ վերակառուցվել է[2] 432-440 թվականներին, որպեսզի ամփոփի իր մեջ Սուրբ Պետոսի շղթաները, որով նա շղթայված էր Երուսաղեմում։ Կայսրուհի Եվդոքսիան՝ Վալենտինիանոս III կայսեր կինը, այդ մասունքները նվեր էր ստացել իր մորից։ Նա էլ իր հերթին նվիրում է Լեո I Պապին։ Ըստ լեգենդի, երբ Լեոն համեմատում է դրանք Պետրոս առաքյալի Մամերտինյան բանտի շղթաների հետ, վերջիններս զարմանալիորեն միաձուլվում էին իրար։

 

Ներկայումս շղթաները որպես մասունք պահվում են Սան Պիետրո ին Վինկոլի բազիլիկի բեմի տակ[3]։ Բազիլիկը օծվել է 439 թվականին Սիքստուս III Պապի կողմից։ Հետագայում մի քանի անգամ վերականգնվել է։ 1471 թվականից սկսած մինչև 1503 թվականը, երբ Պապ ընտրվեց Հուլիոս Երկրորդը, կարդինալ Դելլա Ռովերեն զգալի վերակառուցումներ իրականացրեց բազիլիկում։ Դիմացի սյունասրահը, որը վերագրվում է Բացցիո Պոնտելիին, ավելացվել է 1475 թվականին։ Գավիթը վերագրվում է Ջուլիանո դա Սանգալլոյին (1493–1503 թթ.): Հետագա աշխատանքները կատարվել են 18-րդ դարում, ինչպես նաև վերակառուցում է իրականացվել նաև 1875 թվականին։

Ինտերիեր

խմբագրել
 
 
"Il Miracolo delle Catene di San Pietro" ֆրեսկոն պատկերված է Ջովաննի Բատտիստա Պառոդիի կողմից

Ներսակողմն ունի նավ, երկու ենթակողմ և անտիկ դորիական սյուներով բաժանված երեք աբսիդ։ Ենթակողմերը ծածկված են խաչաձև կամարներով, իսկ նավի առաստաղը կեսոնապատվել է 18-րդ դարում։ Առաստաղի կենտրոնում 1706 թվականին իտալացի նկարիչ Ջովաննի Բատտիստա Պառոդին (1674–1730) պատկերել է մի ընդարձակ ֆրեսկո՝ (իտալ.՝ "Il Miracolo delle Catene di San Pietro") «Սուրբ Պետրոսի կապանքների հրաշքը» տեսարանը։ Միքելանջելոյի «Մովսես» քանդակը (ավարտվել է 1515 թվականին) նախապես պլանավորված էր որպես Հուլիոս II Պապի համար հուղարկավորման կոթող, սակայն այն տեղ գտավ Սան Պիետրո ին Վինկոլի բազիլիկում և դարձավ Պապի հուղարկավորման կոթողի և դամբարանի կենտրոնական արձանը։ Մովսեսի գլխին կերտված ելուստները(եղջյուրներ) խորհրդանշում են «լույսի ճառագայթներ»։ Վաղ ժամանակաշրջանի հոգևոր արվեստում ավելի հեշտ էր քանդակագործներիի համար կերտել եղջյուրներ, քան լույսի ճառագայթներ։ Արվեստի այլ աշխատանքներից են Ֆրանչեսկո Գվերչինոյի երկու կտավ և Դոմենիչինոյի ձևավորած կարդինալ Գիրոլամո Ագուչիի կոթողը։ Կարդինալ Նիկոլասի շիրիմի ցայտաքանդակը ստեղծել է քանդակագործ Անդրեա Բրեգնոն։ Նկարիչ և քանդակագործ Անտոնիո դել Պոլլայոլոն թաղված է բազիլիկի մուտքի ձախ կողմում։ Նա այն ֆլորենցիացի քանդակագործն է, որը ավելացրեց Հռոմուլոսի և Հռեմոսի քանդակները Կապիտոլիական գայլի քանդակին[4]։ Ձախ ենթակողմի բեմում կա Սուրբ Սեբաստիանի պատկերով խճանկար։ Այն առնչվում է Հյուսիսային Իտալիայի, Պավիայի ժանտախտի բռնկման հետ։ Սեբաստիանի մասունքները տարվել էին այնտեղ, մինչ կդադարեր ժանտախտը։ Քանի որ ենթադրվում էր, որ Սեբաստիանը ծնվել էր Լոմբարդիայում, նրա մասունքների համար Պավիայի Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցում ևս կառուցվեց բեմ։ Որպես Հռոմի և Պավիայի միջև հետագայում ամրապնդված հարաբերությունների խորհրդանիշ՝ նմանատիպ բեմ կառուցվեց նաև Հռոմի համանուն եկեղեցում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. Excavations in 1956–59 revealed older foundation of the same dimensions, rising on Roman remains of various periods, the oldest dating to Republican times (Touring Club Italiano, Roma e dintorni, Milan, 1965:337-39).
  3. "San Pietro in Vincoli". Sacred Destinations.
  4. "Sculpture" . The Oxford Encyclopedia of Classical Art and Architecture. Ed. John B. Hattendorf. Oxford University Press, 2007.
  5. Barker, Sheila (2007). "4". In Momando, Franco; Worcester, Thomas. Piety and Plague: from Byzantium to Baroque. Kirksville, MO: Truman State University. p. 92.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Պիետրո ին Վինկոլի» հոդվածին։